Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
Դեպի հին կայք
ՎԱՐԿ

ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ

Ստացիր քո բիզնեսի ընդլայնման և զարգացման ֆինանսավորումը հուսալի գործընկերոջից։

Վարկի նվազագույն գումար
150,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Icon
Վարկի առավելագույն գումար
Սահմանված չէ

Վարկի առավելագույն չափը որոշելիս հիմք են ընդունվում հաճախորդի գործունեության ֆինանսատնտեսական վերլուծության արդյունքները:

Icon
Արժույթ
ՀՀ դրամ և արտարժույթ
Icon
Տևողություն
Առավելագույնը 60 ամիս

Հնարավոր է վարկավորում ավելի երկար տևողությամբ: Նվազագույն ժամկետ սահմանված չէ:

Icon
Անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 11.5-17% (փաստացի՝ 13․18-22․8%)

Արտարժույթ՝ 6.5-18% (փաստացի՝ 7.14-23․85%) 

Տրամադրվում է
Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին
Icon
Ապահովվածություն
  • շարժական, անշարժ գույք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, այլ գրավներ, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երաշխավորություններ

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝

  • Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
  • Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
  • Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
  • 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Վարկային հաշվիչ

Բանկի առաջարկը

Calculator image
  • Ընդհանուր վճարվելիք տոկոսագումար
  • Փաստացի տոկոսադրույք
    null %
  • Բոլոր վճարումների հանրագումար
Ընդհանուր գումար

Անհրաժեշտ տեղեկատվություն

ՏևողությունԱնվանական տոկոսադրույքՓաստացի տոկոսադրույք
մինչև 12 ամիսՀՀ դրամ - 11.5-14.5%
ԱՄՆ դոլար – 7.5-10.5%
Եվրո – 6.5-9.5%
ՌԴ ռուբլի - 9-12%
ՀՀ դրամ – 14.27-22.72%
ԱՄՆ դոլար – 9.81-17.95%
Եվրո – 8.72-16.78%
ՌԴ ռուբլի -11.46-19.72%
13-60 ամիսՀՀ դրամ - 12-17%
ԱՄՆ դոլար – 9-15%
Եվրո – 7-13%
ՌԴ ռուբլի - 10-18%
ՀՀ դրամ - 13.18-20.67%
ԱՄՆ դոլար - 9.85-18.30%
Եվրո – 7.68-15.98%
ՌԴ ռուբլի - 10.95-21.87%

  • Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և ԱՁ-ներին՝ բիզնեսում օգտագործելու նպատակով։
  • Բիզնես վարկերը տրամադրվում են այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք շինարարության ոլորտում` վերջին 12, արտադրության ոլորտում վերջին 6, իսկ առևտրի և սպասարկման ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ։
  • Բիզնես վարկը տրամադրվում է անկանխիկ` ՀՀ դրամով և արտարժույթով (գումարը փոխանցվում է ընթացիկ հաշվին և կարող է կանխիկացվել)։
  • Վարկի տևողությունը - առավելագույնը 60 ամիս, սակայն կախված վարկի նպատակից և ֆինանսական վերլուծության արդյունքներից, հնարավոր է վարկավորումը ավելի երկար տևողությամբ, նվազագույն ժամկետ սահմանված չէ։
  • Վարկի նվազագույն գումարը սահմանված է 150,000 ՀՀ դրամ, առավելագույն գումար սահմանված չէ։
  • Բիզնես վարկերը կարող են տրամադրվել ֆիքսված տոկոսադրույքով և լողացող տոկո­սադրույ­քով։
  • Լողացող տոկոսադրույքը (չի փոփոխվում վարկի գործողության առաջին 60 ամիսը) կազմում է 12.9-15.5% ՀՀ դրամի, 9.0-11.00% ԱՄՆ դոլարի և 8.5–10.5% Եվրոյի համար։
  • Լողացող տոկոսադրույքով Բիզնես վարկերի տարեկան տոկոսադրույքը 60-րդ ամիսը լրանալուց հետո ՀՀ դրամային վարկերի դեպքում սահմանվում է ֆիքսված տարեկան տոկոսադրույքին գումարած 6 ամսվա համար նախատեսված ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության ցուցանիշ, ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի դեպքում` ֆիքսված տարեկան տոկոսադրույքին գումարած ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույք (CME Term SOFR USD 6 month) (այսուհետև` SOFR), իսկ եվրոյով տրամադրված վարկերի դեպքում` ֆիքսված տարեկան տոկոսադրույքին գումարած 6 ամիս ժամկետայնությամբ ԵՎՐԻԲՈՐ տոկոսադրույք (այսուհետև` ԵՎՐԻԲՈՐ): Տարեկան տոկոսադրույքի փոփոխություն կատարվում է յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսում հաճախորդի մարման գրաֆիկով սահմանված վճարման օրը: SOFR, ԵՎՐԻԲՈՐ և 6 ամսվա համար նախատեսված ՀՀ պետական արժեկտրոնային պարտատոմսերի մինչև մարում եկամտաբերության ցուցանիշի տոկոսադրույքը փոփոխվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին և հուլիսի 1-ին և կլորացվում երկու նիշի ճշտությամբ: ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի դեպքում յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից հիմք է ընդունվում այդ տարվա հունվարի 1-ին նախորդող 2-րդ աշխատանքային օրը Բլումբերգ համակարգի տերմինալում՝ TSFR6M, հրապարակված SOFR-ը, իսկ յուրաքանչյուր օրացուցային տարվա հուլիսի 1-ից` հիմք է ընդունվում այդ տարվա հուլիսի 1-ին նախորդող 2-րդ աշխատանքային օրը Բլումբերգ համակարգի տերմինալում՝ TSFR6M, հրապարակված SOFR-ը ։ Եվրոյով տրամադրված վարկերի դեպքում յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից հիմք է ընդունվում այդ տարվա հունվարի 1-ին նախորդող 2-րդ աշխատանքային օրը Բլումբերգ համակարգի տերմինալում հրապարակված ԵՎՐԻԲՈՐ տոկոսադրույքը, իսկ հուլիսի 1-ից` այդ տարվա հուլիսի 1-ին նախորդող 2-րդ աշխատանքային օրը Բլումբերգ համակարգի տերմինալում հրապարակված ԵՎՐԻԲՈՐ տոկոսադրույքը։ Եթե տվյալ աշխատանքային օրը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա հիմք է ընդունվում տվյալ աշխատանքային օրվան նախորդող աշխատանքային օրը վարկի արժույթի համար հրապարակված SOFR կամ ԵՎՐԻԲՈՐ տոկոսադրույքը:
  • Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով: Lողացող տոկոսադրույքով վարկերի դեպքում յուրաքանչյուր վճարման ժամանակ հիմնական գումարի մարման չափին գումարվում է գրաֆիկով սահմանված օրվա դրությամբ կուտակվող տոկոսագումարը: Գործունեության տեսակից կախված՝ հնարավոր է սահմանել տոկոսագումարի և վարկի մայր գումարի մարման այլ գրաֆիկ։
  • Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ
  • Վարկի մայր գումարի և 12 ամսվա տոկոսների հանրագումարը չպետք է գերազանցի գրավի գնահատված արժեքի 90.91%-ը։

 Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ

Բիզնես վարկի հայտ

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture
Վարկի ապահովման միջոցների
ընտրության և գնահատման ճկուն համակարգ
Վարկի սահմանաչափը
կախված բիզնեսի տեսակից ու նպատակներից
Առանց բիզնես պլանի
ներկայացման անհրաժեշտության
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 25.05.2026
Դիմել բանկի մասնաճյուղեր
Նոր պրոդուկտներից օգտվելու և համապատասխան գործարքներն իրականացնելու համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ՝ բացառությամբ «Օպերա» եւ «Անի» մասնաճյուղերի: