Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Ֆակտորինգ
Ո՞ր դեպքերում կիրառել ֆակտորինգը:

Դուք հանդիսանում եք վաճառող (արտահանող) և
• աշխատում եք մի շարք մշտական գնորդների (ներմուծողների) հետ,
• ձգտում եք հանդես գալ առավել մրցունակ պայմաններով` առաջարկելով վճարման հետաձգման պայման (օր. մինչև 90 օր վճարման հետաձգում) և ավելացնել Ձեր վաճառքների ծավալները,
• ունեք դեբիտորական պարտքեր, սակայն պարբերաբար առաջ են գալիս որոշ ֆինանսական դժվարություններ և անհրաժեշտություն է առաջանում հայթայթել կանխիկ դրամական միջոցներ,
• պատրաստ եք ՙվաճառել՚ Ձեր դեբիտորական պարտքը և կանխիկացնել ապագայում ստանալիք գումարները որոշակի վճարի դիմաց:

Ակբա բանկն առաջարկում է կիրառել դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորումը (ֆակտորինգը) և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» հետ համագործակցության շրջանակներում ՀՀ արտահանողների կարճաժամկետ ֆինանսավորումը:
Ֆակտորինգն իրենից ներկայացնում է վաճառողի (արտահանողի) ֆինանսավորում` վերջինիս կողմից երրորդ կողմին (պարտապանին) ապրանքներ մատակարարելու, նրա համար աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու արդյունքում պարտապանի նկատմամբ հաճախորդի դրամական պահանջի զիջման դիմաց:

Ֆակտորինգն իրենից ներկայացնում է

• ֆինանսավորման այլընտրանքային տարբերակ, որը չի առաջացնում նոր պարտավորություն,
• ֆինանսավորում` առանց պարտադիր գրավային ապահովվածության,
• դեբիտորական պարտքը կանխիկ դրամական միջոցների փոխարկման եղանակ,
• դեբիտորական պարտքերի, ռիսկերի և դրամական հոսքերի կառավարման եղանակ,
• ֆինանսական ռեսուրսների ներգրավում` օգտագործելով գնորդների վճարունակությունը:
Այցեքարտ
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 13.02.2023 10:51
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am