«ԱՐԱԳ ՕՎԵՐԴՐԱՖՏ» քարտային օվերդրաֆտի տրամադրման համար դիմելու դեպքում Դուք կունենաք մի շարք առավելություններ.
- որոշման կայացում առավելագույնը 5 րոպեի ընթացքում
- անտոկոս վարկավորում
- Օվերդրաֆտի գործողության ընթացքում անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում
- գրավի բացակայություն
- վաղաժամկետ մարման դեպքում տույժերի բացակայություն
- Օվերդրաֆտի տրամադրում տարբեր ուղիներով՝ Բանկ այցելելու, «ACBA Digital» համակարգի միջոցով
- Օվերդրաֆտի ակտիվացման հնարավորություն առանց Բանկ այցելելու
- ACBA Digital հարթակի միջոցով դիմելու դեպքում փաստաթղթերի ներկայացման պահանջի բացակայություն
- Բանկ դիմելու դեպքում պահանջվում է ներկայացնել ընդամենը հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը (անհրաժեշտության դեպքում)
«ԱՐԱԳ ՕՎԵՐԴՐԱՖՏ» քարտային օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի դեբետային քարտեր ունեցող 25 տարին լրացած ֆիզիկական անձանց, ովքեր ունեն ձևավորված վարկային պատմություն ԱՔՌԱ վարկային բյուրոյում:
- Արժույթ - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո
- Տևողություն – 4 ամիս
- Գումար – 50,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ կամ 100,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ
- Տարեկան անվանական տոկոսադրույք – 0%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք - 19.57-23.89%
- Միջնորդավճար – 2900 ՀՀ դրամ՝ 50,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթով օվերդրաֆտի դեպքում, 5800 ՀՀ դրամ՝ 100,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթով օվերդրաֆտի դեպքում
- Ապահովման միջոց – բացակայում է
- Մարումներ – մարումը կատարվում է միանվագ՝ օվերդրաֆտի պայմանագրով սահմանված վերջնաժամկետի օրը
- Տրամադրման որոշման կայացում – դիմում ներկայացնելու օրը՝ հաշված րոպեների ընթացքում
- Օվերդրաֆտի գործողության ընթացքում օգտագործված գումարի մարման դեպքում օվերդրաֆտը մարման չափով վերականգնվում է
- Եթե քարտն արտարժութային է, ապա օվերդրաֆտի գումարը որոշվում է՝ հիմք ընդունելով դիմելու պահի դրությամբ տվյալ արժույթի համար ՀՀ ԿԲ փոխարժեքը: Կոտորակային գումար ստացվելու դեպքում օվերդրաֆտի գումարը կլորացվում է դեպի ներքև՝ դառնալով ամբողջ թիվ:
Օվերդրաֆտի ստացման համար կարող եք դիմել հեռահար ծառայությունների՝ ACBA Digital համակարգի միջոցով կամ քարտը տրամադրած մասնաճյուղ դիմում ներկայացնելու միջոցով:
Դիմումներն ընդունվում են
- Մասնաճյուղ դիմելու դեպքում՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից 16:30-ն
- «ACBA Digital» համակարգի միջոցով դիմելու դեպքում՝ 24/7: Ընդ որում, այս դեպքում որոշման կայացումը կատարվում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն
Օվերդրաֆտի ակտիվացումը կատարվում է
- Մասնաճյուղ դիմելու դեպքում՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:30-ից 16:30-ն
- ACBA Digital համակարգի միջոցով դիմելու դեպքում՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից 18:00-ն
Օվերդրաֆտի ակտիվացումից հետո Ձեր՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն:
Բանկի մասնաճյուղ դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել.
- անձը հաստատող փաստաթուղթը
- հանրային ծառայությունների համարանիշը պարունակող` օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթը կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու կամ չստանալու վերաբերյալ տրվող տեղեկանքի բնօրինակը*
*պահանջվում է ըստ անհրաժեշտության
- Օվերդրաֆտի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում, տեղեկացվում և դրական որոշման դեպքում տրամադրվում էհաճախորդին նույն աշխատանքային օրվա ընթացքում
- Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
- Պայմանագրի գործողության ընթացքում վարկային հաշվի քաղվածքը (այդ թվում՝ կրկնօրինակը) և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար:
Արագ օվերդրաֆտի հաշվարկման օրինակ`
- Օվերդրաֆտի գումարը –50,000 ՀՀ դրամ
- Օվերդրաֆտի տարեկան տոկոսադրույքը - 0 %
- Օվերդրաֆտի ժամկետը - 4 ամիս
- Միջնորդավճարը – 2900 ՀՀ դրամ
- Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 19․57%
Արտարժութային վարկային գծերի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը, ընդ որում տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ
ԱՅՍՏԵՂ։
Տեղեկացեք մանրամասն.
Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներին, վարկային գծերի օգտագործման անտոկոս ժամանակահատվածին ըստ քարտատեսակների ՝Քարտային սակագներ
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով (կիրառվող տույժեր)
Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում)`
- Տույժ/տուգանք,
- Տոկոսագումար,
- Մայր գումար։
- Օվերդրաֆտը տրամադրվում է ֆիզիկական անձանց՝սպառողական նպատակով:
- Օվերդդրաֆտի գումարը տրամադրվում է անկանխիկ,
- Օվերդրաֆտ տրամադրելու դրական որոշման կամ տրամադրման մերժման գործոն է հանդիսանում հաճախորդի վարկային պատմությունը
- Օվերդրաֆտի տրամադրման վերաբերյալ որոշումն ուժի մեջ է 2 աշխատանքային օր՝ Բանկի մասնաճյուղ դիմելու դեպքում, իսկ հեռահար ծառայությունների՝ ACBA Digital համակարգի ծառայութան միջոցով դիմելու դեպքում՝ մինչև տրամադրման որոշման օրվա ժամը 18:00-ն
- Պայմանագրի վերջին օրն օվերդրաֆտն օգտագործելու դեպքում Ձեր օգտագործած գումարը Բանկը կստանա հաջորդ աշխատանքային օրը, և այն կձևակերպվի որպես գերածախս: Այս դեպքում առաջացած գերածախսի դիմաց կկուտակվեն տոկոսագումարներ՝ համաձայն Ձեր քարտի սպասարկման պայմանների
- Արտարժույթով տրամադրված վարկային գծերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,
- Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ԳԻԾ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ, ԿՏՐԱՄԱԴՐԻ ՕՎԵԴՐԱՖՏԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Ֆինանսական օգնական

www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: