24/7 service
010 31 88 88
24/7 card service phone number
010 31 88 99
24/7 service phone number for American Express cards
010 31 99 99
acba digital
Contacts
Individuals
Business
Farmers
Study loans

Before filling out an online application, we suggest you familiarize yourself with the terms of the loan

Հարգելի՛ հաճախորդ,

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում Ուսման վարկը

Ուսման վարկը տրամադրվում է ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձը մասնակի կամ ամբողջությամբ վճարելու նպատակով:

2. Որքա՞ն գումար կարող եմ ստանալ

Վարկի գումարը կազմում է առավելագույնը 1 մլն ՀՀ դրամ:

Ընդ որում, վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ: Այն ամբողջությամբ փոխանցվում է ուսումնական հաստատության հաշվեհամարին:

3. Ի՞նչ ժամկետով է տրամադրվում վարկը

Վարկը տրամադրվում է նվազագույնը 3 ամիս և առավելագույնը 12 ամիս ժամկետով:

4. Որքա՞ն է կազմում տարեկան տոկոսադրույքը

Ուրախությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ Բանկում մինչև 30/12/2017թ.-ը ներառյալ գործում է ակցիա, որի շրջանականերում Ուսման վարկը տրամադրվում է 16% տարեկան տոկոսադրույքով: Կցանկանայինք նշել մեկ այլ կարևոր հանգամանք ևս. այն դեպքում, երբ ուսանողը ցուցաբերում է գերազանց առաջադիմություն, ապա վճարված տոկոսագումարների 20%-ը վերադարձվում է*:

*Գումարի վերադարձման համար անհրաժեշտ է ներկայացնել ուսումնական հաստատության կողմից տրված նախորդ տարում գերազանց առաջադիմություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկանք: Վերադարձված գումարը ենթակա է հարկման՝ ՀՀ օրենսդրության համաձայն:

5. Որքա՞ն պետք է վճարեմ վարկը ստանալու համար

Վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին Ձեզնից կգանձվի վարկի գումարի 2%-ի չափով միջնորդավճար: Վարկի գործողության ողջ ընթացքում որևէ այլ միջնորդավճար չի գանձվում:

6. Արդյո՞ք վարկը ստանալու համար պետք է ապահովեմ որևէ գրավ

Ուսման վարկը տրամադրվում է առանց երաշխավորության` ֆինանսական հոսքի հիման վրա:

Բացառություն է կազմում այն դեպքը, երբ Դուք

  • չունեք վարկային պատմություն կամ
  • վերջին 12 ամիսների ընթացքում ունեցել եք ավելի քան 30 օրացուցային օր ժամկետանց պարտավորություն կամ
  • մինչև 25 տարեկան եք:

Այս դեպքում Ուսման վարկը կտրամադրվի մեկ անձի երաշխավորությամբ կամ գրավով:


7.
Վարկի համար դիմելուց հետո ի՞նչ ժամկետում կտեղեկանամ վարկի տրամադրման կամ մերժման որոշման վերաբերյալ

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Ձեր կողմից վարկի ստացման օն-լայն դիմումը (անհրաժեշտության դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերը) ներկայացնելու օրը: Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը հաղորդվում է Ձեզ նույն օրվա ընթացքում:

8. Եթե ժամանակին չկատարեմ վարկի մարումները, ի՞նչ տուգանքներ պետք է վճարեմ

Մարման գրաֆիկով սահմանված ժամկետում վարկի մարումները չկատարելու դեպքում չկատարված պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում է օրական 0.2% տույժ:

9. Պարտադի՞ր է, որ լինեմ գրանցված աշխատող

Ուսման վարկերը տրամադրվում են ինչպես գրանցված աշխատող հանդիսացող անձանց, այնպես էլ այն անձանց, ովքեր

  • ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք կամ շարժական գույք, որը տրված է վարձակալության և առկա է օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագիր (անշարժ գույքի վարձատվության դեպքում վարձատվությունը պետք է ունենա նոտարական հաստատում և գրանցված լինի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից),
  • ստանում են աշխատանքային կամ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ,
  • զբաղվում են ձեռնարկատաիրական գործունեությամբ,
  • զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ,
  • վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ օգտվել են Բանկի «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից, և ծառայությամբ ստացված փոխանցումների միջին ամսական գումարը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

10. Միայն ես կարո՞ղ եմ հանդես գալ որպես Ուսման վարկի վարկառու

Ուսման վարկ կարող է ստանալ ոչ միայն ուսանողը, այլև նրա ծնողները, ամուսինը, ամուսնու ծնողները, քույրը, եղբայրը, քրոջ կամ եղբոր ամուսինը, ծնողների քույրերը ու եղբայրները և նրանց ամուսիններն ու երեխաները, տատիկը, պապիկը:

11. Վարկ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ

Վարկի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ.

Վարկի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

12. Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ Ուսման վարկի տրամադրման ընդհանուր պայմաններին և, անհրաժեշտության դեպքում, այն համեմատել այլ առաջարկների հետ

Ուսման վարկի պայմաններին ընդհանրացված ձևով կարող եք ծանոթանալ այստեղ.

Ուսման վարկի էական պայմանների ընդհանրական թերթիկ

Ընդ որում, խորհուրդ ենք տալիս մինչ վարկային պայմանագրերը ստորագրելը մանրամասն ծանոթանալ նաև Ձեզ տրամադրվող վարկի էական պայմանների անհատական թերթիկին:

13. Իսկ Բանկը տրամադրու՞մ է միայն 1 տեսակի ուսման վարկ

Ո՛չ, Բանկը «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում տրամադրում է նաև Պետական աջակցությամբ ուսումնական վարկ, որի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ


14.
Արդյո՞ք կան համանման այլ վարկեր, որոնց դեպքում կկարողանամ ստանալ ավելի շատ գումար, որից կփոխանցեմ ուսման վարձը, իսկ մնացած գումարն էլ կօգտագործեմ այլ կարիքների համար:

Մեր կողմից առաջարկվող բազմազան սպառողական վարկերի միջոցով Դուք կարող եք առավելագույն ձևով բավարարել Ձեր կարիքները:

Այդ վարկատեսակներն են.

Հարգելի´ հաճախորդ,

Ուսման վարկի շրջանակներում ուսանողը, ում համար փոխանցվել է վարկը, ինչպես նաև մինչև 25 տարեկան մեկ այլ ուսանող կարող են ստանալ Visa միջազգային համակարգի Visa Student payWave վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի:






Ի դեպ,

1. Դուք կարող եք մարել Ձեր վարկը մարման գրաֆիկով նախատեսված գումարից ավելի շատ

Նման դեպքերում Բանկը որևէ տույժ կամ լրացուցիչ վճար չի գանձում:

2. Դուք կարող եք նաև Ուսման վարկը ամբողջությամբ մարել պայմանագրով նախատեսված վարկի վերջնաժամկետից ավելի շուտ

Վարկը շուտ մարելու դեպքում

  • կխնայեք Ձեր միջոցները,
  • Ձեր կողմից կատարված ծախսը համամասնորեն կնվազեցվի, և Ձեզ կվերադարձվի վարկի միջնորդավճարի համապատասխան չափը:

Օրինակ,

01/09/2017թ.-ին Ձեզ տրամադրվել է 500,000 ՀՀ դրամ վարկ 12 ամիս ժամկետով (վարկի մարման վերջնաժամկետ՝ 01/09/2018թ.): Վարկի տրամադրման ժամանակ վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար Ձեզնից գանձվել է 10,000 ՀՀ դրամ միջնորդավճար:

Եթե Դուք 01/03/2018թ.-ին վարկն ամբողջությամբ մարեք, ապա Ձեզ կվերադարձվի վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար վճարված միջնորդավճարի մնացյալ մասը՝ 5,000 ՀՀ դրամը, քանի որ հետագա 6 ամիսներին վարկի սպասարկում այլևս չի կատարվելու:


3.
Վարկը ժամանակին մարելն ունի մեծ կարևորություն Ձեզ համար, քանի որ վարկ ստանալով՝ Դուք ձևավորում եք Ձեր վարկային պատմությունը

Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է վարկառուի (երաշխավորի) ստանձնած վարկային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Վարկային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով չկատարելու դեպքում Բանկն առավելագույնը 3 աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկատվությունը) կուղարկի ԱՔՌԱ վարկային բյուրո:


Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում այլ վարկեր ստանալիս կարող է հանդիսանալ խոչընդոտ:


4.
Եթե վարկի գործողության ընթացքում տեղի ունենան ներքոնշյալ փոփոխությունները, ապա մենք կապահովենք Ձեր տեղեկացված լինելը

Փոփոխություններ

  • վարկի անվանական տոկոսադրույքի փոփոխություն,
  • Ձեր և Բանկի միջև հաղորդակցման կարգի փոփոխություն,
  • փոփոխություններ իրավական ակտերում, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Ձեր և/կամ Բանկի իրավունքների և պարտականությունների վրա,
  • վարկի ընդհանուր պայմանների փոփոխություն,
  • այնպիսի հանգամանքների փոփոխություն, որն ուղղակի ազդեցություն ունի Ձեր և Բանկի իրավունքների, պարտականությունների կամ պարտավորությունների վրա՝ ներառյալ ԱՔՌԱ վարկային բյուրո տվյալներն ուղարկելը:

Կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկը Ձեզ կտեղեկացնի

  • կատարված փոփոխության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկն է,
  • փոփոխության տեղի ունենալուց և Բանկի՝ այդ մասին տեղեկանալուց 7 աշխատանքային օր հետո, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկը չէ:


5. Բանկն առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ կտրամադրի Ձեր վարկային հաշվի վերաբերյալ քաղվածք

Քաղվածքը պարունակում է քաղվածքի ժամանակահատվածի սկզբի դրությամբ Ձեր վարկի մնացորդի, 30-օրյա ժամանակահատվածում Ձեր կողմից կատարված մուտքերի ընդհանուր չափի, մարված տոկոսագումարների, մայր գումարի, տույժերի (առկայության դեպքում) չափի, ինչպես նաև քաղվածքի վերջին օրվա դրությամբ Ձեր վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:


6.
Կատարված փոփոխությունների վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև վարկային հաշվի քաղվածքները Ձեզ կտրամադրվեն գրավոր
Նշված տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի Ձեզ համար նախընտրելի եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն՝ Բանկի տարածքում:


7.
Եթե վարկի գործողության ընթացքում առաջանան դժգոհություններ, ապա կարող եք հետևել «Ի՞նչ անել, եթե ունեք բողոք»փաստաթղթում ներկայացված քայլերի հաջորդականությանը:


8.
Բանկի մասնաճյուղերի ցանկին, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների տեսակներին կարող եք ծանոթանալ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գործունեության պայմանները» փաստաթղթում:

In case of any discrepancies in the information contained in the Site, as well as inaccurate texts in a foreign language, please be guided by the Armenian version. 11.08.2023 14:41