Նվազեցվող սահմանաչափով վարկային գծերը տրամադրվում են այն ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ովքեր ունեն փաստաթղթավորված կայուն եկամուտ,
- Արժույթը - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
- Տևողությունը – մինչև 60 ամիս, բայց ոչ ավել, քան քարտի գործողության ժամկետը: Ֆինանսական հոսքով և երաշխավորությամբ մինչև 2,000,000 ՀՀ դրամ ներառյալ կամ դրան համարժեք արտարժույթով վարկային գծերը տրամադրվում են մինչև 36 ամիս ժամկետով
- Վարկային գծի նվազագույն գումարը – սահմանված չէ
- Վարկային գծի առավելագույն գումարը – 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
- Վարկային գծի տարեկան տոկոսադրույքը.
- առանց գրավային ապահովվածության`ֆինանսական հոսքի և երաշխավորության հիման վրա – ՀՀ դրամ արժույթով քարտեր՝ 21-22%, ԱՄՆ դոլար արժույթով քարտեր` 16-19%, եվրո արժույթով քարտեր՝ 15-18%
- գրավային ապահովվածությամբ՝ ՀՀ դրամ արժույթով քարտեր՝ 18-22%, ԱՄՆ դոլար արժույթով քարտեր` 14-17%, եվրո արժույթով քարտեր՝ 13-16%
- Վարկային գծի մարումները – յուրաքանչյուր ամսվա 1-20-ը ընկած ժամանակահատվածում` նախատեսելով յուրաքանչյուր ամսվա վերջի դրությամբ օգտագործված վարկային գծի դիմաց հաշվարկած տոկոսագումարների և վարկային գծի նվազեցման ենթակա գումարի հանրագումարի չափով մարում: Ամսական մարումները գերազանցող գումարի չափով վարկային գիծը վերականգնվում է: Այն դեպքում, երբ նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ չօգտագործված վարկային գծի մնացորդը բավարար է նվազեցում կատարելու համար, հաճախորդը վճարում է միայն նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ օգտագործված վարկային գծի դիմաց կուտակված տոկոսները:
- Տոկոսագումարի հաշվարկ – օրական՝ օգտագործված վարկային գծի նկատմամբ
- Վարկային գծի ապահովման միջոց - անշարժ գույք, տրանսպորտային միջոց (ավտոմեքենա), գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորում, դրամական միջոցներ, ապրանքանյութական այլ արժեքներ, անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորություններ: Մինչև 500,000 ՀՀ դրամ ներառյալ կամ դրան համարժեք արտարժույթով վարկային գծերը կարող են տրամադրվել ֆինանսական հոսքով և առնվազն մեկ անձի երաշխավորությամբ, իսկ 500,001-2,000,000 ՀՀ դրամ ներառյալ կամ դրան համարժեք արտարժույթով վարկային գծերը՝ ֆինանսական հոսքով և առնվազն երկու անձանց երաշխավորությամբ:
- Վարկային գծի մայր գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 83.33%-ը՝ գրավի առկայության դեպքում:
Ծանոթացեք քարտերի տրամադրման և սպասարկման սակագներին, վարկային գծերի օգտագործման անտոկոս ժամանակահատվածին ըստ քարտատեսակների՝ Քարտային սակագներ
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- Հանրային ծառայությունների համարանիշը պարունակող` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի պատճենը կամ պետական ռեգիստր վարող մարմնի կողմից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու կամ չստանալու վերաբերյալ տրվող տեղեկանքի բնօրինակը,
- Տեղեկանք աշխատավայրից և/կամ եկամուտները հավաստող փաստաթղթեր, որոնցում առնվազն պետք է նշված լինեն հաճախորդի ամսական աշխատավարձի/եկամտի չափը, գործատուի անվանումը, հնարավորության դեպքում նաև ՀՎՀՀ-ն: Եթե հաճախորդը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ծավալում է համապատասխան կարգով արտոնագրված գործունեություն, ապա որպես եկամուտները հավաստող փաստաթուղթ հիմք են ընդունվում հարկային հաշվետվությունները և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հիմնադիր փաստաթղթերը,*
- Որպես վարկային գծի ապահովման միջոց հաճախորդի կողմից առաջարկվող գրավի սեփականութունը հաստատող փաստաթղթեր, լուսանկարներ,
- Երաշխավորների և գրավատուների անձը հաստատող փաստաթղթեր:**
*չի պահանջվում, եթե վարկային գծի գումարը չի գերազանցում 500,000 ՀՀ դրամը
**ներկայացվում են ըստ անհրաժեշտության
- Վարկային գծի գումարը տրամադրվում է անկանխիկ՝ վճարային քարտով:
- Վարկային գիծ տրամադրելու դրական որոշման և վարկային գծի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը:
- Վարկային գծի հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո առավելագույնը 8 բանկային օրվա ընթացքում:
- Հաճախորդին վարկային գծի հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում:
- Վարկային գիծը տրամադրվում է Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդելուց և գրավադրման գործընթացի ավարտից հետո առավելագույնը 5 բանկային օրվա ընթացքում:
- Վարկային գիծը ձևակերպվում է Բանկի կենտրոնական գրասենյակում և մասնաճյուղերում:
- Վարկային գծի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
Ծանոթացեք տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին այստեղ
Վարկային գծի հաշվարկման օրինակ`
36 ամիս տևողությամբ, 21% տարեկան տոկոսադրույքով, 700,000 ՀՀ դրամ վարկային գծի դեպքում, որը կտրամադրվի ֆինանսական հոսքի և երկու անձի երաշխավորությամբ American Express Cashback քարտով (քարտի տարեկան սպասարկման վարձ – 6,000 ՀՀ դրամ, կանխիկացում – 1.5%) տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 26.92%: Օրական տոկոսագումարը կկազմի Վարկային գծի օգտագործված գումար × Տոկոսադրույք ÷ 365 = (700,000×21%÷365) = 402.74 ՀՀ դրամ:
- Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
- Վարկային գծի տրամադրման պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում:
Տեղեկացեք մանրամասն.
Գրավի բռնագանձում
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՎԱՐԿԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ և ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն
ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՅԼ ՎԱՐԿԵՐ ՍՏԱՆԱԼԻՍ: