ACBA ON-LINE
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Վիրտուալ քարտի գրանցում

Բանկի կողմից թողարկվող ArCa, Visa, MasterCard և American Express համակարգերի քարտերի միջոցով Դուք կարող եք www.arca.am կայքում գրանցել վիրտուալ քարտ և կատարել վճարումներ:

Վիրտուալ քարտ գրանցելիս անհրաժեշտ է.

  • Այցելել www.arca.am կայքէջը
  • Ընտրել «գրանցել վիրտուալ քարտ» բաժինը
  • Մուտքագրել քարտի համարը
  • Ձեր անունը և ազգանունը
  • Ծննդյան թիվը
  • Քարտի ժամկետի ավարտը
  • Գաղտնաբառը (սա Ձեր քարտի PIN կոդը չէ)
  • Էլ. փոստի հասցեն` այնպես, ինչպես Դուք այն նշել եք բանկում քարտ ստանալիս

Նշել սահմանաչափեր

  • Միանվագ գործարքի գումարի սահմանը (մեկ գործարքի առավելագույն գումարը)
  • Լիցքավորման ժամկետը (ինչ ժամանակահատվածի համար եք Դուք նշում գործարքնրի սահմանաչափերը)
  • Գործարքների հաշվիչ (նշված ժամանակահատվածում կատարվող գործարքների ընդհանուր քանակը)
  • Գործարքների ընդհանուր գումարի սահմանը

Վիրտուալ քարտի գրանցումից հետո Ձեր էլ. փոստի հասցեով կուղարկվի հաղորդագրություն, որում նշված կլինի էլեկտրոնային հղում: Սեղմելով նշված հղման վրա` Դուք կակտիվացնեք Ձեր վիրտուալ քարտը և կկարողանաք կատարել գործարքներ՝ մուտք գործելով Ձեր վիրտուալ քարտի բաժինը:

Կոմունալ վճարումներ կատարելիս Դուք պետք է մուտքագրեք Ձեր աբոնենտի/պայմանագրի/հեռախոսի համարը: Վճարումը կատարելուց հետո Ձեզ կտրամադրվի կտրոն, որը կարող եք տպել:

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 06.06.2017 14:57