Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Վարկային գիծ

Նախքան օնլայն դիմում լրացնելն առաջարկում ենք ծանոթանալ վարկի պայմաններին

Հարգելի՛ հաճախորդ,


1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆիզիկական անձանց տրամադրվող քարտային վարկային գիծը

Քարտային վարկային գծերը տրամադրվում են ԱԿԲԱ բանկի պլաստիկ քարտերով՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման, ծառայություններից օգտվելու, ինչպես նաև սպառողական այլ նպատակների համար:

2. Որքա՞ն գումար կարող եմ ստանալ

Վարկային գծի նվազագույն և առավելագույն սահմանաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ.


3. Ի՞նչ ժամկետով է տրամադրվում վարկային գիծը

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով, բայց ոչ ավել, քան քարտի գործողության ժամկետը:


4. Որքա՞ն է կազմում տարեկան տոկոսադրույքը

Վարկային գծի տրամադրման և սպասարկման սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ.


5. Որքա՞ն պետք է վճարեմ վարկային գիծ ստանալու համար

Վարկային գծի տրամադրման միջնորդավճար առկա չէ։


6. Արդյո՞ք վարկային գիծ ստանալու համար պետք է ապահովեմ որևէ գրավ

Բանկը տրամադրում է քարտային վարկային գծեր ինչպես առանց գրավային ապահովվածության, այնպես էլ գրավով ապահովված։


7. Վարկային գծի համար դիմելուց հետո ի՞նչ ժամկետում կտեղեկանամ վարկային գծի տրամադրման կամ մերժման որոշման վերաբերյալ

Վարկային գծի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Ձեր կողմից վարկի ստացման օնլայն դիմումը (անհրաժեշտության դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերը) ներկայացնելուց առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում՝ առանց գրավային ապահովվածության վարկային գծերի դեպքում և առավելագույնը 10 բանկային օրվա ընթացքում՝ գրավով ապահովված վարկային գծերի դեպքում:

8. Եթե ժամանակին չկատարեմ վարկային գծի մուտքերը/մարումները, ի՞նչ տուգանքներ պետք է վճարեմ

Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում չկատարված պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում է օրական 0.13% տույժ:


9.
Պարտադի՞ր է, որ լինեմ գրանցված աշխատող:

Վարկային գծերը տրամադրվում են.

  • Գրանցված աշխատող հանդիսացող անձանց կամ
  • Գրանցված աշխատող չհանդիսացող անձանց, ովքեր
    • ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք, որը տրված է վարձակալության, և առկա է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագիր (անշարժ գույքի վարձակալության դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է ունենա նոտարական հաստատում և գրանցված լինի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից),
    • ստանում են աշխատանքային կամ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ կամ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուց­ման հիմնադրամից ստացվող հատուց­ման ամսական վճար
    • զբաղվում են ձեռնարկատաիրական կամ արտոնագրված գործունեությամբ,
    • զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ,
    • զբաղվում են նոտարական գործունեությամբ,
    • վերջին 5 ամիսների ընթացքում SWIFT, Visa Direct, Mastercard MoneySend և/կամ արագ դրամական համակարգերի միջոցով առնվազն 5 անգամ ստացել են փոխանցումներ, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:
    • վերջին 6 ամսվա ընթացքում կատարել են վճարային գործարքներ Amex Cashback քարտով

10. Վարկային գիծ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ

Վարկային գիծ տրամադրման համար պահանջվող փաստաթղթերն են.

  • Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

11. Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ քարտային վարկային գծերի տրամադրման ընդհանուր պայմաններին և, անհրաժեշտության դեպքում, այն համեմատել այլ առաջարկների հետ

Քարտային վարկային գծերի պայմաններին ընդհանրացված ձևով կարող եք ծանոթանալ այստեղ.

Ընդ որում, խորհուրդ ենք տալիս մինչ վարկային պայմանագրերը ստորագրելը մանրամասն ծանոթանալ նաև Ձեզ տրամադրվող վարկային գծի էական պայմանների անհատական թերթիկին:


12. Արդյո՞ք կան համանման այլ վարկային գծեր/վարկեր, որոնց համար ևս կարող եմ դիմել

Մեր կողմից առաջարկվող տարատեսակ սպառողական բնույթի վարկերի միջոցով Դուք կարող եք առավելագույն ձևով բավարարել Ձեր կարիքները:

Այդ վարկատեսակներն են.

Ի դեպ,

1. Դուք կարող եք մարել Ձեր վարկային գիծը պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ

Նման դեպքերում Բանկը որևէ տույժ կամ լրացուցիչ վճար չի գանձում:


2. Վարկային պարտավորությունները ժամանակին կատարելն ունի մեծ կարևորություն Ձեզ համար, քանի որ վարկային գիծ ստանալով՝ Դուք ձևավորում եք Ձեր վարկային պատմությունը

Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է վարկառուի (երաշխավորի) ստանձնած վարկային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Վարկային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով չկատարելու դեպքում Բանկն առավելագույնը 3 աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկատվությունը) ուղարկում է Վարկային բյուրո: Տարեկան մեկ անգամ Դուք իրավունք ունեք Վարկային բյուրոյից անվճար ստանալ Ձեր վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությունը։

Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում այլ վարկեր ստանալիս կարող է հանդիսանալ խոչընդոտ:

3. Եթե վարկային գծի գործողության ընթացքում տեղի ունենան ներքոնշյալ փոփոխությունները, ապա մենք կապահովենք Ձեր տեղեկացված լինելը

Փոփոխություններ

  • Վարկային գծի անվանական տոկոսադրույքի փոփոխություն,
  • Ձեր և Բանկի միջև հաղորդակցման կարգի փոփոխություն,
  • փոփոխություններ իրավական ակտերում, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Ձեր և/կամ Բանկի իրավունքների և պարտականությունների վրա,
  • վարկային գծերի ընդհանուր պայմանների փոփոխություն,
  • այնպիսի հանգամանքների փոփոխություն, որն ուղղակի ազդեցություն ունի Ձեր և Բանկի իրավունքների, պարտականությունների կամ պարտավորությունների վրա՝ ներառյալ Վարկային բյուրո տվյալներն ուղարկելը:

4. Կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկը Ձեզ կտեղեկացնի

  • կատարված փոփոխության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ, բացառությամբ Վարկային բյուրո տվյալները ուղարկելու դեպքի, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկն է,
  • փոփոխության տեղի ունենալուց և Բանկի՝ այդ մասին տեղեկանալուց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր հետո, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկը չէ:


5. Բանկը առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ կտրամադրի Ձեր Քարտային հաշվի վերաբերյալ քաղվածք

Քաղվածքը պարունակում է քաղվածքի ժամանակահատվածի սկզբի դրությամբ Ձեր վարկային գծի սկզբնական մնացորդի, 30-օրյա ժամանակահատվածում Ձեր կողմից կատարված մուտքերի ընդհանուր չափի, մարված տոկոսագումարների, մայր գումարի, տույժերի (առկայության դեպքում) չափի, ինչպես նաև քաղվածքի վերջին օրվա դրությամբ Ձեր վարկային գծի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:
Սույն կետով նկարագրված Քատային հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար։


6. Կատարված փոփոխությունների վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև Քարտային հաշվի քաղվածքները Ձեզ կտրամադրվեն գրավոր

Նշված տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի Ձեզ համար նախընտրելի եղանակով՝ էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով կամ առձեռն՝ Բանկի տարածքում:

Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։


7. Եթե վարկային գծի գործողության ընթացքում առաջանան դժգոհություններ, ապա
կարող եք հետևել «Ի՞նչ անել, եթե ունեք բողոք» փաստաթղթում ներկայացված քայլերի հաջորդականությանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.08.2023 14:40