Նախքան օնլայն դիմում լրացնելն առաջարկում ենք ծանոթանալ վարկի պայմաններին
Վարկեր ԳՓՄՄ անդամների համար
Վարկի գումար՝ 50,000-5,000,000 ՀՀ դրամ
Անվանական տոկոսադրույք՝ ՀՀ դրամ՝ 6,9%-11,9%
Փաստացի տոկոսադրույք՝ ՀՀ դրամ՝ 15%-16,9%
Տևողություն՝ 6-24 ամիս
Երաշխավորություն՝ կախված գումարի չափից
Միանվագ միջնորդավճար՝ 2,5%
Մանրամասներն՝ այստեղ:
Առանց գրավ գյուղատնտեսական վարկ
Վարկի գումար՝ 50,000-5,000,000 ՀՀ դրամ
Անվանական տոկոսադրույք՝
- ՀՀ դրամ՝ 14.9-17.4%,
- ԱՄՆ դոլար՝ 13.2-15.2%,
- ՌԴ ռուբլի՝ 14-20%,
- EUR՝ 10 -12%
Փաստացի տոկոսադրույք՝
- ՀՀ դրամ՝ 17.56-22.95%,
- ԱՄՆ դոլար՝ 14.8-20.42%,
- ՌԴ ռուբլի՝ 20.63-23.71%,
- EUR՝ 11,96 -18,25%
Տևողություն՝ 6-48 ամիս
Երաշխավորություն՝ կախված գումարի չափից
Միանվագ միջնորդավճար՝ 2,5%
Մանրամասներն՝ այստեղ
Գրավով գյուղատնտեսական վարկ
Վարկի գումար՝ սկսած 50,000 ՀՀ դրամից
Անվանական տոկոսադրույք՝
- ՀՀ դրամ՝ 12.9-17.4%,
- ԱՄՆ դոլար՝ 13.2-15.2%,
- ՌԴ ռուբլի՝ 14-20%,
- EUR՝ 10 -12%
Փաստացի տոկոսադրույք՝
- ՀՀ դրամ՝ 14.08-21.20%,
- ԱՄՆ դոլար՝ 14.40-18.59%,
- ՌԴ ռուբլի՝ 17.8%-22.4%,
- EUR՝ 10.83-14,87%
Տևողություն՝ 6-84 ամիս
Միանվագ միջնորդավճար՝ 1%
Մանրամասներն՝ այստեղ
Գյուղատնտեսական վարկային գիծ
Վարկի գումար՝ 50,000-1,000,000 ՀՀ դրամ կամ 100-2,000 ԱՄՆ դոլար
Երաշխավորություն՝ կախված գումարի չափից
Անվանական տոկոսադրույք՝
- ՀՀ դրամ՝ 15.9-17.9%,
- ԱՄՆ դոլար՝ 13.9-16.9%,
Փաստացի տկոսադրույք՝
- ՀՀ դրամ՝ 19.2%,
- ԱՄՆ դոլար՝ 17.2%
Միանվագ միջնորդավճար՝ 0%
Մանրամասներն՝ այստեղ
Ի դեպ,
1. Դուք կարող եք մարել Ձեր վարկը մարման գրաֆիկով նախատեսված գումարից ավելի շատ.
Մինչև 5,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի վարկերի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:
2. Վարկը ժամանակին մարելն ունի մեծ կարևորություն Ձեզ համար, քանի որ վարկ ստանալով՝ Դուք ձևավորում եք Ձեր վարկային պատմությունը
Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է վարկառուի (երաշխավորի) ստանձնած վարկային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Վարկային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով չկատարելու դեպքում Բանկն առավելագույնը 3 աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկատվությունը) ուղարկում է Վարկային բյուրո: Տարեկան մեկ անգամ Դուք իրավունք ունեք Վարկային բյուրոյից անվճար ստանալ Ձեր վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությունը։
Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում այլ վարկեր ստանալիս կարող է հանդիսանալ խոչընդոտ:
3. Եթե վարկի գործողության ընթացքում տեղի ունենան ներքոնշյալ փոփոխությունները, ապա մենք կապահովենք Ձեր տեղեկացված լինելը
Փոփոխություններ
• վարկի անվանական տոկոսադրույքի փոփոխություն,
• Ձեր և Բանկի միջև հաղորդակցման կարգի փոփոխություն,
• փոփոխություններ իրավական ակտերում, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Ձեր և/կամ Բանկի իրավունքների և պարտականությունների վրա,
• վարկի ընդհանուր պայմանների փոփոխություն,
• այնպիսի հանգամանքների փոփոխություն, որն ուղղակի ազդեցություն ունի Ձեր և Բանկի իրավունքների, պարտականությունների կամ պարտավորությունների վրա՝ ներառյալ Վարկային բյուրո տվյալներն ուղարկելը:
Կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկը Ձեզ կտեղեկացնի
• կատարված փոփոխության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ, բացառությամբ Վարկային բյուրո տվյալները ուղարկելու դեպքի, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկն է,
• փոփոխության տեղի ունենալուց և Բանկի՝ այդ մասին տեղեկանալուց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր հետո, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկը չէ:
4. Բանկը առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ կտրամադրի Ձեր վարկային հաշվի վերաբերյալ քաղվածք
Քաղվածքը պարունակում է քաղվածքի ժամանակահատվածի սկզբի դրությամբ Ձեր վարկի մնացորդի, 30-օրյա ժամանակահատվածում Ձեր կողմից կատարված մուտքերի ընդհանուր չափի, մարված տոկոսագումարների, մայր գումարի, տույժերի (առկայության դեպքում) չափի, ինչպես նաև քաղվածքի վերջին օրվա դրությամբ Ձեր վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:
Վարկային հաշվի քաղվածքը տրամադրում է անվճար։
5. Կատարված փոփոխությունների վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև վարկային հաշվի քաղվածքները Ձեզ կտրամադրվեն գրավոր
Նշված տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի Ձեզ համար նախընտրելի եղանակով՝ էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով կամ առձեռն՝ Բանկի տարածքում: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։
Եթե վարկի գործողության ընթացքում առաջանան դժգոհություններ, ապա կարող եք հետևել «Ի՞նչ անել, եթե ունեք բողոք» փաստաթղթում ներկայացված քայլերի հաջորդականությանը: