Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Քարտի փոխարինման հայտ

Խնդրում ենք հայտը լրացնել ՀԱՅԱՏԱՌ

Սույն դիմումը լրացնելով Քարտապանը հանձնարարում է Բանկին իր գործող քարտը փոխարինել նոր քարտով:

* նշանը ունեցող դաշտերը ենթակա են պարտադիր լրացման
Անուն*
Ազգանուն*
Մասնաճյուղ*

Նշել այն մասնաճյուղը որտեղ պատվիրել եք ձեր քարտը
Անձը հաստատող փաստաթուղթ*
Քարտի տեսակ*
Քարտի արժույթ*
Փոխարինվող քարտի համարը*
Քարտը վարկային գծով է*
Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը, որ.
*
«ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խմբի1 (այսուհետ՝ Խումբ) անդամները սույն համաձայնության ստորագրումից հետո մինչև ինձ հետ վարկային (փոխառության, վարկային որևէ այլ պրոդուկտի և այլն) պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) կնքումը (կամ մինչև ինձ հետ Պայմանագիր չկնքելու վերաբերյալ որոշման կայացումը) վարկի (և/կամ վարկային այլ պրոդուկտի) տրամադրման նպատակով հարցումներ* կատարեն (հարցումները նվազեցնում են վարկային սքորը) «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և վերջինիս խնդրում եմ Խմբի անդամներին տրամադրել իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք Խմբի անդամների կողմից կարող են հաշվի առնվել ինձ հետ Պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
*
Խմբի անդամների կողմից Պայմանագիր կնքելու դեպքում Պայմանագրի գործողության ողջ ընթացքում, իսկ գլխավոր վարկային պայմանագրի առկայության դեպքում նաև վերջինիս գործողության ողջ ընթացքում ցանկացած պահի առանց ինձ նախապես տեղյակ պահելու գործող վարկի (և/կամ վարկային այլ պրոդուկտի) մոնիտորինգի* (չի ազդում վարկային սքորի վրա) նպատակով հարցումներ կատարեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն Խմբի անդամներին տրամադրի իմ բոլոր ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
Խմբի անդամները, մինչև ինձ հետ գործարար հարաբերությունների ավարտը ցանկացած պահի, առանց ինձ նախապես տեղյակ պահելու,  վարկարժանության ստուգման և բանկային ծառայությունների առաջարկի (չի ազդում վարկային սքորի վրա) նպատակով, հարցումներ կատարեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն Խմբի անդամներին տրամադրի իմ բոլոր ֆինանսական պարտավորությունների, հարկային պարտավորությունների, հարկային հաշվետվություններում ներառվող ցանկացած այլ տվյալի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
*

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը*, որ.

Խմբի անդամները հարցում կատարեն «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամին, և խնդրում եմ վերջինիս տրամադրել իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է կիրառվել Խմբի անդամների կողմից:

Խմբի անդամները սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով ինձ պատկանող գույքերի վերաբերյալ հարցում կատարեն ՀՀ կադաստրի կոմիտե և ստանան սպառիչ տեղեկատվություն իմ գույքային իրավունքների, այդ թվում` դրանց ծագման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև կադաստրային գործից ստանան սեփականության իրավունքի վկայականի, հատակագծի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, իմ անունից դիմում ներկայացնեն ՀՀ կադաստրի կոմիտե, կատարեն անշարժ գույքի նկատմամբ ցանկացած իրավունքի պետական գրանցում, ստանան փաստաթղթեր, կատարեն վճարումներ` մինչև իմ վարկային (վարկային որևէ այլ պրոդուկտի, փոխառության և այլն) պարտավորության լրիվ կատարումը:

Խմբի անդամները սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով ինձ պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հարցում կատարեն ՀՀ Ճանապարհային ոստիկանություն և ստանան սպառիչ տեղեկատվություն տրանսպորտային միջոցների նկատմամբ իմ գույքային իրավունքների, այդ թվում` դրանց ծագման հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև ստանան սեփականության իրավունքի վկայականի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները` մինչև իմ վարկային (վարկային որևէ այլ պրոդուկտի, փոխառության և այլն) պարտավորության լրիվ կատարումը:

Խմբի անդամները հարցում կատարեն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ին և ապահովագրական ընկերություններին և ստանան ցանկացած տեղեկատվություն սեփականության իրավունքով ինձ պատկանող տրանսպորտային միջոցների ապահովագրության վերաբերյալ (այդ թվում՝ ապահովադրի և շահառուների վերաբերյալ տեղեկություններ)` մինչև իմ վարկային (վարկային որևէ այլ պրոդուկտի,փոխառության և այլն) պարտավորության լրիվ կատարումը:

Խմբի անդամների կողմից ինձ ուղարկվեն ծանուցումներ` Խմբի անդամների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկատվության վերաբերյալ:

*

Սույնով հավաստում եմ, որ Խմբի անդամների կողմից ինձ ներկայացվել է անձնական տվյալների մշակման վերաբերյալ ծանուցում՝ համաձայն «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ պաշտոնական ինտերնետային կայքէջում տեղադրված «Բանկային ծառայությունների ընդհանուր պայմաններ» փաստաթղթի, և համաձայն եմ անձնական տվյալների մշակմանը՝ նշված փաստաթղթով սահմանված կարգով և պայմաններով։

*

Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել Խմբի անդամների կողմից կայացված համապատասխան որոշման վրա:

Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:

*հավաստում եմ, որ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից ինձ տեղեկացվել է, որ նշված հարցումների իրականացման համաձայնությունը պարտադիր պայման է վարկավորման հայտի ներկայացման համար։

1ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28/04/2017թ.-ի թիվ 27 ԾՕՀ Ա որոշմամբ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (հասցե՝ ք.Երևան, Արամի փողոց, 82-84), «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն (հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան փողոց, 10) և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն (հասցե՝ ք.Երևան, Վ.Սարգսյան փողոց, 10) (այսուհետ յուրաքանչյուրն առանձին՝ Խմբի անդամներ) որակվել (ճանաչվել) են բոլորը միասին որպես ֆինանսական խումբ՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԽՈՒՄԲ» անվանմամբ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի 14/08/2020թ.-ի որոշմամբ ֆինանսական խումբը վերանվանվել է «ԱԿԲԱ ԽՈՒՄԲ» ֆինանսական խումբ:
Հեռախոսահամար*
Էլ. փոստ*
Քարտի փոխարինման պատճառը*
Այլ պատճառ*
Պահանջվող գործողություն*
Քարտի ստացման եղանակ
*
Համաձայն եմ, որ ֆինանսական կազմակերպությունն օգտագործի մուտքագրված տվյալները ծառայություններ մատուցելու նպատակով: Ստորև հաստատում եմ, որ ծանոթ եմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում գործող վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններին, American Express քարտերի տրամադրման և սպասարկման կանոններին և քարտի տրամադրման և սպասարկման սակագներին (հրապարակվում են www.acba.am կայքում), հաստատում եմ, որ սույն դիմումում ներկայացված տեղեկությունը լիարժեք և հավաստի է: Ստորև հաստատում եմ, որ ծանոթ եմ կայքի «Խորհուրդներ քարտապաններին» բաժնում ներկայացվող վճարային քարտերի օգտագործմանն առնչվող հնարավոր ռիսկերին և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ ներկայացված խորհուրդներին:
Տեղյակ եմ, որ սույն հայտը լրացնելուց և ուղարկելուց հետո Բանկի համապատասխան աշխատակիցը կարող է կապ հաստատել ինձ հետ՝ լրացումներ, ճշտումներ կատարելու կամ քարտի առաքման ծառայության հնարավորության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Տեղյակ եմ, որ եթե իմ հիմնական քարտի քարտային հաշվին կցված են կից կամ լրացուցիչ քարտեր, ապա սույն դիմումի համաձայն դրանք փակվում են։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 24.06.2024 17:22