
	| 
					 | 
			


| Քարտ | Տարեկան սպասարկման միջնորդավճար | Վարկային գծի նվազագույն սահմանաչափ | Ավանդի նվազագույն գումար | 
| American Express Gold | 35,000 ՀՀ դրամ (50,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 1 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 
  | 
| American Express Blue | 3,000 ՀՀ դրամ (10,000 ՀՀ դրամ ստանդարտ սակագնի փոխարեն) | 180,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ | 
  | 
| 
 Արժույթ  | 
 Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք  | 
 Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն*  | 
Բոնուս | 
| 
 ՀՀ դրամ  | 
 8.1%  | 
 8.39%  | 
0.12% | 
| 
 ԱՄՆ դոլար  | 
 3.35%  | 
 3.40%  | 
0.02% | 
| 
 Եվրո  | 
 1.6%  | 
 1.61%  | 
0.003% | 
| 
 ՌԴ ռուբլի  | 
 3.6%  | 
 3.66%  | 
0.03% | 
Բանկի մասնաճյուղերում կուտակվող ավանդի ձևակերպման դեպքում ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը սահմանվում է վերոնշյալ տոկոսադրույքներից 0.1%-ով ցածր:
Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր լրացած ամսվա համար ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարը մուտքագրվում է ավանդատուի ավանդային հաշվին, ընդ որում՝ առաջին վեց ամիսների տոկոսագումարը մուտքագրվում է վեցերորդ ամսվա վերջին  (181-րդ օրը):
Բոնուսը հաշվարկվում է տարեկան՝ առաջին 6 ամիսների (181 օրերի) ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդի նկատմամբ:
* ՈՒշադրություն` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանաք Դուք` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և սահմանված պարբերականությամբ վաստակած տոկոսագումարները ստանալու արդյունքում: Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հղմամբ` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգ։
Եթե Դուք Ակբա բանկում 732 օր ժամկետով ներդնեք Կուտակվող ժամկետային ավանդ 50,000 ՀՀ դրամի չափով և յուրաքանչուր ամիս կատարեք ավելացումներ 10,000 ՀՀ դրամի չափով, ավանդի գործողության ժամկետի ավարտին Դուք կտնօրինեք 285,297 ՀՀ դրամ:
| Ավանդի գումարը (ՀՀ դրամ) | 
 Ամենամսյա մուծումների չափը 
 (ՀՀ դրամ)** 
 | 
Գումարը, որը Դուք կունենաք հարկումից հետո*** | ||
| 
 6 ամիս անց 
(181 օր) անց 
 | 
 12 ամիս անց 
(366 օր) անց 
 | 
 24 ամիս անց 
(732 օր) անց 
 | 
||
| 50,000 | 10,000 | 82,566 | 147,717 | 285,297 | 
| 100,000 | 25,000 | 180,498 | 342,403 | 684,319 | 
| 200,000 | 50,000 | 360,996 | 684,806 | 1,368,638 | 
Ավանդի համալրման համար գործում են հետևյալ պայմանները.
| 
 Ավանդի պայմանագրային գումար  | 
 Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը չի գերազանցում 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին  | 
 Ավանդի պայմանագրային գումարի քառապատիկը գերազանցում է 10.000.000 ՀՀ դրամը, 24.000 ԱՄՆ դոլարը, 24.000 եվրոն, 2.000.000 ՌԴ ռուբլին  | 
| 
 Համալրման առավելագույն գումար  | 
 Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարի 10.000.000 ՀՀ դրամին, 24.000 ԱՄՆ դոլարին, 24.000 եվրոյին, 2.000.000 ՌԴ ռուբլուն հավասարվելը։ Օրինակ։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 1.5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 8.5մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 10մլն դրամ։ Այս դեպքում ավանդի գումարը կարող է գերազանցել պայմանագրային գումարի քառապատիկը։  | 
 Ավանդը կարող է համալրվել մինչև ավանդի գումարը կհավասարվի պայմանագրային գումարի քառապատիկին։ Ընդ որում՝ համալրումների արդյունքում ավանդի գումարը չպետք է գերազանցի նաև 250.000.000 ՀՀ դրամը, 600.000 ԱՄՆ դոլարը, 600.000 եվրոն, 50.000.000 ՌԴ ռուբլին։ Օրինակ 1։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 5մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 15մլն դրամ։ Արդյունքում ավանդի գումարը կկազմի 20մլն դրամ, որը ավանդի պայմանագրային գումարի քառապատիկն է։ Օրինակ 2։ Եթե ավանդի պայմանագրային գումարը 200մլն դրամ է, ապա ավանդը կարող է համալրվել առավելագույնը 50մլն դրամի չափով՝ քանի որ ավանդի համալրման առավելագույն սահմանաչափը 250մլն դրամ է։  | 
Ավանդի երկարաձգման դեպքում ավանդի պայմանագրային գումար է համարվում երկարաձգման պահի դրությամբ ավանդի գումարը։
* 1,000 ՀՀ դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը:
**Բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 3 ամիսների
*** Աղյուսակում արտացոլված տվյալները կարող են տարբերվել ավանդային հաշվիչով ստացված տվյալներից, քանի որ արտացոլված տվյալները հաշվարկված են կամայական ամսաթվի օրինակով:
****Ավանդային հաշվին հավելագրվող ավանդի տոկոսագումարները չեն համարվում ավանդի համալրումներ։
Ծանոթացեք ավելի մանրամասն՝
Ձեր ֆինանսական տեղեկատուն`
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: 
					
					Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է  23.05.2025 10:21				
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





