- Վարկերը տրամադրվում են իրավաբանական անձանց և ԱՁ-ներին՝ բիզնեսում օգտագործելու նպատակով,
- Բիզնես վարկերը տրամադրվում են այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, որոնք շինարարության ոլորտում` վերջին 12, արտադրության ոլորտում վերջին 6, իսկ առևտրի և սպասարկման ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում ունեն անընդհատ աշխատանքային փորձ
- Բիզնես վարկը տրամադրվում է անկանխիկ` ՀՀ դրամով և արտարժույթով (գումարը փոխանցվում է ընթացիկ հաշվին և կարող է կանխիկացվել)
- Վարկի տևողությունը - առավելագույնը 48 ամիս, նվազագույն ժամկետ սահմանված չէ
- Վարկի առավելագույն գումարը կազմում է 10 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, վարկի նվազագույն գումարը սահմանված է 150,000 ՀՀ դրամ
- Վարկի տոկոսադրույքը կազմում է. ՀՀ դրամով – 15-18%, արտարժույթով – 13-16%
- Մինչև 12 ամիս ժամկետով Էքսպրես բիզնես վարկերը կարող են տրամադրվել. ՀՀ դրամով` 11.5-15% ԱՄՆ դոլարով` 11-14%, եվրոյով` 9-12%, ՌԴ ռուբլով` 12-14.5%
- Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումը կատարվում է ամսական հավասարաչափ մասերով: Գործունեության տեսակից կախված՝ հնարավոր է սահմանել տոկոսագումարի և վարկի մայր գումարի մարման այլ գրաֆիկ
- Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ
- Վարկի ապահովման միջոց են հանդիսանում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրվող երաշխավորությունները, ընդ որում երաշխավորների քանակը կախված է հաճախորդի վարկային պատմությունից
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի մասին՝ Վարկային սակագներ:
Վարկային սակագների նախկին պայմաններ
Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ
- Հիմնադիրների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անձը հաստատող փաստաթղթեր,
- Լիցենզիա (լիցենզավորված գործունեության դեպքում),
- Իրավաբանական անձի կանոնադրության պատճեն,1
- Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն (իր ներդիրներով) և ՀՎՀՀ-ի պատճեն (իրավաբանական անձանց դեպքում պահանջվում է ըստ անհրաժեշտության),1
- Տեղեկանք իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրից՝ 1, 2 և 3
- Իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը վարկ վերցնելու վերաբերյալ,3
- Երաշխավորների անձը հաստատող փաստաթղթեր:
Ելնելով տարաբնույթ հանգամանքերից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:
1 Փաստաթղթերը պահանջվում են, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են:
2 Տեղեկանքը կարելի է ստանալ Բանկից կամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունից, ընդ որում իրավաբանական անձ հաճախորդների կողմից տեղեկանքի ներկայացումը պարտադիր է, իսկ անհատ ձեռնարկատեր հաճախորդների կողմից պարտադիր է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականն իր ներդիրներով չներկայացնելու դեպքում:
3 Կարող է ներկայացվել Բանկի կողմից վարկը տրամադրելու վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո:
Բանկում հաշիվ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ում հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (բնօրինակները):
- Վարկ տրամադրելու դրական որոշման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը,
- Վարկի մերժման գործոններն են՝ վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշները, հաճախորդի վատ վարկային պատմությունը, Բիզնես խորհրդատուի մասնագիտական կարծիքը, վարկային կոմիտեի մասնագիտական կարծիքը:
- Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացանելուց հետո 3-5 բանկային օրվա ընթացքում,
- Հաճախորդին վարկային հայտի քննարկման արդյունքում Բանկի կողմից կայացրած որոշումը հաղորդվում է 1 բանկային օրվա ընթացքում,
- Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում վարկը տրամադրվում է 1 բանկային օրվա ընթացքում,
- Արտարժույթով տրամադրված վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա,
- Արտարժութային վարկերի դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի համար հիմք է հանդիսանում վարկի տրամադրման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքը, ընդ որում տարեկան փաստացի տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:
- Վարկը կարող է մարվել պայմանագրային ժամկետից շուտ, որի դեպքում, հաճախորդը վճարում է վարկի փաստացի ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարը, իսկ եթե վարկի գրաֆիկով սահմանված հերթական մարումների միջև ընկած ժամանակահատվածում կատարված մարումների հանրագումարը գերազանցում է վարկի գրաֆիկով սահմանված հերթական վճարման ենթակա ընդհանուր գումարի կրկնապատիկը՝ նաև կրկնապատիկը գերազանցող մասի 0-5 տոկոսը:
- Ֆինանսական շուկայում Բանկի կողմից ներգրավված և տեղաբաշխված միջոցների տոկոսադրույքների տատանումների և/կամ ֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման և/կամ նման նախադրյալների առկայության և/կամ Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործելու դեպքում Բանկը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքներն ու միջնորդավճարները` այդ մասին առնվազն 30 օրացուցային օր առաջ ծանուցելով Վարկառուին:
- Վարկը ձևակերպվում է Բանկի մասնաճյուղերում:
- Վարկի մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ (ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում՝
- Տույժ/տուգանք,
- Տոկոսագումար,
- Մայրգումար:
Ծանոթացեք ստորև.
Տոկոսագումարի հաշվարկ․
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ կողմից տրամադրվող վարկերի տոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկի նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տրամադրվող վարկային գծերի տոոկոսագումարը հաշվարկվում է օրական՝ վարկային գծի օգտագործված գումարի նկատմամբ, հետևյալ բանաձևով․
Օրական տոկոսագումար = Վարկի գումար (մնացորդ) x Տարեկան տոկոսադրույք ÷ 365
Օրական տոկոսագումարի հաշվարկման օրինակ․
Վարկի գումար – 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք – 20%
Վարկի ժամկետ – 36 ամիս
Օրական տոկոսագումարը կկազմի․
Վարկի գումար (մնացորդ) × Վարկի տոկոսադրույք ÷ 365 = (1,000,000×20%÷365) = 547.95 ՀՀ դրամ
*մարման չափը կարող է տարբերվել` կախված տվյալ ամսվա օրերի քանակից
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
Վարկային ռեգիստրին տրամադրվող տեղեկատվություն.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
Պայմանագրի գործողության ընթացքում քաղվածքները տրամադրվում են էլեկտրոնային փոստի միջոցով՝ երեսնօրյա պարբերականությամբ, եթե հաճախորդը հաղորդակցման այլ տարբերակ չի ընտրում:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
Տեղեկացնում ենք, որ
- Եթե վարկառուն չկատարի պարտավորությունները, ապա Դուք եք վճարելու իր փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և զրկվելու եք Ձեր գույքից:
- Ձեզ տրամադրվելու է վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Հաղորդակցումը իրականացվելու է Ձեր կողմից ընտրված եղանակով:
- 7 օր առաջ ծանուցվելու եք պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- 1 օր առաջ հիշեցում է ուղարկվելու առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո, Ձեզ տեղեկացնելու են այդ մասին:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
- Ցանկացած ժամանակ վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները: