● Վճարումներն* ու փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով
- Փոխանցման կատարման արագություն` գումարը ստացողին հասանելի է ընդամենը 5-10 րոպեի ընթացքում,
- Փոխանցված գումարը ստացողի համար հասանելի է 180 օրացույցային օրվա ընթացքում, նշված ժամանակահատվածը լրանալուց հետո փոխանցումը ենթակա է վճարման միայն ուղարկողին: Փոխանցումը նշված կարգավիճակում պահպանվում է 3 տարի, որից հետո այն համարվում է համակարգի սեփականությունը,
- Գործում է մեկ փոխանցման առավելագույն սահմանաչափ, որը չպետք է գերազանցի 20 000 USD, 15 000 EUR, 900 000 RUR և АО КБ «ЮНИСТРИМ» բանկի կողմից հրապարակած արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով հաշվարկված ՌԴ ռուբլուն համարժեք ՀՀ դրամը:
Համաձայն համակարգի պայմանների՝ միևնույն անձի կողմից թույլատրվում է ՀՀ-ից փոխանցել՝
- 1 օրացուցային օրվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 2 մլն ՌԴ ռուբլի կամ դրան համարժեք արտարժույթ
- 1 ամսվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 6 մլն ՌԴ ռուբլի կամ դրան համարժեք արտարժույթ
- 3 ամսվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 8 մլն ՌԴ ռուբլի կամ դրան համարժեք արտարժույթ
Գումարի փոխանցման դեպքում Համակարգը կարող է պահանջել՝
- գումարի ծագման աղբյուրը հավաստող փաստաթուղթ (օր.՝ վարկային պայմանագիր, անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցի ձեռքբերման-վաճառքի պայմանագիր, բանկային հաշվի կամ քարտի քաղվածք և այլն), ինչպես նաև կարող են պահանջել այլ հավելյալ փաստաթղթեր:
- Միևնույն անձի կողմից թույլատրվում է ՌԴ-ից ստանալ՝
- 1 օրացույցային օրվա ընթացքում՝ 6 փոխանցում՝ ոչ ավելի, քան 1 մլն ՌԴ ռուբլի կամ դրան համարժեք արտարժույթ
- 1 ամսվա ընթացքում՝ 20 փոխանցում՝ ոչ ավելի, քան 1 մլն ՌԴ ռուբլի կամ դրան համարժեք արտարժույթ
- 3 ամսվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 3 մլն ՌԴ ռուբլի կամ դրան համարժեք արտարժույթ
Փոխանցման տվյալների ճշտում և չեղյալացում
- Փոխանցման տվյալների փոփոխությունը, ինչպես նաև չեղյալացումը իրականացվում է անվճար համաձայն ուղարկողի գրավոր դիմումի, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա,
- Կատարված փոխանցումները չեն կարող չեղյալ համարվել, եթե գումարը վճարվել է ստացողին և ստացողը հրաժարվում է փոխանցված գումարը վերադարձնել,
- Անհասցե փոխանցման` նույն բանկային օրվա ընթացքում չեղյալացման դեպքում Բանկը հաճախորդին վերադարձնում է փոխանցված գումարը և վճարված միջնորդավճարը։ Հասցեական փոխանցումների դեպքում՝ վճարված միջնորդավճարը ետ չի վերադարձվում։
- Եթե փոխանցվող միջոցներն արդեն վճարված են, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար,
- Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում,
- Համակարգի սպասարկման կետերի, սակագների և այլ մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.unistream.ru ինտերնետային հասցեից,
- Բանկը փոխանցվող գումարի ընդունումը, ինչպես նաև ստացված գումարի վճարումը հաճախորդին կատարում է փոխանցման արժույթով, ինչպես նաև ցանկության դեպքում այլ արժույթով` փոխարկումով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում փոխանցման կոդը կամ փաստաթղթերի սկան պատճեն հաճախորդի կողմից երրորդ անձին տրամադրելու պատճառով առաջացած հետևանքների համար:
Աշխարհագրությունը
- ԱՊՀ երկրներ, Եվրոպա, Ասիա, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան և այլ երկրներ:
- Փոխանցման շահառուն գումարը կարող է ստանալ կոնկրետ երկրի ցանկացած սպասարկման կետում եթե իրականացվել է անհասցե փոխանցում:
- Հասցեագրված փոխանցման դեպքում շահառուն գումարը ստանում է ուղարկողի կողմից նշված սպասարկման կետից:
- Դեպի Ինդոնեզիա, Թուրքիա, Եգիպտոս, Մարոկկո, Պակիստան փոխանցվող գումարի սահմանափակում` մեկ գործարքի առավելագույն չափը 7000 ԱՄՆ դոլար, դրան համարժեք եվրո, ռուբլի և ՀՀ դրամ:
- Դեպի Ղազախստան փոխանցվող և Ղազախստանից ստացվող գումարի սահմանափակում` մեկ գործարքի առավելագույն չափը 10000 ԱՄՆ դոլար, դրան համարժեք եվրո և ռուբլի:
- Դեպի Վրաստան ուղարկվող փոխանցումների դեպքում Unistream համակարգում անհրաժեշտ է պարտադիր լրացնել՝
- Ուղարկողի անուն, ազգանուն, հայրանուն
- Ուղարկողի ծննդյան ամսաթիվ և վայր
- Ուղարկողի անձը հաստատող փաստաթղթի տվյալներ ( սերիա, համար, տրման ամսաթիվ/վավերականության ժամկետ)
- Ուղարկողի գրանցման հասցե
- Գործում է վճարումների և փոխանցումների արգելք հետևյալ երկրների նկատմամբ` Իրաք, Սիրիա, Լիբանան, Աֆղանիստան, Սոմալի, Եմեն, Լիբիա:
Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող փաստաթուղթ, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:
Կատարվող գործառնությունների նպատակն ու իրական շահառուներին պարզելու նպատակով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, պարզաբանումներ , նյութեր և կարող է կասեցնել գործառնությունները կամ հրաժարվել դրանք կատարելուց, եթե Բանկի կարծիքով գործարքները հիմնավորող բավարար ապացույցներ չեն ներկայացվում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Ի՞նչ անել, եթե բողոք ունես։
Ձեր ֆինանսական տեղեկատուն
fininfo.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: