|
Ինտերնետային գործարքների դեպքում օգտագործվում է մեկանգամյա գաղտնաբառի կիրառման համակարգը (3D Secure):
Ծանոթացեք ավելի մանրամասն Visa Student քարտի տրամադրման և սպասարկման բոլոր սակագներին
Ծանոթացեք Վճարային քարտերի սպասարկման պայմաններին։
Ի՞նչպես կարելի է ձեռք բերել քարտը
Տարբերակ I |
Տարբերակ II |
Այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ |
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ քարտի ձեռքբերման համար:
Քարտի և քարտային հաշվի դիմումը Բանկի ցանկացած մասնաճյուղում լրացնելուց հետո Քարտը Ձեզ կտրամադրվի առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Քարտի ակտիվացումը կկատարվի Քարտի տրամադրման օրվանից առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Բանկի կողմից մատուցվում է նաև Քարտի շտապ թողարկման, վերաթողարկման և փոխարինման ծառայություն 1 բանկային օրվա ընթացքում: Ծառայությունից հնարավոր է օգտվել Երևան քաղաքի բոլոր մասնաճյուղերում, սակայն քարտը կարող է պատվիրված լինել Բանկի ցանկացած մասնաճյուղում։ Ծառայությունը հասանելի է միայն առանց թղթային PIN կոդի քարտերի դեպքում՝ Բանկում այդ պահին գործող սակագների համաձայն:
Քարտի և քարտային հաշվի դիմումը առցանց տարբերակով լրացնելու դեպքում՝ Քարտի պատվիրումը կկատարվի Բանկի և Ձեր միջև փոխադարձ համաձայնությունից հետո:
Ի՞նչ է անհրաժեշտ քարտը ստանալու համար
Վերոնշյալ եղանակներից յուրաքանչյուրով Քարտի համար դիմելուց հետո Քարտը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Բանկի Ձեր կողմից ընտրված մասնաճյուղ՝ ներկայացնելով Ձեր անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ1 (մինչև 18 տարեկան դիմորդների համար անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողների գրավոր համաձայնությունը (ձևը տրամադրվում է Բանկում)): Ուսանողական տոմսի առկայությունը ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:
1 Ամրագրվում է ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում, նախկինում տրվող սոցիալական ապահովության քարտում, ինչպես նաև պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրվող տեղեկանքում կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրվող տեղեկանք (բնօրինակ)` հանրային ծառայությունների համարանիշչստանալու վերաբերյալ:
Քարտի առաքման վերաբերյալ մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ․
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Քարտի ՊԻՆ կոդը տրամադրվում է քարտը պատվիրելիս քարտապանի կողմից ընտրված տարբերակով.
Քարտերի վերաթողարկումը կատարվում է մինչև քարտի գործողության ժամկետի վերջին ամսվա 10-րդ աշխատանքային օրը:
Քարտի վերաթողարկման մասին որոշումը կայացվում է Բանկի կողմից՝ հիմք ընդունելով քարտով կատարված գործառնությունների ծավալը, քարտի սպասարկման միջնորդավճարի վճարումները և հաշվին առկա միջոցները, իսկ վարկային գիծ ունեցող քարտերի դեպքում՝ նաև ժամկետանց օրերի քանակը:
Քարտը փակվում է քարտով նախկինում կատարված բոլոր գործառնությունները քարտային հաշվով ձևակերպելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հաշվի մնացորդը բավարարում է քարտով կատարված գործառնությունները ձևակերպելու և դրանց համար Բանկի սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձելու համար:
Քարտի փակումը հնարավոր է իրականացնել միայն բոլոր դրամային պարտավորությունները կատարելուց հետո:
Քարտի գործողության դադարեցման դիմում ներկայացնելիս քարտը Բանկին հետ չվերադարձնելու դեպքում քարտապանը լրիվ ֆինանսական պատասխանատվություն է կրում քարտի գործողության դադարեցումից հետո մինչև քարտի գործողության ժամկետի ավարտը քարտով կատարված հավաստագրում (գործառնության կատարման իրավասության ստուգում) չպահանջող գործարքների համար:
Քարտի առգրավում կատարվում է բանկոմատների կողմից, եթե
Բանկի քարտերի առգրավման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է հաճախորդին քարտը առգրաված մասնաճյուղի կողմից, եթե հաճախորդը ցանկություն չի հայտնում քարտը ստանալ այլ մասնաճյուղից:
Հայաստանյան այլ բանկի քարտերի առգրավման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է հաճախորդին: Քարտապանի չներկայանալու դեպքում Բանկի գործող ընթացակագի համաձայն քարտը փոխանցվում է քարտը թողարկող բանկին:
Արտասահմանյան բանկի քարտի առգրավման դեպքում 1 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով Բանկ ներկայանալու դեպքում քարտը վերադարձվում է քարտապանին: Քարտապանի չներկայանալու դեպքում Բանկի գործող ընթացակագի համաձայն քարտը փոխանցվում է քարտը թողարկող բանկին:
Քարտը կարող է ապաբլոկավորվել միայն այն դեպքում, եթե Քարտապանը բանավոր կամ գրավոր հաստատում է տվյալ գործարքների իր կողմից կատարված լինելը:
Բանկը կարող է միակողմանիորեն բլոկավորել Քարտը՝ Քարտով տրամադրված վարկի կամ Բանկում այլ վարկերի գծով ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև ժամկետանց պարտավորությունների մարման օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
Բանկը կարող է առանց Քարտապանին տեղեկացնելու բլոկավորել Քարտապանի Քարտը, եթե առկա է Քարտով զեղծարար գործարքների իրականացման վտանգ:
Քարտապանն իրավունք ունի բողոքարկել իր Քարտով կատարված գործառնությունը վերջինիս կատարման օրվանից 55 (հիսունհինգ) օրացուցային օրվա ընթացքում:
Բանկը դիմումի ներկայացման օրվանից առավելագույնը 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում Քարտապանին ներկայացնում է հիմնավոր պատասխան:
Բանկը պատասխանատվություն չի կրում.
ա) ուշացված, սխալ կամ չիրականացված գործառնությունների համար, որոնք առաջացել են առևտրի և սպասարկման կետերի կամ Վճարային համակարգի մեղքով կամ տեխնիկական պատճառներով, որոնք Բանկի ողջամիտ հսկողությունից դուրս են եղել,
բ) Բանկին չպատկանող միջոցներով իրականացված կանխիկացման կամ վճարման գործառնությունների ձախողման համար, եթե Բանկը ձախողման մեջ չի ունեցել մեղավորություն:
գ) Քարտի կամ Քարտի տվյալների միջոցով իրականացված անօրինական գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
դ) միկրոպրոցեսորային (չիպային) քարտով ՊԻՆ կոդի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
ե) ինտերնետի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել:
զ) այն գործառնությունների համար, որոնք կատարվել են Պայմանագրում սահմանված անվտանգության կանոնների խախտմամբ:
Է) Քարտապանի ու առևտրի և սպասարկման կետերի միջև առաջացած վեճերի համար:
ը) Հաշվի, ՊԻՆ կոդի, Քարտի համարի, գաղտնաբառի և Քարտի վերաբերյալ այլ տեղեկատվությունը Բանկից անկախ պատճառներով երրորդ անձանց հայտնի դառնալու համար:
Յուրաքանչյուր ամիս Բանկը Քարտապանին տեղեկացնում է նախորդ ամսվա ընթացքում Քարտով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան քարտային հաշվից քաղվածք: