|
Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ:
Վճարումների «առանց կոնտակտի» տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել վճարումներ` պարզապես քարտը մոտեցնելով առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալին՝ հաճախորդներին տրամադրելով առավել հարմարավետ, ապահով և արագ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Իսկ 10,000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների դեպքում այլևս անհրաժեշտ չէ քարտը անցկացնել տերմինալով, մուտքագրել PIN կոդը և ստորագրել վճարման անդորրագիրը: Միաժամանակ նոր քարտերը շարունակելու են կրել մագնիսական ժապավեն, ինչը թույլ կտա կատարել գործարքներ այն տերմինալներով, որոնցով դեռևս հնարավոր չէ կատարել առանց կոնտակտի կամ չիպով գործարքներ:
«Մենք հպարտ ենք ներկայացնել առանց կոնտակտի վճարումների տեխնոլոգիան մեր American Express Gold և American Express Blue քարտատերերին: Այս նոր տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում ևս մեկ կարևոր քայլ է վճարումների ինովացիոն եղանակների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այն դրականորեն կազդի ինչպես քարտատերերի, այնպես էլ առևտրի և սպասարկման կետերի վրա, քանի որ վերջիններս հնարավորություն կստանան ավելի արագ սպասարկել իրենց հաճախորդներին» - իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Ձեր գործող American Express Gold և American Express Blue քարտերը առանց կոնտակտի տեխնոլոգիայով քարտերով փոխարինելու համար անհրաժեշտ է դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ՝ Ձեր Քարտը թողարկած մասնաճյուղ կամ լրացնել Քարտի փոխարինման առցանց հայտ: Քարտի փոխարինման համար վարկային գծի օգտագործված մասը մարելու անհրաժեշտություն չկա:
Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև առանց կոնտակտի տեխնոլոգիայով American Express քարտեր պատվիրելու համար կարող եք զանգահարել 010 31 99 99 հեռախոսահամարով, այցելել www.americanexpress.am պաշտոնական կայքէջը կամ լրացնել American Express Gold կամ American Express Blue քարտի պատվիրման առցանց հայտ