Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ուսման վարկ

Նախքան օնլայն դիմում լրացնելն առաջարկում ենք ծանոթանալ վարկի պայմաններին
Հարգելի՛ հաճախորդ,

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում Ուսման վարկը

Ուսման վարկը տրամադրվում է ուսման վարձը մասնակի կամ ամբողջությամբ վճարելու նպատակով:

2. Որքա՞ն գումար կարող եմ ստանալ

Վարկի գումարը կազմում է առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ:

Ընդ որում, վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ: Այն ամբողջությամբ փոխանցվում է ուսումնական հաստատության հաշվեհամարին:

3. Ի՞նչ ժամկետով է տրամադրվում վարկը

Վարկը տրամադրվում է 9-60 ամիս ժամկետով:

4. Որքա՞ն է կազմում տարեկան տոկոսադրույքը

Ուսման վարկերը տրամադրվում են հետևյալ պայմաններով.

  • 9-12 ամիս ժամկետի դեպքում - 18-18.5%
  • 13-24 ամիս ժամկետի դեպքում - 18.5-18.9%
  • 25-36 ամիս ժամկետի դեպքում - 18.9-19.5%
  • 37-48 ամիս ժամկետի դեպքում - 19.5-19.9%
  • 49-60 ամիս ժամկետի դեպքում - 19.9-20.5%

5. Որքա՞ն պետք է վճարեմ վարկը ստանալու համար

Վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման նպատակով վարկի տրամադրման պահին միջնորդավճար չի գանձվում:

6. Արդյո՞ք վարկը ստանալու համար պետք է ապահովեմ որևէ գրավ

Ուսման վարկը տրամադրվում է` ֆինանսական հոսքի հիման վրա:
Առանձին դեպքերում վարկառուի վարկունակության գնահատումից ելնելով` հնարավոր է պահանջվի երաշխավոր(ներ)

7. Վարկի համար դիմելուց հետո ի՞նչ ժամկետում կտեղեկանամ վարկի տրամադրման կամ մերժման որոշման վերաբերյալ

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Ձեր կողմից վարկի ստացման օնլայն դիմումը (անհրաժեշտության դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերը) ներկայացնելուց առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում:

8. Եթե ժամանակին չկատարեմ վարկի մարումները, ի՞նչ տուգանքներ պետք է վճարեմ

Մարման գրաֆիկով սահմանված ժամկետում վարկի մարումները չկատարելու դեպքում չկատարված պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում է օրական 0.13% տույժ:

9. Պարտադի՞ր է, որ լինեմ գրանցված աշխատող


Ուսմ
ան վարկերը տրամադրվում են

  • Գրանցված աշխատող հանդիսացող անձանց կամ
  • Գրանցված աշխատող չհանդիսացող անձանց, ովքեր
  • ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք, որը տրված է վարձակալության և առկա է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագիր (անշարժ գույքի վարձակալության դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է ունենա նոտարական հաստատում և գրանցված լինի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից),
  • ստանում են աշխատանքային կամ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ,
  • զբաղվում են ձեռնարկատաիրական կամ արտոնագրված գործունեությամբ,
  • զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ,
  • զբաղվում են նոտարական գործունեությամբ,
  • վերջին 5 ամիսների ընթացքում SWIFT, Visa Direct, Mastercard MoneySend և/կամ արագ դրամական համակարգերի միջոցով առնվազն 5 անգամ ստացել են փոխանցումներ, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

10. Միայն ես կարո՞ղ եմ հանդես գալ որպես Ուսման վարկի վարկառու

Ուսման վարկ կարող է ստանալ ոչ միայն ուսանողը, այլև նրա ծնողները, ամուսինը, ամուսնու ծնողները, քույրը, եղբայրը, քրոջ կամ եղբոր ամուսինը, ծնողների քույրերը ու եղբայրները և նրանց ամուսիններն ու երեխաները, տատիկը, պապիկը:

11. Վարկ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ

Վարկի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերն են.

  • Դիմողի (երաշխավորի, գրավատուի) անձը հաստատող փաստաթղթեր,
  • Տեղեկանք աշխատավայրից* և/կամ եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության),
  • Ուսանողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • Տեղեկանք ուսումնական հաստատությունից,
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

12. Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ Ուսման վարկի տրամադրման ընդհանուր պայմաններին և, անհրաժեշտության դեպքում, այն համեմատել այլ առաջարկների հետ

Ուսման վարկի պայմաններին ընդհանրացված ձևով կարող եք ծանոթանալ այստեղ.

Ընդ որում, խորհուրդ ենք տալիս մինչ վարկային պայմանագրերը ստորագրելը մանրամասն ծանոթանալ նաև Ձեզ տրամադրվող վարկի էական պայմանների անհատական թերթիկին:

13.
Արդյո՞ք կան համանման այլ վարկեր, որոնց համար ևս կարող եմ դիմել

Մեր կողմից առաջարկվող բազմազան սպառողական վարկերի միջոցով Դուք կարող եք առավելագույն ձևով բավարարել Ձեր կարիքները:

Այդ վարկատեսակներն են.

Հարգելի´ հաճախորդ,

Ուսման վարկի շրջանակներում ուսանողը, ում համար փոխանցվել է վարկը, ինչպես նաև մինչև 25 տարեկան մեկ այլ ուսանող կարող են ստանալ Visa միջազգային համակարգի Visa Student payWave վճարային քարտ՝ առանց տարեկան սպասարկման վճարի:






Ի դեպ,

1. Դուք կարող եք մարել Ձեր վարկը մարման գրաֆիկով նախատեսված գումարից ավելի շատ

Նման դեպքերում Բանկը որևէ տույժ կամ լրացուցիչ վճար չի գանձում:

2. Դուք կարող եք նաև Ուսման վարկը ամբողջությամբ մարել պայմանագրով նախատեսված վարկի վերջնաժամկետից ավելի շուտ

Վարկը շուտ մարելու դեպքում

  • կխնայեք Ձեր միջոցները,
  • Ձեր կողմից կատարված ծախսը համամասնորեն կնվազեցվի, և Ձեզ կվերադարձվի վարկի միջնորդավճարի համապատասխան չափը:

Օրինակ,

01/09/2017թ.-ին Ձեզ տրամադրվել է 500,000 ՀՀ դրամ վարկ 12 ամիս ժամկետով (վարկի մարման վերջնաժամկետ՝ 01/09/2018թ.): Վարկի տրամադրման ժամանակ վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար Ձեզնից գանձվել է 10,000 ՀՀ դրամ միջնորդավճար:

Եթե Դուք 01/03/2018թ.-ին վարկն ամբողջությամբ մարեք, ապա Ձեզ կվերադարձվի վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար վճարված միջնորդավճարի մնացյալ մասը՝ 5,000 ՀՀ դրամը, քանի որ հետագա 6 ամիսներին վարկի սպասարկում այլևս չի կատարվելու:


3.
Վարկը ժամանակին մարելն ունի մեծ կարևորություն Ձեզ համար, քանի որ վարկ ստանալով՝ Դուք ձևավորում եք Ձեր վարկային պատմությունը

Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է վարկառուի (երաշխավորի) ստանձնած վարկային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

Վարկային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով չկատարելու դեպքում Բանկն առավելագույնը 3 աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկատվությունը) կուղարկի ԱՔՌԱ վարկային բյուրո:


Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում այլ վարկեր ստանալիս կարող է հանդիսանալ խոչընդոտ:


4.
Եթե վարկի գործողության ընթացքում տեղի ունենան ներքոնշյալ փոփոխությունները, ապա մենք կապահովենք Ձեր տեղեկացված լինելը

Փոփոխություններ

  • վարկի անվանական տոկոսադրույքի փոփոխություն,
  • Ձեր և Բանկի միջև հաղորդակցման կարգի փոփոխություն,
  • փոփոխություններ իրավական ակտերում, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Ձեր և/կամ Բանկի իրավունքների և պարտականությունների վրա,
  • վարկի ընդհանուր պայմանների փոփոխություն,
  • այնպիսի հանգամանքների փոփոխություն, որն ուղղակի ազդեցություն ունի Ձեր և Բանկի իրավունքների, պարտականությունների կամ պարտավորությունների վրա՝ ներառյալ ԱՔՌԱ վարկային բյուրո տվյալներն ուղարկելը:

Կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկը Ձեզ կտեղեկացնի

  • կատարված փոփոխության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկն է,
  • փոփոխության տեղի ունենալուց և Բանկի՝ այդ մասին տեղեկանալուց 7 աշխատանքային օր հետո, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկը չէ:


5. Բանկն առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ կտրամադրի Ձեր վարկային հաշվի վերաբերյալ քաղվածք

Քաղվածքը պարունակում է քաղվածքի ժամանակահատվածի սկզբի դրությամբ Ձեր վարկի մնացորդի, 30-օրյա ժամանակահատվածում Ձեր կողմից կատարված մուտքերի ընդհանուր չափի, մարված տոկոսագումարների, մայր գումարի, տույժերի (առկայության դեպքում) չափի, ինչպես նաև քաղվածքի վերջին օրվա դրությամբ Ձեր վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:


6.
Կատարված փոփոխությունների վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև վարկային հաշվի քաղվածքները Ձեզ կտրամադրվեն գրավոր
Նշված տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի Ձեզ համար նախընտրելի եղանակով՝ փոստային կապի միջոցով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն՝ Բանկի տարածքում:


7.
Եթե վարկի գործողության ընթացքում առաջանան դժգոհություններ, ապա կարող եք հետևել «Ի՞նչ անել, եթե ունեք բողոք»փաստաթղթում ներկայացված քայլերի հաջորդականությանը:



Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 11.08.2023 14:41
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am