Loading...

Պարտատոմսեր

Անժամկետ դրամային պարտատոմսեր

2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր`  հետևյալ պայմաններով.

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. նոյեմբերի 11-ի Թիվ  N 1/444 Ա որոշմամբ (ուժի մեջ է ս.թ.-ի նոյեմբերի 17-ից):

Ներդրողները պարտատոմսերի ծրագրային ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84):

Արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները ՀՀ Կենտրոնական բանկ են ներկայացվելու և հրապարակվելու են յուրաքանչյուր տրանշի տեղաբաշխումից առնվազն երկու օր առաջ:

Արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման վերջնական պայմանները Թողարկողը պարտավորվում է հրապարակել իր ինտերնետային կայքում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով և պատշաճ կերպով պետք է Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը, որով կհավաստեն պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները կդառնան ներդրողների համար պարտադիր:

Պարտատոմսերի ձեռքբերման համար կատարվող վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված  220004131292000 (ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար) հաշվեհամարին՝ մինչև պարտատոմսերի ձեռքբերման յուրաքանչյուր հայտի ներկայացման օրվա ժամը.

  • 16:30՝ Բանկի ցանկացած մասնաճյուղում հայտն առձեռն ներկայացնելու դեպքում: Ժամը 16։30-ից հետո համապատասխան վճարում չիրականացրած ներդրողների հայտերը համարվում են անվավեր:
  • 16:30՝ investment@acba.am էլեկտրոնային հասցեին էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով,
  • 18։00՝ acba digital հավելվածի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու դեպքում։

 Ընդ որում՝ տվյալ դեպքում, եթե հայտի ներկայացումը և համապատասխան գումարի վճարումը կատարվել է մինչև տվյալ օրվա 18։00-ն ներառյալ, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ Ժամը 18։00-ից հետո ներկայացված և/կամ վճարված հայտի համար վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։






Դասը  անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային
Անվանական արժեքը100 000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը12 000 000 000 ՀՀ դրամ
Քանակը120 000 հատ
Թողարկման ամսաթիվ23 նոյեմբեր 2026թ.
Մարման ամսաթիվԱնժամկետ (5-րդ տարին լրանալուց հետո Բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ) 
Արժեկտրոնային տոկոսադրույքըԱռաջին 60 ամիսների համար՝ 12.50% ֆիքսված տարեկան եկամտաբերություն։ Այնուհետև՝ ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի 6 ամիս ժամկետայնության համար հաշվարկված մինչև մարումը եկամտաբերություն + 5.50%), բայց ոչ պակաս, քան 11.00% և ոչ ավելի, քան 13.50%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը6 ամիս պարբերականությամբ
Տեղաբաշխող«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ

Անհրաժեշտ փաստաթղթեր

Անժամկետ պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններ
822.38 KB
Ծրագրային ազդագիր
19.88 MB
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում (անժամկետ դրամային պարտատոմսեր)
16.13 KB
Հայտ ֆիզիկական անձ
370.7 KB
Հայտ իրավաբանական անձ
198.5 KB

Դրամային և դոլարային պարտատոմսեր

Հայտարարություններ

20.11.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 2026թ. 3-րդ եռամսյակի միջանկյալ հաշվետվության վերաբերյալ

12.11.2026

Հայտարարություն Բանկի AMACBAB2QER3 և AMACBAB2RER1 թողարկման դրամային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ

11.11.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2IER0 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

06.11.2026

Հայտարարություն սեփական պրոցեսինգին անցնելու վերաբերյալ

02.11.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2EER9 և AMACBAB2FER6 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման և մարման մասին:

30.10.2026

Էական փաստեր և տեղեկություններ Բանկի` AMACBAB2QER3 թողարկման դրամային պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա դիմումի ներկայացման վերաբերյալ

27.10.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ AMACBAB2QER3 թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

26.10.2026

Էական փաստեր և տեղեկություններ Բանկի` AMACBAB2RER1 թողարկման դրամային պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա դիմումի ներկայացման վերաբերյալ

21.10.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2GER4 և AMACBAB2HER2 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին:

21.10.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ AMACBAB2RER1 թողարկման անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների վերաբերյալ

25.08.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2LER4 և AMACBAB2MER2 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

24.08.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 2026թ. 2-րդ եռամսյակի միջանկյալ հաշվետվության վերաբերյալ

24.08.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2PER5 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

20.08.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2KER6 և AMACBAB2JER8 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

15.07.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2NER0 և AMACBAB2OER8 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման մասին

08.06.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի AMACBAB2CER3 և AMACBAB2DER1 թողարկման կորպորատիվ պարտատոմսերի արժեկտրոնի վճարման և մարման մասին:

29.05.2026

Հայտարարություն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ 2025թ. տարեկան հաշվետվություն

18.05.2026

Հայտարարություն Բանկի AMACBAB2OER8 թողարկման դոլարային պարտատոմսերի ցուցակման վերաբերյալ.

13.05.2026

Էական փաստեր և տեղեկություններ Բանկի` AMACBAB2OER8 թողարկման դոլարային պարտատոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման նպատակով Հայաստանի ֆոնդային բորսա դիմումի ներկայացման վերաբերյալ.

04.08.2022

ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ գլխավոր գրասենյակի շինարարական աշխատանքների մրցույթի HQ-CW-1 մրցութային փաթեթի Համալրում թիվ 1-ը

Էջի վերջին թարմացում՝ 19.11.2026