Loading...
Media image

Ակբա բանկ. հեռախոսահամարի միջոցով ստացեք և կատարեք միջազգային փոխանցումներ

Ակբա բանկը առաջինը Հայաստանում գործարկել է հեռախոսահամարի միջոցով քարտից քարտ միջազգային փոխանցումների իրականացման նոր ծառայություն:


Նոր ծառայության շնորհիվ այսուհետ հնարավոր է 24/7 ռեժիմով հեռախոսահամարի միջոցով արտերկիր գումար փոխանցել և ստանալ։ Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ունենալ acba digital և Ակբա բանկի կողմից թողարկված Visa կամ Mastercard տեսակի քարտ:

Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Փոխանցել» բաժնից ընտրել «Քարտից քարտ» տարբերակը, ապա՝ սեղմել «Visa Փոխանցումներ» կոճակը, ընտրել «Հեռախոսահամարով» տարբերակը, մուտքագրել փոխանցումը ստացողի հեռախոսահամարն ու հաստատել փոխանցումը:

Առաջարկվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նոր ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումներ կատարելու և ստանալու համար հասանելի երկրների ցանկը ներկայացված է այստեղ:

Բանկի կողմից առաջարկվող դրամական փոխանցումների մյուս ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Հեռախոսահամարով փոխանցումներ Սբերբանկից

Փոխանցումներ առանց հաշվի բացման

Փոխանցումներ բանկային հաշվով

Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և «ACBA ON-LINE» համակարգի (նաև «ACBA Mobile» հավելվածի) միջոցով

Արագ փոխանցումների համակարգեր՝

Unistream

Moneygram

Ria Money Transfer

Xpress Money

Converse Transfer

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025