Acba Digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և Acba digital համակարգի միջոցով
Ինչու՞ օգտվել «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և Acba digital համակարգի միջոցով ծառայություններից:

Դուք պարբերաբար ստանում եք դրամական փոխանցումներ, սակայն ժամանակը չի բավականացնում բանկ այցելելու համար: Մենք առաջարկում ենք Ձեր փոխանցումը ստանալու արագ և ժամանակակից միջոց` «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի կամ Acba digital համակարգի միջոցով։ Առանց Բանկ այցելելու Դուք կարող եք ստանալ Unistream, RIA Money Transfer համակարգերով Ձեզ փոխանցված գումարը` ընդամենը զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով կամ մուտք գործելով Acba digital հավելված:

«Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունը հասանելի է Բանկի բոլոր քարտապանների համար: Ծառայությունից օգտվելու համար կարող եք նաև ԱՆՎՃԱՐ պատվիրել ACBA Transfer քարտ:

Ի տարբերություն հեռախոսազանգի միջոցով փոխանցումների ստացման` Acba digital համակարգի միջոցով ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՆ կարգով կարող եք փոխանցումները ստանալ ինչպես Ձեր քարտային, այնպես էլ ցանկացած արժույթով ընթացիկ հաշվին փոխանցելու միջոցով:

* Ուշադրություն` «Արագ դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի և Acba digital համակարգի միջոցով ծառայությունների մատուցման պայմանները չեն գործում MoneyGram համակարգի համար:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.01.2023 15:48
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am