ACBA ON-LINE
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Քարտային վարկային գծեր
Բանկն իր քարտապան հաճախորդներին տրամադրում է վարկային գծեր տարբեր միջազգային և տեղական համակարգերի քարտերով: Վարկային գիծը հնարավորություն է տալիս ավելի ազատ կառավարել Բանկի կողմից Ձեզ տրամադրված վարկային միջոցները` նվազեցնելով Ձեր տոկոսային ծախսերը:

Դուք օգտագործում եք Ձեր վարկային գծի միջոցները, մարում դրանք և նորից օգտվում վարկային գծից` Ձեզ հարմար եղանակով:

Քարտատեսակ

Վարկային գծի առավելագույն սահմանաչափ

Վարկային գծի տոկոսադրույք

Պարտադիր ամսական մարում

Անտոկոս Ժամանակահատված

American Express Gold Card

18,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%, արտարժութային քարտեր՝ 16%

5%

Մինչև հաջորդ ամսվա 20-ը, գործում է միայն վճարային գործարքների համար

American Express Blue Card

2,500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18%, արտարժույթային քարտեր 16%

10%

Մինչև հաջորդ ամսվա 20-ը, գործում է միայն վճարային գործարքների համար

American Express Cashback Card

1,000,000 ՀՀ դրամ

կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր` 20%, արտարժութային քարտեր 16%

10%

Գործարքի օրվանից 15 օրացույցային օր

ArCa Classic

600,000 ՀՀ դրամ

ՀՀ դրամ արժույթով քարտեր`

- առանց գրավային ապահովվածության՝ 21-24%

- գրավային ապահովվածությամբ՝ 18%-22%

10%

չի կիրառվում

ACBA Transfer

300,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր`

- առանց գրավային ապահովվածության՝ 21-24%

- գրավային ապահովվածությամբ՝ 18%-22%

արտարժութային քարտեր 18-22%

10%

չի կիրառվում

ArCa Credit

2.000.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, որը տրամադրվում է միայն Նվազեցվող սահմանաչափով վարկային գծերի և Չվերականգվող վարկային գծերի դեպքում

Առանց գրավային ապահովվածության`

- ՀՀ դրամ արժույթով քարտեր 21-24%

- արտարժութային քարտեր՝ 18-22%

Գրավային ապահովվածությամբ՝

- ՀՀ դրամ արժույթով քարտեր՝ 18-22%

- արտարժութային քարտեր՝ 17-18%

համաձայն վարկային գծի պայմանագրի

-

ArCa Farmer

400,000 ՀՀ դրամ կամ 1,000 ԱՄՆ դոլար

ՀՀ դրամ արժույթով քարտեր` 22%, արտարժութային քարտեր 18-20%

-

-

Visa Electron և Maestro

600,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր`

- առանց գրավային ապահովվածության՝ 21-24%

- գրավային ապահովվածությամբ՝ 18%-22%

արտարժութային քարտեր՝ 18-22%

10%

չի կիրառվում

Visa Classic, MasterCard Standard և MasterCard UEFA Champions League, Visa Բարերար

3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր`

- առանց գրավային ապահովվածության՝ 21-24%

- գրավային ապահովվածությամբ՝ 18%-22%

արտարժութային քարտեր՝ 18-22%

10%

Մինչև հաջորդ ամսվա 7-ը, գործում է միայն վճարային գործարքների համար

Visa Gold և MasterCard Gold

9,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր`

- առանց գրավային ապահովվածության՝ 21-24%

- գրավային ապահովվածությամբ՝ 18%-22%

արտարժութային քարտեր՝ 18-22%

10%

Մինչև հաջորդ ամսվա 14-ը, գործում է միայն վճարային գործարքների համար

Visa Business

9,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

ՀՀ դրամ արժույթով քարտեր` 18-20%, արտարժութային քարտեր 16-20%

10%

Մինչև հաջորդ ամսվա 7-ը, գործում է միայն վճարային գործարքների համար


Քարտով տրամադրվող վարկային գիծը կարող է լինել՝

  • ստանդարտ
  • նվազեցվող սահմանաչափով
  • չվերականգնվող

  • Ստանդարտ վարկային գիծ

Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնց օգտագործման դեպքում մարումներ կատարելիս վարկային գծի օգտագործման սահմանաչափը վերականգնվում է: Ստանդարտ վարկային գծի դեպքում տոկոսների հաշվարկը կատարվում է օրական կտրվածքով` վարկային գծի օգտագործված մասի վրա, ընդ որում` պայմանագրի գործողության ընթացքում վարկային գծի տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում: Վարկային գծի ժամկետը լրանալուց հետո Բանկի կողմից սահմանված պայմանների բավարարման դեպքում կարող է իրականացվել վարկային գծի ժամկետի երկարաձգում:

  • Նվազեցվող սահմանաչափով վարկային գիծ

Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնց օգտագործման ընթացքում յուրաքանչյուր ամիս հավասարաչափ նվազեցվում է վարկային գծի գումարը՝ Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով: Նվազեցվող սահմանաչափով վարկային գծի ամսական մարումը ներառում է նվազեցման ենթակա մայր գումարը և օգտագործված վարկային միջոցների նկատմամբ նախորդ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ հաշվարկված տոկոսների հանրագումարը:

  • Չվերականգնվող վարկային գիծ

Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներ, որոնց տրամադրումից հետո առաջին տասն օրվա ընթացքում օգտագործման դեպքում մարումներ կատարելիս վարկային գծի օգտագործման սահմանաչափը վերականգնվում է, իսկ վարկային գծի տրամադրումից տասն օր հետո վարկային գիծը դառնում է չվերականգնվող, չօգտագործված միջոցների չափով պակասում է և սահմանվում են մարումներ մինչև վարկային գծի միջոցների ամբողջական մարումը:

  • Տարեկան փաստացի տոկոսադրույք

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկային գծի օգտագործումը՝ տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետում կատարելու դեպքում:

Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չկատարելու դեպքում չկատարված դրամային պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում է տուժանք` օրական 0.2 տոկոսի չափով:

Ձեր կողմից «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների` պայմանագրով սահմանված ժամկետներում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկը 3 (երեք) աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկությունները) ուղարկելու է վարկային բյուրո:

Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ վարկեր ստանալիս:

Վարկային գծով քարտի ձեռք բերման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի (հարկերը վճարելուց հետո) չափի մասին
  • Երրորդ անձի երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)
  • Ընտանիքի անդամ(ներ)ի աշխատավարձի մասին տեղեկանք (անհրաժեշտության դեպքում)


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 31 88 99 շուրջօրյա հեռախոսահամարով:

- առանց գրավային ապահովվածության՝21-24%

- գրավային ապահովվածությամբ` 18%-22%

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 23.06.2017 14:52