
|
|


| Քարտ | Տարեկան սպասարկման միջնորդավճար | Վարկային գծի նվազագույն սահմանաչափ | Ավանդի նվազագույն գումար |
| American Express Gold | 50,000 ՀՀ դրամ (70,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
|
| American Express Blue | 3,000 ՀՀ դրամ (10,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 180,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
|
acba digital-ով Դասական ավանդի ներդրման դեպքում գործում են հետևյալ տոկոսադրույքները.
|
Ժամկետ |
Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք
|
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն* |
||||||
| ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո | ՌԴ ռուբլի | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | Եվրո | ՌԴ ռուբլի | |
|
1-3 ամիս (ներառյալ) (31-90 օր) |
4.6% |
0.6% |
0.35% | 1.1% |
4.68%
|
0.60% | 0.35% | 1.10% |
|
3-6 ամիս (ներառյալ) (91-180 օր) |
6.1% |
1.6% | 0.6% | 2.1% |
6.19%
|
1.61% | 0.60% | 2.11% |
|
6-9 ամիս (ներառյալ) (181 -270 օր) |
7.1% |
2.6% | 1.35% | 3.1% |
7.16%
|
2.61% |
1.35% | 3.11% |
|
9-12 ամիս (ներառյալ) (271- 366 օր) |
8.1% |
3.35% | 1.6% | 3.6% |
8.1%
|
3.35% |
1.60% | 3.60% |
|
12-24 ամիս (ներառյալ) (367 - 732 օր) |
9.1% |
4.1%
|
2.1% | 4.1% |
8.72%
|
4.02% |
2.08% | 4.02% |
|
24-36 ամիս (ներառյալ) (733 - 1098 օր) |
9.6%
|
4.35%
|
2.35% | - | 8.80% | 4.17% | 2.30% | - |
*ՈՒշադրություն` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Տոկոսագումարների հաշվարկման օրինակ*
|
Ավանդի գումարը (ՀՀ դրամ) |
Ամենամսյա մուծումների չափը (ՀՀ դրամ)** |
Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո*** |
|||
|
6 ամիս (180 օր) |
12 ամիս (366օր) |
24 ամիս (732 օր) |
36 ամիս (1098 օր) |
||
|
50,000 |
10,000 |
81,895 |
147,518 |
286,980 |
438,440 |
|
100,000 |
25,000 |
179,061 |
341,967 |
688,343 |
1,064,601 |
|
200,000 |
50,000 |
358,122 |
683,933 |
1,376,687 | 2,129,202 |
Ավանդի համալրման համար գործում են հետևյալ պայմանները.
|
Ավանդի պայմանագրային գումար |
Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը չի գերազանցում 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին |
Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը գերազանցում է 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին |
|
Համալրման առավելագույն գումար |
Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարի 10.000.000 ՀՀ դրամին, 24.000 ԱՄՆ դոլարին, 24.000 եվրոյին, 2.000.000 ՌԴ ռուբլուն հավասարվելը։ Օրինակ։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 1.5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 8.5մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 10մլն դրամ։ Այս դեպքում ավանդի գումարը կարող է գերազանցել պայմանագրային գումարի քառապատիկը։ |
Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարը կհավասարվի պայմանագրային գումարի քառապատիկին։ Ընդ որում՝ համալրումների արդյունքում ավանդի գումարը չպետք է գերազանցի նաև 250.000.000 ՀՀ դրամը, 600.000 ԱՄՆ դոլարը, 600.000 եվրոն, 50.000.000 ՌԴ ռուբլին։ Օրինակ 1։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 15մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 20մլն դրամ, որը ավանդի պայմանագրային գումարի քառապատիկն է։ Օրինակ 2։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 200մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 50մլն դրամի չափով՝ քանի որ ավանդի համալրման առավելագույն սահմանաչափը 250մլն դրամ է։ |
* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
**Բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 3 ամիսների
***Աղյուսակում արտացոլված տվյալները կարող են տարբերվել ավանդային հաշվիչով ստացված տվյալներից, քանի որ արտացոլված տվյալները հաշվարկված են կամայական ամսաթվի օրինակով:
Ծանոթացեք ավելի մանրամասն՝
Ավանդ ձևակերպելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Ավանդը ձևակերպվում է Բանկի մասնաճյուղերում և Acba Digital համակարգի միջոցով:
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Տեղեկանքի տրամադրման սակագներ՝
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ հաշվին առկա մնացորդի նկատմամբ։
Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ՝ ավանդատուի ավանդային հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով։ Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է այլ բան, ապա տպվում է հայտարարություն այդ մասին։
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հաշվարկում է ավանդը Բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը։ Այն դեպքում, երբ ավանդի և նրա տոկոսագումարների վճարման օրը համընկնում է Բանկի ոչ աշխատանքային օրվան, վճարումն իրականացվում է հաջորդող աշխատանքային օրը, սակայն ոչ աշխատանքային օրերի համար լրացուցիչ տոկոսագումարներ չեն հաշվարկվում։
Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով՝ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված տվյալ օրվա միջին փոխարժեքով։ Հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարները կարող են վճարվել ավանդի արժույթով։
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
Եթե ավանդը ներդրվել է ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, ապա ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ ավանդի գումարը չպահանջելու դեպքում, պայմանագիրը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է ներդրված ավանդի պայմանագրային ժամկետին համապատասխան տվյալ պահին գործող Սակագնով սահմանված տոկոսադրույքով։
Ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետից շուտ գրավոր ձևով դրամային և/կամ արտարժութային ավանդը Բանկից պահանջելու դեպքում 1 բանկային օրվա ընթացքում ավանդատուին կվճարվի ավանդի գումարը և մինչև ավանդի դադարեցման օրվան նախորդող օրերի համար չվճարված տոկոսագումարները՝ տարեկան 0.1%-ի չափով։
Ավանդային պայմանագրի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, այն փոխանցվում է հաճախորդի ընթացիկ հաշվին և գումարի նկատմամբ սկսում է հաշվեգրվել Բանկի սակագներով ցպահանջ միջոցների համար սահմանված տոկոսադրույքը։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
Որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրում նախատեսված հանգամանքների վրա հասնելուց հետո հետ ստանալու պայմանով ներդրված ավանդի պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանիորեն նվազեցնել։ Այն դեպքում, երբ նախատեսված է այլ բան, ապա տրվում է հայտարարություն այդ մասին։
Ձեր ֆինանսական տեղեկատուն՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.01.2026 10:28
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





