Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Սպառողական վարկ մինչև 10,000,000 ՀՀ դրամ

Նախքան օնլայն դիմում լրացնելն առաջարկում ենք ծանոթանալ վարկի պայմաններին

Հարգելի՛ հաճախորդ,

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում Մինչև 10,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկը

Սպառողական վարկերը տրամադրվում են անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման, ծառայություններից օգտվելու, ինչպես նաև սպառողական այլ նպատակների համար:

2.
Որքա՞ն գումար կարող եմ ստանալ

Վարկի գումարը կազմում է նվազագույնը 50,000 ՀՀ դրամ և առավելագույնը 10 մլն ՀՀ դրամ:

3. Ի՞նչ ժամկետով է տրամադրվում վարկը

Վարկը տրամադրվում է նվազագույնը 9 ամիս և առավելագույնը 60 ամիս ժամկետով:

4. Որքա՞ն է կազմում տարեկան տոկոսադրույքը

  • 20.1 - 21.6%,
  • acba digital-ով տրամադրման դեպքում վարկի տոկոսադրույքը՝ 18.9 - 19.9%

5. Որքա՞ն պետք է վճարեմ վարկը ստանալու համար

Վարկի ստացման համար միջնորդավճար առկա չէ։

6. Արդյո՞ք վարկը ստանալու համար պետք է ապահովեմ որևէ գրավ

Ոչ, վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության: Ձեր վարկունակությունից կախված կարող է պահանջվել երաշխավորություն:

7. Վարկի համար դիմելուց հետո ի՞նչ ժամկետում կտեղեկանամ վարկի տրամադրման կամ մերժման որոշման վերաբերյալ

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացվում է Ձեր կողմից վարկի ստացման օնլայն դիմումը (անհրաժեշտության դեպքում նաև պահանջվող այլ փաստաթղթերը) ներկայացնելուց առավելագույնը 1 բանկային օրվա ընթացքում:

8. Եթե ժամանակին չկատարեմ վարկի մարումները, ի՞նչ տուգանքներ պետք է վճարեմ

Մարման գրաֆիկով սահմանված ժամկետում վարկի մարումները չկատարելու դեպքում չկատարված պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում է օրական 0.13% տույժ:

9. Պարտադի՞ր է, որ լինեմ գրանցված աշխատող:

Սպառողական վարկերը տրամադրվում են.

- Գրանցված աշխատող հանդիսացող անձանց կամ

- Գրանցված աշխատող չհանդիսացող անձանց, ովքեր

  • ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք, որը տրված է վարձակալության և առկա է օրենքով սահմանված կարգով կնքված վարձակալության պայմանագիր (անշարժ գույքի վարձակալության դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է ունենա նոտարական հաստատում և գրանցված լինի ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից),
  • ստանում են աշխատանքային կամ զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ,
  • զբաղվում են ձեռնարկատաիրական կամ արտոնագրված գործունեությամբ,
  • զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ,
  • զբաղվում են նոտարական գործունեությամբ,
  • վերջին 5 ամիսների ընթացքում SWIFT, Visa Direct, Mastercard MoneySend և/կամ արագ դրամական համակարգերի միջոցով առնվազն 5 անգամ ստացել են փոխանցումներ, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:
  • ունեն դրական վարկային պատմություն

10. Վարկ ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ

Վարկի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերն են.

  • Դիմողի անձը հաստատող փաստաթղթեր
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:

11. Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ Սպառողական վարկերի տրամադրման ընդհանուր պայմաններին և, անհրաժեշտության դեպքում, այն համեմատել այլ առաջարկների հետ

Սպառողական վարկի պայմաններին ընդհանրացված ձևով կարող եք ծանոթանալ այստեղ.

Ընդ որում, խորհուրդ ենք տալիս մինչ վարկային պայմանագրերը ստորագրելը մանրամասն ծանոթանալ նաև Ձեզ տրամադրվող վարկի էական պայմանների անհատական թերթիկին:

12. Արդյո՞ք կան համանման այլ վարկեր, որոնց համար ևս կարող եմ դիմել

Մեր կողմից առաջարկվող տարատեսակ սպառողական բնույթի վարկերի միջոցով Դուք կարող եք առավելագույն ձևով բավարարել Ձեր կարիքները:

Այդ վարկատեսակներն են.

Ի դեպ,

1. Դուք կարող եք մարել Ձեր վարկը մարման գրաֆիկով նախատեսված գումարից ավելի շատ

Նման դեպքերում Բանկը որևէ տույժ կամ լրացուցիչ վճար չի գանձում:

2. Դուք կարող եք նաև Սպառողական վարկը ամբողջությամբ մարել պայմանագրով նախատեսված վարկի վերջնաժամկետից ավելի շուտ

Վարկը շուտ մարելու դեպքում

  • կխնայեք Ձեր միջոցները,
  • Ձեր կողմից կատարված ծախսը համամասնորեն կնվազեցվի և Ձեզ կվերադարձվի վարկի միջնորդավճարի համապատասխան չափը:

Օրինակ,

01/09/2017թ.-ին Ձեզ տրամադրվել է 2,000,000 ՀՀ դրամ վարկ 36 ամիս ժամկետով (վարկի մարման վերջնաժամկետ՝ 01/09/2020թ.): Վարկի տրամադրման ժամանակ վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար Ձեզնից գանձվել է 60,000 ՀՀ դրամ միջնորդավճար:

Եթե Դուք 01/09/2018թ.-ին վարկն ամբողջությամբ մարեք, ապա Ձեզ կվերադարձվի վարկային հաշվի բացման, վարման և սպասարկման համար վճարված միջնորդավճարի մնացյալ մասը՝ 28,000 ՀՀ դրամը: (Օրինակի փոփոխությունը կիրառել նաև Գրավով մինչև 30 մլն սպառողական վարկերի և ուսման վարկերի օնլայն հայտերի դեպքում):

3. Վարկը ժամանակին մարելն ունի մեծ կարևորություն Ձեզ համար, քանի որ վարկ ստանալով՝ Դուք ձևավորում եք Ձեր վարկային պատմությունը

Վարկային պատմությունն իրենից ներկայացնում է վարկառուի (երաշխավորի) ստանձնած վարկային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Վարկային պարտավորությունները պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով չկատարելու դեպքում Բանկն առավելագույնը 3 աշխատանքային օր հետո Ձեր տվյալները (պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման մասին տեղեկատվությունը) ուղարկում է Վարկային բյուրո: Տարեկան մեկ անգամ Դուք իրավունք ունեք Վարկային բյուրոյից անվճար ստանալ Ձեր վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվությունը։

Վատ վարկային պատմություն ունենալը Ձեզ համար հետագայում այլ վարկեր ստանալիս կարող է հանդիսանալ խոչընդոտ:

4. Եթե վարկի գործողության ընթացքում տեղի ունենան ներքոնշյալ փոփոխությունները, ապա մենք կապահովենք Ձեր տեղեկացված լինելը

Փոփոխություններ

  • վարկի անվանական տոկոսադրույքի փոփոխություն,
  • Ձեր և Բանկի միջև հաղորդակցման կարգի փոփոխություն,
  • փոփոխություններ իրավական ակտերում, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Ձեր և/կամ Բանկի իրավունքների և պարտականությունների վրա,
  • վարկի ընդհանուր պայմանների փոփոխություն,
  • այնպիսի հանգամանքների փոփոխություն, որն ուղղակի ազդեցություն ունի Ձեր և Բանկի իրավունքների, պարտականությունների կամ պարտավորությունների վրա՝ ներառյալ Վարկային բյուրո տվյալներն ուղարկելը:

Կատարված փոփոխությունների վերաբերյալ Բանկը Ձեզ կտեղեկացնի

  • կատարված փոփոխության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր առաջ, բացառությամբ Վարկային բյուրո տվյալները ուղարկելու դեպքի, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկն է,
  • փոփոխության տեղի ունենալուց և Բանկի՝ այդ մասին տեղեկանալուց ոչ ուշ, քան 7 աշխատանքային օր հետո, եթե փոփոխությունը նախաձեռնողը Բանկը չէ:

5. Բանկը առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ կտրամադրի Ձեր վարկային հաշվի վերաբերյալ քաղվածք

Քաղվածքը պարունակում է քաղվածքի ժամանակահատվածի սկզբի դրությամբ Ձեր վարկի մնացորդի, 30-օրյա ժամանակահատվածում Ձեր կողմից կատարված մուտքերի ընդհանուր չափի, մարված տոկոսագումարների, մայր գումարի, տույժերի (առկայության դեպքում) չափի, ինչպես նաև քաղվածքի վերջին օրվա դրությամբ Ձեր վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:
Վարկային հաշվի քաղվածքը տրամադրում է անվճար։

6. Կատարված փոփոխությունների վերաբերյալ ծանուցումները, ինչպես նաև վարկային հաշվի քաղվածքները Ձեզ կտրամադրվեն գրավոր

Նշված տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի Ձեզ համար նախընտրելի եղանակով՝ էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով կամ առձեռն՝ Բանկի տարածքում: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է։ Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն։

7. Եթե վարկի գործողության ընթացքում առաջանան դժգոհություններ, ապա կարող եք հետևել «Ի՞նչ անել, եթե ունեք բողոք» փաստաթղթում ներկայացված քայլերի հաջորդականությանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.10.2024 18:53