
|
|


Տրամադրման և սպասարկման սակագներ
Mastercard World Elite-ը պարզապես քարտ չէ, այլ անփոխարինելի աջակից և ուղեկցորդ, որի առաջնային նպատակը Ձեր լավագույն փորձառությունն է։
Այս քարտը առօրյա կյանքում և ճանապարհորդելիս Ձեզ է տալիս առավելությունների լայն փաթեթ, որը միտված է Ձեր հարմարավետությանը՝ առաջարկելով լուծումներ, որոնք համապատասխանում են հենց Ձեր պահանջներին:
Mastercard World Elite քարտի առավելություններից են.
Mastercard World Elite քարտը տալիս է հնարավորություն՝
Բանկի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման միջնորդավճար - առանց վարկային գծի քարտերի դեպքում՝
Բանկի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացման միջնորդավճար վարկային գծով քարտերի դեպքում - 2%
1Եթե Բանկի կողմից աշխատավարձերի սպասարկման ծրագրերի շրջանակներում այլ բան սահմանված չէ:
Ծանոթացեք ավելի մանրամասն Mastercard World Elite քարտի տրամադրման և սպասարկման բոլոր սակագներին
Ծանոթացեք Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման պայմաններին
1. Անսահմանափակ անվճար մուտքեր օդանավակայաննների Lounge Key սրահներ
Որպես Mastercard World Elite քարտապան՝ Դուք ունեք անսահմանափակ հնարավորություններ ավելի քան 135 երկրներում գործող 1600+ Lounge Key բիզնես սրահներ մուտք գործելու համար։
Առաջարկից կարող եք օգտվել LoungeKey կայքում (www.loungekey.com) կամ հավելվածում՝ մուտքի QR գեներացնելով, ինչպես նաև պարզապես ներկայացնելով Ձեր Mastercard World Elite քարտը։
Առաջարկը գործում է միայն Mastercard World Elite քարտապանների համար և չի ներառում հյուրի հնարավորություն։
2. Fast Track ծառայությունից օգտվելու անսահմանափակ հնարավորություն
Mastercard World Elite քարտը տալիս է հնարավորություն Եվրոպայի ավելի քան 100 օդանավակայաններում, այդ թվում նաև Զվարթնոց միջազգային օդանավակայանում, խուսափել հերթերից Fast Track ծառայությանն անսահմանափակ հասանելիության շնորհիվ։
Fast Track Pass ստանալու համար պարզապես գեներացրեք QR կոդ www.travelexperiences.mastercard.com կայքում կամ հավելվածում՝ ընտրելով օդանավակայանը և Ձեր նախընտրելի ժամը։
Առաջարկը գործում է միայն Mastercard World Elite քարտապանների համար և չի ներառում հյուրի հնարավորություն։
Ինչպե՞ս օգտվել
Mastercard® Airport Security Fast Track-ը ապահովում է մուտք դեպի համաշխարհային օդանավակայանների ցանց` թվային հավելվածի միջոցով:
3. Ճամփորդական բժշկական ապահովագրություն.
Mastercard World Elite քարտը ստեղծված է Ձեր խաղաղ ճանապարհորդությունների համար՝ ապահովելով վստահություն, պաշտպանություն և աջակցություն յուրաքանչյուր պահի։
Ապահովագրական ծածկույթի ամբողջական պայմանների կարող եք ծանոթանալ այստեղ։ (անհրաժեշտ է տեղադրել կից «ապահովագրական պայմաններ» փաստաթուղթը)
Ինչպե՞ս օգտվել
Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է նամակ ուղարկել mea.mastercard@aig.com էլեկտրոնային հասցեին կամ կապ հաստատել 24/7 գործող կոնտակտային կենտրոնի հետ +441273765321 հեռախոսահամարով (թարգմանչական օգնություն համար՝ +37410700800 հեռախոսահամարով)։
4. Ճամփորդական անհարմարությունների ապահովագրություն․
Mastercard World Elite քարտը հոգ է տանում, որ անգամ անսպասելի փոփոխությունները չխաթարեն Ձեր ճանապարհորդությունը՝ ապահովելով պաշտպանություն ուղեբեռի կորստի կամ վնասման, թռիչքների ուշացման կամ չեղարկման և այլ անսպասելի իրավիճակների դեպքում։
Ապահովագրական ծածկույթի ամբողջական պայմանների կարող եք ծանոթանալ այստեղ։ (անհրաժեշտ է տեղադրել կից «ապահովագրական պայմաններ» փաստաթուղթը)
Ինչպե՞ս օգտվել
Ծառայությունից օգտվելու համար հարկավոր է նամակ ուղարկել mea.mastercard@aig.com էլեկտրոնային հասցեին՝ ուղեբեռի կորստի, թռիչքների հետաձգման, չեղարկման և այլ դեպքերի համար կամ կապ հաստատել 24/7 գործող կոնտակտային կենտրոնի հետ +441273765321 հեռախոսահամարով (թարգմանչական օգնություն համար՝ +37410700800 հեռախոսահամարով)։
5. Global Roaming
Flexiroam հավելվածի միջոցով Ձեր ուղևորության յուրաքանչյուր քայլում կապը միշտ Ձեզ հետ է՝ աշխարհի շուրջ 208 երկրում։ Mastercard World Elite քարտապանների համար հավելվածում հասանելի է տարեկան 3 ԳԲ անվճար ինտերնետ՝ 15-օրյա ժամկետով, ինչպես նաև 20% զեղչ՝ հետագա գնումների համար։
Flexiroam-ը միավորում է հեռահաղորդակցության տարբեր ընկերություններ ամբողջ աշխարհում, առաջարկելով գերարագ ինտերնետ ավելի ցածր գնով։ Mastercard World Elite քարտապաններին հասանելի են լավագույն գործառույթները՝
Ինչպե՞ս օգտվել
6. Concierge ծառայություն․
Mastercard Concierge ծառայությունը իրենից ներկայացնում է պրոֆեսիոնալ օգնականների թիմ, որը պատրաստ է աջակցել կյանքի ցանկացած պահի՝ 24/7 հասանելիությամբ։
Նրանք կօգնեն Ձեզ պլանավորել կատարյալ հանգիստ (գտնել և ամրագրել հյուրանոց, տոմսեր, ժամանց), գտնել և առաքել ցանկացած ապրանք ամբողջ աշխարհում, ամրագրել սեղան ռեստորաններում, տոմսեր տարբեր ժամանցի վայրերում, ցանկացած տեսակի տեղեկատվություն և շատ ավելին:
Կոնսիերժ ծառայությունը հասանելի է Viber, Telegram, WhatsApp հավելվածների միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.arm.concierge-support.com հղումով, ընտրել նախընտրելի հավելվածը և գրանցել տվյալները։
Հասանելի է հարցումների լայն շրջանակ՝
7. Priceless.com հարթակին հասանելիություն․
Որպես Mastercard World Elite քարտապան՝ Ձեզ հասանելի են նաև Priceless.com-ի բացառիկ առավելությունները։ Այստեղ կգտնեք մի շարք հատուկ առաջարկեր, Ձեր լավագույն հանգստին և ժամանցին միտված բազմաթիվ փորձառություններ, որոնք հասանելի են աշխարհի տարբեր անկյուններում։
Priceless փորձառություններին ծանոթանալու համար այցելեք և գրանցվեք www.priceless.com կայքում Ձեր Mastercard World Elite քարտով:
8. Mastercard Travel Rewards (MTR) ծրագիր․
MTR հարթակը առաջարկում է մինչև 20% քեշբեք աշխարհի ամենահայտնի 500 և ավելի սպասարկման կետերում ՝ թե՛ առկա, թե՛ առցանց։ Քեշբեք ստանալու համար հարկավոր է միայն կատարել գնում նշված խանութից, նշված երկրում։ Երկրները և սպասարկման կետերը կարող եք ուսումնասիրել Mastercard Travel Rewards հարթակում ՝ գրանցվելով Ձեր Mastercard World Elite քարտով:
MTR ծրագրին ծանոթանալու համար այցելեք www.mtr.mastercardservices.com կայք։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 31.03.2026 13:13
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





