|
Ցանկացած անձ իրավունք ունի գրավոր դիմումը ներկայացնելուց երեք բանկային օրվա ընթացքում ստանալ ԱԿԲԱ Բանկ ԲԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ և 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները:
Տեղեկատվությունը սովորական փոստային առաքման դեպքում (մինչև 150 գրամ) - 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
Թղթային առձեռն տրամադրման և էլեկտրոնային առաքման դեպքում - անվճար:
Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` acba@acba.am կամ փոստով` ԱԿԲԱ Բանկ ԲԲԸ, ք. Երևան, 0002, Արամի 82-84 հասցեով:
Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել դատարանի, ինչպես նաև Ֆինանսական Համակարգի Հաշտարարի կողմից: Դատարան դիմելու դեպքում Ձեր և ԱԿԲԱ Բանկ ԲԲԸ միջև առաջացած վեճը լուծվում է դատարանի կողմից: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում. Դատարանի որոշումը չի կարող վերանայվել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի կողմից: Ֆինանսական Համակարգի Հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ միջև առաջացած վեճը լուծվում է Հաշտարարի կողմից ՀՀ «Ֆինանսական Համակարգի Հաշտարարի» մասին օրենքի համաձայն: Ֆինանսական Համակարգի Հաշտարարի ծառայություններն անվճար են:
«ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ն կնքել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր, որը տարածվում է միայն այն բողոք-պահանջների վրա, որոնցով գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երեւան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` (+374 60) 70-11-11
Էլ. փոստ` info@fsm.am
Էլ․ հասցե՝ fsm.am
Աշխատանքային ժամեր՝ 09:00 - 18:00։
ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ենթածրագրերի Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել ԱԿԲԱ Բանկ ԲԲԸ acba@acba.am, (+374 10) 31 88 88:
Բանկում գործում է թեժ գծի ծառայություն` 010 31 88 78: