|
Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել քարտը.
Քարտը կարող է պատվիրվել միայն acba digital-ի միջոցով։
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ քարտի ձեռքբերման համար.
Քարտի պատվիրման համար անհրաժեշտ է կես ժամից մինչև առավելագույնը 1 աշխատանքային օր։
* Ժամը 22։00-ից հետո կատարված քարտի պատվերները հասանելի կդառնան հաջորդ օրը առավոտյան։
Ի՞նչ է անհրաժեշտ քարտը պատվիրելու համար.
Քարտը պատվիրելու համար անհրաժեշտ է acba digital-ի «Քարտեր» բաժնի «Նոր քարտի պատվեր» պատուհանից ընտրել «Նոր Visa Digital քարտ» ենթատեսակը: Անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո քարտի պատվիրման հայտը կուղարկվի Բանկ: Բանկի կողմից քարտի պատվերի ավտոմատ հաստատումից և հաճախորդի կողմից քարտի ակտիվացումից հետո քարտի տվյալները հասանելի կլինեն «Քարտեր» բաժնում:
Ձեր ֆինանսական տեղեկատուն
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Քարտը վերաթողարկման ենթակա չէ։
Քարտը փոխարինման ենթակա չէ։
Քարտը փակվում է քարտով նախկինում կատարված բոլոր գործառնությունները քարտային հաշվով ձևակերպելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հաշվի մնացորդը բավարարում է քարտով կատարված գործառնությունները ձևակերպելու և դրանց համար Բանկի սակագներով նախատեսված միջնորդավճարները գանձելու համար:
Քարտի փակումը հնարավոր է իրականացնել միայն բոլոր դրամային պարտավորությունները կատարելուց հետո:
Բանկը կարող է միակողմանիորեն, առանց Քարտապանին տեղեկացնելու բլոկավորել Քարտապանի Քարտը, եթե առկա է Քարտով զեղծարար գործարքների իրականացման վտանգ:
Քարտը կարող է ապաբլոկավորվել միայն այն դեպքում, եթե Քարտապանը բանավոր կամ գրավոր հաստատում է տվյալ գործարքների իր կողմից կատարված լինելը:
Քարտապանն իրավունք ունի բողոքարկել իր Քարտով կատարված գործառնությունը վերջինիս կատարման օրվանից 55 (հիսունհինգ) օրացուցային օրվա ընթացքում:
Բանկը դիմումի ներկայացման օրվանից առավելագույնը 90 (իննսուն) օրացուցային օրվա ընթացքում Քարտապանին ներկայացնում է հիմնավոր պատասխան:
Բանկը պատասխանատվություն չի կրում.
ա) ուշացված, սխալ կամ չիրականացված գործառնությունների համար, որոնք առաջացել են առևտրի և սպասարկման կետերի կամ Վճարային համակարգի մեղքով կամ տեխնիկական պատճառներով, որոնք Բանկի ողջամիտ հսկողությունից դուրս են եղել,
բ) Բանկին չպատկանող միջոցներով իրականացված վճարման գործառնությունների ձախողման համար, եթե Բանկը ձախողման մեջ չի ունեցել մեղավորություն,
գ) Քարտի կամ Քարտի տվյալների միջոցով իրականացված անօրինական գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել,
դ) ինտերնետի միջոցով իրականացված գործառնությունների համար, եթե դա Բանկի կողմից Պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանք չի հանդիսացել,
ե) այն գործառնությունների համար, որոնք կատարվել են Պայմանագրում սահմանված անվտանգության կանոնների խախտմամբ,
զ) Քարտապանի ու առևտրի և սպասարկման կետերի միջև առաջացած վեճերի համար։
Յուրաքանչյուր ամիս Բանկը Քարտապանին տեղեկացնում է նախորդ ամսվա ընթացքում Քարտով կատարված գործառնությունների վերաբերյալ` տրամադրելով նրան քարտային հաշվից քաղվածք:
Պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Քարտապանի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ վարկային բյուրոյին: