Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Քարտից քարտ փոխանցումների և կոմունալ վճարումների կատարում

Քարտից քարտ փոխանցումների և կոմունալ վճարումների կատարում

Դուք կարող եք իրականացնել քարտից քարտ փոխանցումներ բանկոմատների միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կատարվում են միայն ArCa համակարգի անդամ բանկերի կողմից սպասարկվող քարտերի միջև: Քարտից-քարտ փոխանցումների համար գանձվում են Բանկի սակագներով սահմանված միջնորդավճարներ:

Բանկի կողմից առաջարկվող քարտերով բացի այլ գործառնություններից հնարավոր է իրականցնել նաև կոմունալ վճարումներ: Բանկն առաջարկում է այդ ծառայություններից օգտվելու միաժամանակ մի քանի տարբերակներ և բոլորն էլ՝ առանց որևէ միջնորդավճարի գանձման:

Դուք կարող եք կատարել կոմունալ վճարումները հետևյալ տարբերակներով

  • Պարբերական հանձնարարականի միջոցով
  • Բանկոմատների միջոցով

Պարբերական վճարումների հանձնարարականի միջոցով կոմունալ վճարումներ

Յուրաքանչյուր ամիս Ձեր կողմից նախապես նշված օրը ավտոմատ կերպով Ձեր քարտային հաշվին առկա միջոցներից, կամ վարկային գծի միջոցներից կկատարվեն Ձեր իսկ կողմից նշված կոմունալ վճարումները:

Կոմունալ վճարումներ բանկոմատների միջոցով

Բանկոմատի օգնությամբ քարտով կոմունալ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է բանկոմատի մենյուից ընտրել «Վճարումներ» բաժինը, տվյալ էկրանից ընտրել համապատասխան կոմունալ ծառայությունը ն մուտք անել անհրաժեշտ տվյալները:


Հարկ է նշել, որ վերը նշված բոլոր տարբերակները նպատակ ունեն պարզեցնել կոմունալ վճարումների կատարման գործընթացը` խնայելով Ձեր ժամանակը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 16.01.2023 11:44