
|
|


Ակբա բանկի միջոցով Դուք հնարավորություն եք ստանում POS տերմինալի և/կամ ՀԴՄ սարքի վրա ակտիվացնել և սպասարկել ArCa, VISA, MasterCard, JCB, Union Pay և American Express վճարային համակարգերի քարտերը ստորև նշված սակագներով՝
|
Քարտատեսակ |
Միջնորդավճար |
|
Arca քարտեր |
1.5% |
|
Տեղային բանկերի VISA, MasterCard և Union Pay քարտեր |
1.8 - 2.7% |
|
Ոչ տեղային բանկերի VISA, MasterCard, Union Pay և JCB քարտեր (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը) |
2.3 - 2.7% |
|
American Express քարտեր |
3 - 4% |
|
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ Երևան քաղաքում գործող ԱՍԿ-ների համար* |
4 600 ՀՀ դրամ |
| - յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար* | 3 000 ՀՀ դրամ |
| - յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար* | 1 000 ՀՀ դրամ |
| ՀԴՄ սարքով ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և/կամ ՀԴՄսարքը փոխարինելու դեպքում դադարեցման վճար՝ բացառությամբ 09.02.2026թ.-ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ների | 50 000 ՀՀ դրամ |
| Անկանխիկ գործառնությունների շրջանակներում Բանկի հետ համագործակցող ԱՍԿ-ի, բացառությամբ 09.02.2026թ.- ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ի, Բանկի նշված վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և սպասարկումը այլ բանկում շարունակելու դեպքում վճար | վերջին մեկ տարվա շրջանառության 4%-ի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 300 000 ՀՀ դրամը |
* POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով միջնորդավճարի սահմանված նվազագույն շեմը չապահովվելու դեպքում գանձվում է սահմանված միջնորդավճարի նվազագույն շեմի և ստացված միջնորդավճարների տարբերությունը։ Ընդ որում` սահմանված վճարը գանձվում է կազմակերպության համար ակտիվացված յուրաքանչյուր POS տերմինալի և/կամ ՀԴՄսարքի համար: Սակագինը չի գանձվում համատեղ սպասարկվող POS տերմինալների և/կամ ՀԴՄսարքերի համար։
Միջնորդավճարը սահմանվում է՝ հաշվի առնելով գործունեության ոլորտը, շրջանառության ծավալները, ինչպես նաև կազմակերպության և Բանկի միջև համագործակցության շրջանակը։
Քարտերի սպասարկման դիմաց առևտրի և սպասարկման կետերից գանձվող միջնորդավճար՝ «Անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր, ինչպես նաև միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերի կիրառման դեպքերը և կարգը սահմանելու մասին» 09.02.2026թ.-ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կազմակերպությունների համար (միայն որոշմամբ սահմանված վաճառակետի տեսակի կոդ ունեցող առևտրի սպասարկման կետերի մասով)։
|
Քարտատեսակ |
Միջնորդավճար |
|
ArCa վճարային համակարգի քարտերի սպասարկման դիմաց առևտրի և սպասարկման կետերից գանձվող միջնորդավճար POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված յուրաքանչյուր գործարքի դեպքում |
0.5% (գործարքի գումարի) |
|
MasterCard/VISA վճարային համակարգի տեղային քարտերի սպասարկման դիմաց առևտրի և սպասարկման կետերից գանձվող միջնորդավճար POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված յուրաքանչյուր գործարքի դեպքում |
0.9% (գործարքի գումարի) |
|
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ Երևան քաղաքում գործող ԱՍԿ-ների համար՝ յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը չգերազանցելու դեպքում* |
4 600 ՀՀ դրամ |
|
- յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ մարզային քաղաքներում գործող ԱՍԿ-ների համար՝ յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը չգերազանցելու դեպքում* |
3 000 ՀՀ դրամ |
| - յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով իրականացված գործարքներից ստացված ամսական միջնորդավճարների նվազագույն շեմ գյուղերում գործող ԱՍԿ-ների համար՝ յուրաքանչյուր POS տերմինալով և/կամ ՀԴՄ սարքով կատարված գործարքների ամսական ընդհանուր շրջանառությունը 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ գումարը չգերազանցելու դեպքում* | 1 000 ՀՀ դրամ |
| ՀԴՄ սարքով ակտիվացումից հետո մեկ տարվա ընթացքում վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և/կամ ՀԴՄսարքը փոխարինելու դեպքում դադարեցման վճար՝ բացառությամբ 09.02.2026թ.-ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ների | 50 000 ՀՀ դրամ |
| Անկանխիկ գործառնությունների շրջանակներում Բանկի հետ համագործակցող ԱՍԿ-ի, բացառությամբ 09.02.2026թ.- ի ՀՀ ԿԲ թիվ 27-Ն որոշմամբ սահմանված կազմակերպությունների ԱՍԿ-ի, Բանկի նշված վճարահաշվարկային համակարգի սպասարկումից հրաժարվելու և սպասարկումը այլ բանկում շարունակելու դեպքում վճար | վերջին մեկ տարվա շրջանառության 4%-ի չափով գումար, բայց ոչ պակաս, քան 300 000 ՀՀ դրամը |
Մանրամասն տեղեկատվություն՝ Վճարային քարտերի սակագներ
Վճարային քարտերի սակագների նախկին պայմաններ
Վճարային քարտերի սպասարկում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:
Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:
Ըստ սարքի տեսակի՝ օգտագործման ուղեցույցներին ծանոթանալու համար անցեք հղումով։
Տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 130-130 հեռախոսահամարով:
POS տերմինալների և սարքերի շահագործման պայմաններ.
POS տերմինալների և սարքերի շահագործման պայմաններ՝ POS տերմինալների հանձման-ընդունման ակտ:
POS տերմինալներով և ՀԴՄ սարքերով վճարային քարտերի սպասարկման հայտը կարող եք ներկայացնել առցանց տարբերակով՝ լրացնելով համապատասխան հայտը:
Վճարային քարտերի սպասարկման ծառայությունն ակտիվացվում է դիմումի ընդունումից հետո 10-15 օրվա ընթացքում։
Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` այդ մասին առնվազն 30 (երեսուն) օր առաջ մյուս կողմին գրավոր տեղեկացնելով:
Վճարումներից հաշվին մուտք եղած միջոցների կանխիկացումն իրականացվում է անվճար։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը տրամադրվում է անվճար։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրմադարվում է.
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 22.04.2026 17:29
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





