|
Պետական աջակցությամբ ուսումնական վարկերը տրամադրվում են պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսումնառող ՀՀ քաղաքացի ռեզիդենտ հանդիսացող ուսանողների ուսման վարձերը մասնակի կամ ամբողջությամբ վճարելու նպատակով:
Բոլոր ուսանողների համար պետության կողմից կատարվում է վարկի տոկոսագումարների սուբսիդավորում 2 տոկոսային կետով, իսկ վարկի տրամադրմանը նախորդող մեկ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար` 3 տոկոսային կետով: Վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել ուսումնառության ընդհատման, 90 օր ժամկետանց պարտավորություն ունենալու կամ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկը չվերաֆինանսավորելու դեպքում: Ուսումնառության ընդհատում չեն համարվում ՀՀ ՊՆ ԶՈՒ զորակոչվելու տարիները:
Տարեկան փաստացի տոկոսադրույք - 12-9.38%,
Վարկի մարումներ –մարումները կատարվում են ամսական անուիտետային վճարների տեսքով: Ընդ որում, ուսումնառության տարիներին վարկառուն կատարում է միայն տոկոսագումարի մարումներ, իսկ ուսումնառության ավարտից հետո` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հավասարաչափ մարում: Ուսումնառության տարիներին մայր գումարի մարում կատարելու դեպքում որևէ տույժ, տուգանք չի կիրառվում:
Ապահովման միջոց - Վարկը տրամադրվում է ուսանողին՝ ծնող(ներ)ի կամ խնամակալ(ներ)ի կամ այլ անձանց երաշխավորությամբ։ Ըստ անհրաժեշտության որպես ապահովման միջոց կարող է հանդես գալ նաև այլ անձի երաշխավորություն կամ գրավ։
Վարկի միջնորդավճար – չի գանձվում
Տոկոսագումարի հաշվարկ - օրական՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Ինչպե՞ս ստանալ վճարված ուսման վարձի փոխհատուցում եկամտային հարկից։
Սույն տեղեկատվությունը կրում է խորհրդատվական բնույթ
Նպատակ
Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով՝ միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար։
Ո՞ւմ համար է նախատեսված
ՀՀ քաղաքացի հանդիսացող, վարձու աշխատանք կատարող այն ուսանողների համար, ովքեր առկա ուսուցմամբ սովորում են ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ օրդինատուրայում՝ ստորև նշված մասնագիտություններով.
Ինչպե՞ս է հաշվարկվում և որքա՞ն է կազմում փոխհատուցման չափը:
Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով գումար, բայց ոչ ավելի, քան ուսման համար վճարված գումարն է։
Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկի սկիզբ է համարվում 01/09/2020-ը։
Ուսանողն ինչպե՞ս է ստանում փոխհատուցման գումարը։
Վերադարձվող գումարը փոխանցվում է ուսանողի բանկային հաշվին:
Ի՞նչ է անհրաժեշտ փոխհատուցում ստանալու համար։
Անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել ներքոնշյալ փաստաթղթերը՝
* տվյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն յուրաքանչյուր անգամ դիմելիս, իսկ մնացած փաստաթղթերը՝ միայն առաջին անգամ դիմելիս։
Վերը նկարագրված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում։
Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Ուշադրություն
Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
Փաստաթղթերի վաղեմությունը ընդունման պահին չպետք է գերազանցի 15-օրյա ժամկետը:
Ելնելով տարաբնույթ հանգամանքներից, կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
*Տեղեկանքը պետք է պարունակի հաճախորդի մաքուր ամսական աշխատավարձի/եկամտի չափը` հարկերը վճարելուց հետո, աշխատանքի վայրի հասցեն, հեռախոսահամարներ, տեղեկանքը տվող կազմակերպության ղեկավարի ստորագրությունը և կնիքը, ելքի համար, տրման ամիս, ամսաթիվ:
Վարկի տոկոսագումարի հաշվարկման օրինակ.
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար հաշվարկվում է տուժանք 0.13%-ի չափով (կիրառվող տույժեր):
Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում)`
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
«Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի և Վարկատուի միջև կնքված պայմանագրի համաձայն «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն իրավունք ունի փոփոխել վարկի տոկոսադրույքը: Նշված դեպքում Բանկը նույնպես իրավունք ունի համամասնորեն փոփոխել Վարկի տոկոսադրույքը: Փոփոխված տոկոսադրույքը սկսում է կիրառվել Վարկի մարման գրաֆիկով սահմանված վարկի վերադարձի և/կամ տոկոսի հերթական վճարման օրվանից սկսած:
Վարկի տոկոսադրույքը կարող է փոփոխվել ուսումնառության ընդհատման, 90 օր ժամկետանց պարտավորություն ունենալու կամ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի որոշմամբ ոչ որակավորված վարկ հանդիսանալու դեպքում: Ուսումնառության ընդհատում չեն համարվում ՀՀ ՊՆ ԶՈՒ զորակոչվելու տարիները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ, ԵՐԱՇԽԱՎՈՐ(ՆԵՐ)ԻՆ (առկայության դեպքում) ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Ֆինանսական օգնական
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: