Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
2023-10-31

Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։

Ակբան հիմնադրման պահից միշտ հետևողական է եղել հասարակության կայուն զարգացմանը, ինչի արդյունքում բանկը նպաստում է Հայաստանում սոցիալական և շրջակա միջավայրերի զարգացմանն ու պահպանմանը։

Արդյունքում, Ակբա բանկը նորարար լուծումներով անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական, հատկապես՝ «կանաչ» ֆինանսավորման ծառայությունները՝ ի նպաստ Հայաստանի և Հայաստանի տնտեսության զարգացման։

Այժմ Ակբա բանկում ընթանում է տրանսֆորմացիոն գործընթաց, որի արդյունքում 2024 թվականի առաջին եռամսյակում Ակբան ցանկանում է ներկայացնել «կանաչ» ֆինանսավորման նոր գործիքներ, ինչպես նաև կմեկնարկի «կանաչ» պարտատոմսերի թողարկման գործընթաց։

Ներկա դրությամբ ևս Ակբան հնարավորություն է ընձեռում օգտվել «կանաչ» ֆինանսավորման բազմաթիվ գործիքներից, ինչպիսիք են առևտրի ֆինանսավորման պրոդուկտները, «կանաչ» բիզնես վարկերը, արևային կայանների և ջրատաքացուցիչների համար տրամադրվող վարկերը, համայնքի էներգոարդյունավետ ծրագրերը, ինչպես նաև Ակբա բանկի մասնաճյուղերից հնարավոր է օգտվել Ակբա ֆինանսական խմբի անդամ Ակբա Լիզինգի Green լիզինգ ենթաբրենդի պրոդուկտներից։

«Ակբա բանկը կարևորում է շրջակա միջավայրի պահպանությունն ու զարգացումը։ Մենք դեռևս 2011 թվականին Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համատեղ մշակել և վարկավորման գործընթացներում ներդրել ենք «Սոցիալական և շրջակա միջավայրի ռիսկերի» կառավարման համակարգ (ՍՇՄ)։ Վերջինս ինքնաշխատ է, ելակետային տվյալների հիման վրա վարկերը դասակարգում է ըստ ՍՇՄ ռիսկ դասի։ Վարկառուների կողմից վերջինիս խախտման դեպքում բանկը հետ է «կանչում» վարկը։ Սա հստակ ցուցիչ է, որ Ակբան բարձր է գնահատում Հայաստանում սոցիալական և շրջակա միջավայրի պահպանությունը։ Սա նաև մեզ համար մոտիվացիա է, որպեսզի անդադար զարգացնենք «կանաչ» ֆինանսավորման գործիքները»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

Ակբա բանկն այժմ միակ ֆինանսական կառույցն է Հայաստանում, որ ֆինանսավորում է համայնքների էներգախնայող միջոցառումները։

Բանկը հետևողական է և կարևորում է կայուն զարգացումը թե՛ ներքին, թե՛ արտաքին գործառույթներում, որի վառ օրինակն է Ծովակալ Իսակովի պողոտայում կառուցվող Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը, որը կառուցվում է LEED Gold ստանդարտի համաձայն և պատրաստ կլինի 2025թ.-ին։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.11.2023 14:52
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am