Loading...
Դուք նոր կայքում եք: Հին տարբերակը հասանելի է հղումով:
ՔԱՐՏԵՐ

ARCA FARMER ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏ

Եթե ունես գյուղատնտեսական բիզնես և ցանկանում ես ստանալ մշտապես հասանելի վարկային գիծ այն ընդլայնելու և զարգացնելու նպատակով, ապա ArCa Farmer քարտը քեզ համար է։

Icon

Անվճար սպասարկում

Քարտի սպասարկման համար վճար չի գանձվում։

Icon

Վարկային գիծ՝ անմիջապես քարտով

Կարող ես օգտվել վարկային գծից քարտի միջոցով՝ պարզ և արագ։

Icon

Միշտ հասանելի գյուղատնտեսական ֆինանսավորում

ArCa Farmer քարտի վարկային գիծ՝ վճարումների և կանխիկացման համար։

Արժույթ
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար
Icon
Քարտի գործողության ժամկետ
36 ամիս
Icon
Կանխիկացման միջնորդավճար
2%
Icon
Քարտը տրամադրվում է միայն
վարկային գծով
Icon
Սպասարկման միջնորդավճար
անվճար
Icon

Տոկոսադրույք

Վարկային գծի անվանական տոկոսադրույք

15.9 - 17.9%
13.9 - 16.9%

Վարկային գծի փաստացի տոկոսադրույք

19.19%
17.81%
Currency image

Սակագներ և պայմաններ

Arca Farmer - տրամադրման և սպասարկման սակագներ
Վճարային քարտերի սպասարկման պայմաններ
Վճարային քարտերի տրամադրման և սպասարկման սակագներ

Անհրաժեշտ տեղեկատվություն

2026 թվականի հունվարի 1-ից ՀՀ Ֆինանսների նախարարության և «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող նախագծի, շրջանակում ArCa քարտերով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց կտրամադրվի կատարված վճարումների հանրագումարի 2%-ի չափով հետվճար։


Հետվճարի հաշվարկման համար հիմք կընդունվեն բոլոր ArCa վճարային քարտերով (բացառությամբ ArCa Business քարտերի) իրականացված վճարային գործառնությունները, բացառությամբ ստորև նշվածների.


Տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներ,

ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարված վճարումներ,

Բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ, այդ թվում՝

«Մեծահասակների համար նախատեսված բովանդակության»,

«Ծանոթությունների կայքեր և հարթակներ»,

«Խաղատներ և խաղային ծառայություններ»,

«Ազարտային խաղեր»,

«Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակներ և այլ կրիպտո ծառայություններ»,

«Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակներ»,

«Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայություններ»,

«Հեռախոսային մարքեթինգային ծառայություններ»,

«Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ»,

«Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը,

ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,

Ստացված հետվերադարձ, փոխհատուցումներ և հետգանձումներ։ Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։


Հետվճարի չափը և սահմանաչափերը


Սույն նախագծի շրջանակում հետվճարը հաշվարկվում է յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքի դիմաց, ընդ որում՝ մեկ գործարքի համար տրամադրվող հետվճարի չափը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը։

Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարի առավելագույն չափը սահմանվում է 60,000 ՀՀ դրամ՝ անկախ շահառուի ունեցած ArCa քարտերի քանակից։

Կից քարտերով կատարված գործարքները գումարվում են հիմնական քարտով կատարված գործարքներին։

Հետվճարի մասով շահառուն հարկային պարտավորություն չի ստանձնում։


Հետվճարի փոխանցում

Հետվճարը շահառուի հաշվին փոխանցվում է՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-րդ օրը։

Այն դեպքում, երբ շահառուն գործարքներ է կատարում մեկից ավելի ArCa վճարային քարտերով, հետվճարը կփոխանցվի այն բանկային հաշվին, որով կատարվել է հետվճարի հիմք հանդիսացող վերջին գործարքը։

Պատվիրել ArCa Farmer քարտը

Խնդրում ենք հայտը լրացնել հայատառ
Picture

Պատվիրեք քարտ acba digital-ով

acba digital
Hero image
Հայտի շարունակությունը լրացնելու համար սեղմել «Շարունակել» կոճակը
Էջի վերջին թարմացում՝ 18.05.2026