|
1. Visa և agoda.com
Կատարեք ամրագրումներ Agoda.com կայքում Ձեր Visa Gold քարտով և ստացեք մինչև 12% զեղչ:
Առաջարկն ուժի մեջ է մինչև 14.06.2025թ. ներառյալ։
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
2. Visa և SIXT
Վարձակալեք մեքենաներ «SIXT»-ում Ձեր Visa Gold քարտով և ստացեք մինչև 15% զեղչ:
Ամրագրումները կատարեք հետևյալ հղումով:
Առաջարկն ուժի մեջ է մինչև 25.10.2025թ. ներառյալ։
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
3. Visa և COLE HAAN, Jack and Jones, Levi’s, New Balance, Puma, Lee Wrangler
Կատարեք վճարումներ «COLE HAAN», «Jack and Jones», «Levi’s», «New Balance», «Puma», «Lee Wrangler» խանութ սրահներում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 16% զեղչ:
Առաջարկն ուժի մեջ է մինչև 30.06.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կատարեք վճարումներ «The Lodge» ռեստորանում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 10% զեղչ:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.04.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
5. Visa և Booking.com
Ամրագրումները անհրաժեշտ է կատարել հետևյալ հղումով և օգտագործել VISABKNG պրոմոկոդը:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 02.06.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
6. Visa և Apricot Hotels & Resorts
Առաջարկն ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ։
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
7. Visa և Concept Hotel by COAF
Կատարեք ամրագրումներ «Concept Hotel by COAF» հյուրանոցում Ձեր Visa Gold քարտով և օգտվեք հետևյալ առավելություններից.
Առաջարկն ուժի մեջ է մինչև 16.06.2025թ. ներառյալ։
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
8. Visa և BookingBash
Visa Gold քարտի քարտապանները բացառիկ հնարավորություն ունեն BookingBash հավելվածում անվճար ակտիվացնել ADVENTURER տարեկան բաժանորդագրությունն և մինչև 50% զեղչով գնել ժամանցի այգիների, ջրաշխարհի, թանգարանների և էքսկուրսիաների տոմսեր տարբեր երկրներում*։
Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է՝
1. Ներբեռնել BookingBash հավելվածը App Store-ից կամ Google Play-ից,
2. Հիմնական էջում սեղմել «Discover Offer» կոճակը,
3. Գրանցել Ձեր Visa քարտը BookingBash հավելվածում,
4. Ստանալ 12-ամսյա վավերականությամբ ULTIMATE առաջարկի ակտիվացում։
*Երկրների ցանկ․ Ավստրալիա, Ավստրիա, Չեխիայի Հանրապետություն, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Օման, Լեհաստան, Պորտուգալիա, Սինգապուր, Իսպանիա, Թուրքիա, ԱՄԷ․ Միացյալ Թագավորություն, ԱՄՆ։
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.11.2026թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
9. Visa և ԱԿԳ
Կատարեք վճարումներ «AKG More Than A Pharmacy» խանութներում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 10% զեղչ:
Անհրաժեշտ է տրամադրել հատուկWOPAKG պրոմոկոդը զեղչը ստանալու համար: Զեղչը գործում է նշված տեսականու համար և չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
10. Visa և The Body Shop
Կատարեք վճարումներ «The Body Shop» խանութներում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 10% զեղչ:
Անհրաժեշտ է տրամադրել հատուկ WOPTBS պրոմոկոդը զեղչը ստանալու համար:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
11. Visa և Apaga Resort
Կատարեք ամրագրումներ «Apaga Resort» հյուրանոցում Ձեր Visa Gold քարտով և ստացեք նվեր ձեռագործ շոկոլադ և Darman ապրանքանիշի բուսական թեյերի հավաքածու:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
12. Visa և Yell Extreme Park
Կատարեք վճարումներ «Yell Extreme Park»-ում Ձեր Visa Gold քարտով և ստացեք հնավորություն փոխարինելու «Zip Line» տոմսը «Special Adventure Pass» տոմսով: Այն ներառում է.
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
13. Visa և Square One
Կատարեք վճարումներ «Square One» սրճարանում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 15% զեղչ:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
14. Visa և Cinnabon Armenia
Կատարեք վճարումներ «Cinnabon Armenia» սրճարանում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 15% զեղչ:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
15. Visa և Segafredo Armenia
Կատարեք վճարումներ «Segafredo Armenia» սրճարանում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 15% զեղչ: Զվարթնոց օդանավակայանում գործող «Segafredo Armenia» սրճարանում զեղչը չի գործում:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
16. Visa և Paul
Կատարեք վճարումներ «Paul» սրճարաններում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 10% զեղչ:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
17. Visa և Sirun Ankyun
Կատարեք վճարումներ «Sirun Ankyun» խանութ-սրահում Ձեր Visa Gold քարտով և ստացեք վաուչեր Ձեր հաջորդ գնումների համար: Վաուչերի գումարը կախված է կատարված գնումների չափից.
1. 50.000 ՀՀ դրամ գնման դեպքում տրամադրվում է վաուչեր 5.000 ՀՀ դրամի չափով։
2. 70.000 ՀՀ դրամ գնման դեպքում տրամադրվում է վաուչեր 7.000 ՀՀ դրամի չափով։
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
18. Visa և Hamadam
Ամրագրե՛ք սեղան Համադամ Դիլիջան ռեստորանում Ձեր Visa Gold քարտով, Visa Concierge Chatbot-ի միջոցով և ստացեք 10% զեղչ:
Visa Concierge Chatbot-ի միջոցով կատարված խմբային և հատուկ միջոցառումների ամրագրումների համար գործում է 15% զեղչ հետևյալ դեպքերում.
Ամրագրման համար անհրաժեշտ է ակտիվացնել Visa Concierge Chatbot-ը հետևյալ հղումով, Ձեզ հարմար հավելվածում։
Այնուհետև անհրաժեշտ է գլխավոր մենյուից ընտրել Concierge կոճակը և առցանց օգնականից խնդրել սեղանի ամրագրում՝ տրամադրելով հավելյալ տեղեկություն օրվա և ժամի մասին։
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
19. Visa և ImToon
Կատարեք ամրագրումներ և վճարեք Դիլիջանի «ImToon» հյուրանոցում Ձեր Visa Gold քարտով Visa Concierge Chatbot-ի միջոցով և ստացեք 5% զեղչ:
Ամրագրման համար անհրաժեշտ է ակտիվացնել Visa Concierge Chatbot-ը հետևյալ հղումով, Ձեզ հարմար հավելվածում։
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.05.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
20. Visa և Dilijazz
Կատարեք ամրագրումներ «Dilijazz» հյուրանոցում Ձեր Visa Gold քարտով և օգտվեք հետևյալ առավելություններից.
Առաջարկը ուժի մեջ է մինչև 31.12.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
21. Visa և Dolmama
Ամրագրե՛ք և վճարեք «Dolmama» ռեստորանում Ձեր Visa Gold քարտով, Visa Concierge Chatbot-ի միջոցով և ստացեք 5% զեղչ:
Ամրագրման համար անհրաժեշտ է ակտիվացնել Visa Concierge Chatbot-ը հետևյալ հղումով, Ձեզ հարմար հավելվածում։
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.05.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
22. Visa և Pandora
Կատարեք վճարումներ «Pandora» խանութ-սրահներում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 5% զեղչ:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.05.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
23. Visa և Tous
Կատարեք վճարումներ «Tous» խանութ-սրահներում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 5% զեղչ:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.05.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
24. Visa և Time
Կատարեք վճարումներ «Time» խանութ-սրահներում Ձեր Visa Gold քարտով և ստացեք 5% զեղչ:
Զեղչը չի տարածվում այլ հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:
Առաջարկը ուժի մեջ է մինչև 30.05.2025թ. ներառյալ:
Առաջարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ամբողջ աշխարհում օրեցօր ավելանում են Visa payWave քարտերով սպասարկվելու հարմարավետությունն առաջարկող առևտրի կետերի թիվը, և այսօր Visa payWave քարտերը սպասարկվում են աշխարհի հազարավոր առևտրի և սպասարկման կետերում:
Visa payWave տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել առանց կոնտակտի վճարումներ` պարզապես մոտեցնելով քարտը հատուկ տերմինալներին:
Ավելին, ճանապարհորդելով Visa Gold քարտով` Դուք կարող եք օգտվել անվճար բժշկական և իրավաբանական խորհրդատվության ծառայությունից:
Վերցրե′ք Ձեզ հետ Ձեր Visa Gold քարտը և եղե′ք հանգիստ և վստահ արտասահմանում գտնվելիս:
Քարտով կարող եք
Ինտերնետային գործարքների դեպքում օգտագործվում է մեկանգամյա գաղտնաբառի կիրառման համակարգը (3D Secure):
ՈՒշադրություն` վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկային գծի օգտագործումը` տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում կատարելու դեպքում:
Ծանոթացեք ավելի մանրամասն Visa Gold քարտի տրամադրման և սպասարկման բոլոր սակագներին
Ծանոթացեք Վճարային քարտերի սպասարկման պայմաններին:
Քարտերի սակագների նախկին պայմաններ։
1. Եթե Բանկի կողմից աշխատավարձերի սպասարկման ծրագրերի շրջանակներում այլ բան սահմանված չէ:
Ցանկացած դեղորայքի և անհրաժեշտ բժշկական սարքավորումների առաքում:
Բժիշկների այցելություն, եթե Դուք ունեք դրա կարիքը և ի վիճակի չեք ինքնուրույն տեղաշարժվել:
Հիվանդանոցում բուժվելու համար անհրաժեշտ մինչև 2,500 ԱՄՆ դոլար կանխավճարի տրամադրում, եթե Դուք տվյալ պահին բավարար միջոցներ չունեք այն կատարելու (գումարը ենթակա է վերադարձման Ձեր վարկային քարտի միջոցով կամ Ձեր ընտանիքի անդամների կողմից):
Դժբախտ պատահարի դեպքում մոտակա հիվանդանոցը տեղափոխելու ծառայություն:
Ձեր հետ վերադարձի կազմակերպում:
Ձեզ մոտ Ձեր կողմից նշված անձնավորության տեղափոխման կազմակերպում, եթե Դուք գտնվում եք հիվանդանոցում:
Ձեր երեխաների հետ վերադարձի կազմակերպում, եթե Ձեր հիվանդության պատճառով նրանք միայնակ են մնացել:
Հեռախոսով բժշկական խորհրդատվության տրամադրում:
Ձեզ բժիշկների, ատամնաբույժների մոտ ուղեկցում:
Ձեր առողջական վիճակի հետազոտում հիվանդանոցային և տնային պայմաններում:
Վիզաների, հարկերի և մաքսատուրքերի վերաբերյալ զանազան տեղեկությունների տրամադրում:
Մատուցվող ծառայություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Տարբերակ I |
Տարբերակ II |
Լրացնել քարտի online դիմում այստեղ |
Այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ |
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ քարտի ձեռքբերման համար:
Քարտի և քարտային հաշվի դիմումը Բանկի ցանկացած մասնաճյուղում լրացնելուց հետո Քարտը Ձեզ կտրամադրվի առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Քարտի ակտիվացումը կկատարվի Քարտի տրամադրման օրվանից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկի կողմից մատուցվում է նաև Քարտի շտապ թողարկման, վերաթողարկման և փոխարինման ծառայություն 1 բանկային օրվա ընթացքում: Ծառայությունից հնարավոր է օգտվել Երևան քաղաքի բոլոր մասնաճյուղերում, սակայն քարտը կարող է պատվիրված լինել Բանկի ցանկացած մասնաճյուղում։ Ծառայությունը հասանելի է միայն առանց թղթային PIN կոդի քարտերի դեպքում՝ Բանկում այդ պահին գործող սակագների համաձայն:
Քարտի և քարտային հաշվի դիմումը առցանց տարբերակով լրացնելու դեպքում՝ Քարտի պատվիրումը կկատարվի Բանկի և Ձեր միջև փոխադարձ համաձայնությունից հետո:
Ի՞նչ է անհրաժեշտ քարտը ստանալու համար:
Վերոնշյալ եղանակներից յուրաքանչյուրով Քարտի համար դիմելուց հետո Քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի` Ձեր կողմից ընտրված մասնաճյուղ՝ ներկայացնելով Ձեր անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:1
1Ամրագրվում է ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում, նախկինում տրվող սոցիալական ապահովության քարտում, ինչպես նաև պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրվող տեղեկանքում կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրվող տեղեկանք (բնօրինակ)` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ:
Քարտի առաքման վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Քարտի ՊԻՆ կոդը տրամադրվում է քարտը պատվիրելիս քարտապանի կողմից ընտրված տարբերակով.
Քարտերի վերաթողարկումը կատարվում է մինչև քարտի գործողության ժամկետի վերջին ամսվա 10-րդ աշխատանքային օրը:
Քարտի վերաթողարկման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից՝ հիմք ընդունելով քարտով կատարված գործառնությունների ծավալը, քարտի սպասարկման միջնորդավճարի վճարումները և հաշվին առկա միջոցները, իսկ վարկային գիծ ունեցող քարտերի դեպքում՝ նաև ժամկետանց օրերի քանակը:
Քարտը փակվում է քարտով նախկինում կատարված բոլոր գործառնությունները քարտային հաշվով ձևակերպելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հաշվի մնացորդը բավարարում է քարտով կատարված գործառնությունները ձևակերպելու և դրանց համար Բանկի սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձելու համար:
Քարտի փակումը հնարավոր է իրականացնել միայն բոլոր դրամային պարտավորությունները կատարելուց հետո:
Քարտի գործողության դադարեցման դիմում ներկայացնելիս քարտը Բանկին հետ չվերադարձնելու դեպքում քարտապանը լրիվ ֆինանսական պատասխանատվություն է կրում քարտի գործողության դադարեցումից հետո մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը քարտով կատարված հավաստագրում (գործառնության կատարման իրավասության ստուգում) չպահանջող գործարքների համար:
Քարտի առգրավում կատարվում է բանկոմատների կողմից, եթե
Բանկի քարտերի առգրավման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է հաճախորդին քարտը առգրաված մասնաճյուղի կողմից, եթե հաճախորդը ցանկություն չի հայտնում քարտը ստանալ այլ մասնաճյուղից:
Հայաստանյան այլ բանկի քարտերի առգրավման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է հաճախորդին: Քարտապանի չներկայանալու դեպքում Բանկի գործող ընթացակագի համաձայն քարտը փոխանցվում է քարտը թողարկող բանկին:
Արտասահմանյան բանկի քարտի առգրավման դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է քարտապանին: Քարտապանի չներկայանալու դեպքում Բանկի գործող ընթացակագի համաձայն քարտը փոխանցվում է քարտը թողարկող բանկին:
Քարտը կարող է ապաբլոկավորվել միայն այն դեպքում, եթե Քարտապանը բանավոր կամ գրավոր հաստատում է տվյալ գործարքների իր կողմից կատարված լինելը:
Բանկը կարող է միակողմանիորեն բլոկավորել Քարտը՝ Քարտով տրամադրված վարկի կամ Բանկում այլ վարկերի գծով ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև ժամկետանց պարտավորությունների մարման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Բանկը կարող է առանց Քարտապանին տեղեկացնելու բլոկավորել Քարտապանի Քարտը, եթե առկա է Քարտով զեղծարար գործարքների իրականացման վտանգ:
Քարտապանն իրավունք ունի բողոքարկել իր Քարտով կատարված գործառնությունը վերջինիս կատարման օրվանից 55 (հիսունհինգ) օրացուցային օրվա ընթացքում:
Բանկը դիմումի ներկայացման օրվանից առավելագույնը 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում Քարտապանին ներկայացնում է հիմնավոր պատասխան:
Բանկը պատասխանատվություն չի կրում.
ա) ուշացված, սխալ կամ չիրականացված գործառնությունների համար, որոնք առաջացել են առևտրի և սպասարկման կետերի կամ Վճարային համակարգի մեղքով կամ տեխնիկական պատճառներով, որոնք Բանկի ողջամիտ հսկողությունից դուրս են եղել,
բ) Բանկին չպատկանող միջոցներով իրականացված կանխիկացման կամ վճարման գործառնությունների ձախողման համար, եթե Բանկը ձախողման մեջ չի ունեցել մեղավորություն:
գ) Քարտի կամ Քարտի տվյալների միջոցով իրականացված անօրինական գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
դ) միկրոպրոցեսորային (չիպային) քարտով ՊԻՆ կոդի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
ե) ինտերնետի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
զ) այն գործառնությունների համար, որոնք կատարվել են Պայմանագրում սահմանված անվտանգության կանոնների խախտմամբ:
Է) Քարտապանի ու առևտրի և սպասարկման կետերի միջև առաջացած վեճերի համար:
ը) Հաշվի, ՊԻՆ կոդի, Քարտի համարի, գաղտնաբառի և Քարտի վերաբերյալ այլ տեղեկատվությունը Բանկից անկախ պատճառներով երրորդ անձանց հայտնի դառնալու համար:
Յուրաքանչյուր ամիս Բանկը Քարտապանին տեղեկացնում է նախորդ ամսվա ընթացքում Քարտով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան քարտային հաշվից քաղվածք: