|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն աշխատում է հատուկ ռեժիմով և շարունակում ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումը, ինչպես նաև իրականացնում է նրանց զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր:
Աշխատելով արտակարգ ռեժիմում՝ մենք չենք դադարեցրել պետության և հասարակության համար կարևոր և ռազմավարական ուղղությունների ֆինանսավորումը: Այս պահին մեր կարևորագույն նպատակներից մեկը Հայաստանում գյուղատնտեսական և ՓՄՁ ոլորտների պատշաճ ֆինանսավորման շարունակականության ապահովումն է:
Հանդիսանալով ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն վարկավորողը և գիտակցելով ներկա իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը՝ մենք շարունակում ենք գյուղատնտեսության ոլորտի վարկավորման բնականոն ընթացքը։ Մեր հաճախորդները կարող են վարկերի հայտեր լրացնել առցանց, որն էլ ավելի կարագացնի և դյուրին կդարձնի վարկավորման գործընթացը՝ նվազագույնի հասցնելով մեր աշխատակիցների և հաճախորդների առերես շփումները։
2020թ.-ի սկզբից մինչ օրս Բանկի կողմից գյուղատնտեսական ոլորտին տրամադրվել է 13.9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով վարկեր, որից 5,2 մլրդը մարտ ամսին, իսկ փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ընդհանուր 12.4 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որից 5,4 միլիարդը՝ մարտին:
Բանկը շարունակում է նշված ոլորտների ֆինանսավորման անխափան գործընթացը՝ մասնակցելով կառավարության կողմից Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին:
Մասնավորապես ՝
Գյուղատնտեսական վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ։
ՓՄՁ վարկերի ստացման դիմումները կարող եք լրացնել առցանց՝ հետևյալ հղմամբ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեյսբուքյան էջին:
Եղե՛ք առողջ և ապահով: