Մենք կապահովենք Ձեր միջոցների և շահերի լիարժեք պաշտպանությունը՝ նվազեցնելով ռիսկերը նույնիսկ նոր գործընկերների հետ գործարքներում։
Ակրեդիտիվը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապրանքը հիմա և կատարել վճարումը ավելի ուշ՝ նվազագույն ռիսկերով։
Դուք կատարում եք վճարումը միայն այն ժամանակ, երբ վաճառողը ներկայացնում է ակրեդիտիվի պայմաններին համապատասխան փաստաթղթերը։
Ակրեդիտիվի պայմանները չեն կարող փոփոխվել առանց բոլոր կողմերի համաձայնության, ինչը ապահովում է գործարքի մասնակիցների շահերի պաշտպանությունը։
Ի՞նչ է ակրեդիտիվը
Ակրեդիտիվը բանկի գրավոր պարտավորությունն է, որը թողարկվում է գնորդի (ներմուծողի) հանձնարարությամբ հօգուտ վաճառողի (արտահանողի), վերջինիս վճարելու դրամական գումար` ակրեդիտիվով սահմանված պայմաններին համապատասխան փաստաթղթերի ներկայացման դիմաց:
Ո՞ր դեպքերում կիրառել փաստաթղթային ակրեդիտիվը:
Դուք զբաղվում եք միջազգային առևտրով, որտեղ առկա են մի շարք խնդիրներ, առևտրային գործարքի կողմերի միջև փոխադարձ վստահության բացակայություն, բազմաթիվ ռիսկեր թե՛ գնորդի (ներմուծողի), թե՛ վաճառողի (արտահանողի) համար, գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն:
Ակբա բանկն առաջարկում է կիրառել փաստաթղթային ակրեդիտիվը, որը կօգնի Ձեզ հաղթահարել միջազգային առևտրում առկա դժվարությունները` նվազագույնի հասցնելով Ձեր ռիսկերը:
Ակրեդիտիվի առավելությունները գնորդի (ներմուծողի) համար.
Ակրեդիտիվի առավելությունները արտահանողի (վաճառողի) համար.
Բանկը կարող է թողարկել ակրեդիտիվի հետևյալ տեսակները.
Ըստ առևտրային գործարքի բնույթի`
Ներմուծման ակրեդիտիվ - Բանկը թողարկում է ակրեդիտիվ գնորդի (ներմուծողի) հանձնարարությամբ: Ներմուծման ակրեդիտիվը հանդիսանում է միջազգային առևտրային գործարքների իրականացման ամենատարածված գործիքներից մեկը և լայն կիրառություն ունի բանկային համակարգում,
Արտահանման ակրեդիտիվ - Բանկը ստանում է այլ բանկի կողմից հօգուտ վաճառողի (արտահանողի) թողարկված ակրեդիտիվ: Արտահանման ակրեդիտիվի դեպքում Բանկը կարող է տրամադրել արտահանման կարճաժամկետ վարկեր ապրանքների փաթեթավորման կամ արտադրության այլ գործընթացների ֆինանսավորման նպատակով:
Ըստ բացման եղանակի`
Հաստատված ակրեդիտիվ - բենեֆիցիարի պահանջով ակրեդիտիվը կարող է հաստատվել իր կողմից ընդունելի այլ առաջնակարգ բանկի կողմից: Ընդ որում, ակրեդիտիվի հաստատումն իրենից ներկայացնում է ակրեդիտիվի կատարման հաստատող բանկի ինքնուրույն և լրացուցիչ պարտավորությունը,
Չհաստատված ակրեդիտիվ - Բանկը թողարկում է ակրեդիտիվը` այն ուղարկելով ուղղակիորեն ծանուցող բանկին և խնդրելով վերջինիս ծանուցել ակրեդիտիվը բենեֆիցիարին` առանց լրացուցիչ պարտավորությունների ստանձման:
Ըստ կիրառման նպատակի՝
Հետ չկանչվող ակրեդիտիվ - չի կարող փոփոխվել կամ չեղյալ հայտարարվել Թողարկող բանկի կամ Հաստատող բանկի կողմից` առանց կողմերի նախնական համաձայնության,
Վերականգնվող ակրեդիտիվ - օգտագործվում է պարբերաբար կրկնվող մատակարարումների դեպքում, որոնք սովորաբար իրականացվում են պայմանագրով սահմանված գրաֆիկի համաձայն: Այն նախատեսում է ակրեդիտիվի սկզբնական գումարի (քվոտայի) ավտոմատ վերականգնում յուրաքանչյուր օգտագործումից հետո` մինչև սահմանված առավելագույն գումարը,
Փոխանցելի ակրեդիտիվ - ենթադրում է ակրեդիտիվի ամբողջական կամ մասնակի օգտագործման հնարավորություն մեկ կամ մի քանի անձանց կողմից: Այն բենեֆիցիարին թույլ է տալիս ակրեդիտիվի իր իրավունքները կամ նրա մի մասը փոխանցել այլ բենեֆիցիարների: Ակրեդիտիվի այս տեսակի օգտագործումը հնարավոր է այն դեպքում, երբ բենեֆիցիարը չի հանդիսանում ապրանքի հիմնական մատակարարը, այլ հանդես է գալիս որպես միջնորդ օղակ գնորդի և հիմնական մատակարարի միջև,
Պահուստային ակրեդիտիվ - հանդիսանում է ակրեդիտիվի առանձնահատուկ ձև և իր էությամբ ավելի մոտ է բանկային երաշխիքին: Այն նպատակահարմար է օգտագործել որպես արտահանողի օգտին կատարվելիք վճարումների լրացուցիչ ապահովում:
Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվ - ֆինանսական գործիք է, որի համաձայն ակրեդիտիվով ներկայացված փաստաթղթերը ստուգելուց հետո Հաստատող բանկն անմիջապես վճարում է մատակարարին՝ վարկ տրամադրելով Էմիտենտ բանկին։
Ներմուծման ակրեդիտիվ
Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի թողարկում | |
|---|---|
| Դրամական միջոցների լրիվ ծածկույթով ապահովված ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի թողարկում | ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի գումարի 0.15%, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ |
| Առանց դրամական միջոցների ծածկույթի կամ դրամական միջոցների մասնակի ծածկույթով ապահովված (այլ գրավի ապահովվածությամբ) ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի թողարկում | ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի գումարի 0.2% յուրաքանչյուր եռամսյակի համար, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` ակրեդիտիվի գործողության ամբողջ ժամկետի համար, իսկ ոչ լրիվ եռամսյակը համարվում է ամբողջ եռամսյակ) |
| Ներմուծման առևտրային գործարքի ֆինանսավորում | համաձայն Բանկում գործող վարկավորման պայմանների |
| ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի հաստատում | համաձայն հաստատող բանկի/բանկերի սակագների |
| Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի պայմանի փոփոխություն | |
| ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի պայմանի փոփոխություն/չեղյալ հայտարարում | 25 000 ՀՀ դրամ (գումարի մեծացման կամ ժամկետի երկարա-ձգման դեպքում փոփոխությունների դիմաց կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման) |
| Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի ներքո փաստաթղթերի ընդունում և ստուգում | |
| Անհամապատասխանության բացակայության դեպքում | 25 000 ՀՀ դրամ փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար |
| Անհամապատասխանության առկայության դեպքում | 35 000 ՀՀ դրամ անհամապատասխանություն պարունակող փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար |
| Ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի կատարում | |
| Ակրեդիտիվի գումարի վճարում | Համաձայն Բանկում գործող փոխանցման սակագների |
| Հետաձգված վճարում | ակրեդիտիվի վճարման ենթակա գումարից 0.2% ամսական, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ` հետաձգված ամբողջ ժամկետի համար, իսկ ոչ լրիվ ամիսը համարվում է ամբողջ ամիս) |
Ներմուծման ակրեդիտիվի թողարկման վճարի հաշվարկման կարգը՝
Ակրեդիտիվի թողարկման վճարի չափը = ՆՓԱ գումար * Ակրեդիտիվի թողարկման վճարի տոկոսադրույք * Ակրեդիտիվի ժամկետում առկա եռամսյակների քանակ (ոչ լրիվ եռամսյակը համարվում է լրիվ եռամսյակ)
Ներմուծման ակրեդիտիվի թողարկման վճարի հաշվարկի ներկայացուցչական օրինակ՝
Ակրեդիտիվի գումար՝ 100,000 ԵՎՐՈ
Ակրեդիտիվի ժամկետ՝ 200 օր (3 ոչ լրիվ եռամսյակ)
Ակրեդիտիվի թողարկման վճարի չափ՝ 0.2% յուրաքանչյուր եռամսյակի համար
Ակրեդիտիվի թողարկման վճարը կկազմի՝ 100,000 * 0.2% * 3 =600 ԵՎՐՈ ( համարժեք ՀՀ դրամ)
Պահուստային ակրեդիտիվի թողարկում | |
|---|---|
| Դրամական միջոցների գրավով ապահովված պահուստային ակրեդիտիվի թողարկում | տարեկան 1% պահուստային ակրեդիտիվի գումարից, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ |
| Այլ գրավով ապահովված պահուստային ակրեդիտիվի թողարկում | տարեկան 2-3% Պահուստային ակրեդիտիվի գումարից, նվազագույնը` 40 000 ՀՀ դրամ |
| Պահուստային ակրեդիտիվի հաստատում այլ բանկի կողմից | համաձայն միջնորդ բանկի/բանկերի սակագների |
| Միջնորդ բանկերի միջնորդավճարների վճարման նպատակով հաճախորդի կողմից դեպոնացվող գումար | պայմանագրային |
| Այլ գործառնություններ | |
| Պահուստային ակրեդիտիվի պայմանի փոփոխություն/չեղյալ հայտարարում | 30 000 ՀՀ դրամ + միջնորդ բանկի ծախսեր (գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման) |
| Պահուստային ակրեդիտիվի գումարի վճարում պահանջի դիմաց | Պահուստային ակրեդիտիվի պահանջվող գումարի 0.5%, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ |
Պահուստային ակրեդիտիվի թողարկման վճարի հաշվարկման կարգը՝
Պահուստային ակրեդիտիվի միջնորդավճարը գանձվում է թողարկման պահին և հաշվարկվում է բանաձևով՝
Պահուստային ակրեդիտիվի միջնորդավճարի հաշվարկ՝ տարեկան = Պահուստային ակրեդիտիվի գումար x Տարեկան տոկոսադրույք x Պահուստային ակրեդիտիվի ժամկետ
Պահուստային ակրեդիտիվի տարեկան միջնորդավճարի հաշվարկի օրինակ՝
Պահուստային ակրեդիտիվի գումար` 100,000 եվրո,
Պահուստային ակրեդիտիվի ժամկետ՝ 24 ամիս,
Պահուստային ակրեդիտիվի միջնորդավճար՝ 3% տարեկան,
Պայմանագրային ողջ ժամկետի համար հաշվարկված միջնորդավճարը կկազմի՝
100,000 *3/100*2= 6,000 եվրո
Արտահանման ակրեդիտիվի սպասարկում | |
|---|---|
| Արտահանման ակրեդիտիվի ծանուցում | 25 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) |
| Արտահանման ակրեդիտիվի փոփոխության ծանուցում | 25 000 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ) |
| Այլ բանկի կողմից թողարկված Արտահանման ակրեդիտիվի հաստատում |
|
| Արտահանման ակրեդիտիվի ներքո փաստաթղթերի ընդունում, ստուգում և առաքում | |
| Բանկը հանդիսանում է կատարող (հաստատող) բանկ | համաձայն ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվի համար սահմանված փաստաթղթերի ընդունման և ստուգման սակագների |
| Բանկը հանդիսանում է ծանուցող բանկ | 35 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաթեթի համար |
| Այլ գործառնություններ | |
| Արտահանման ակրեդիտիվի ներքո ներկայացված փաստաթղթերի դիմաց ֆինանսավորում (հաճախորդի օգտին թողարկված մուրհակի զեղչում) | 0.25% մուրհակի արժեքից, նվազագույնը` 25 000 ՀՀ դրամ + համաձայնեցված վարկավորման տոկոսադրույք |
| Փաստաթղթային ակրեդիտիվի փոխանցում | |
| Ակրեդիտիվի փոխանցում | փոխանցվող փաստաթղթային ակրեդիտիվի գումարի 0.15%, նվազագույնը` 35 000 ՀՀ դրամ |
| Լրացուցիչ պայմաններ | |
| Փաստաթղթային ակրեդիտիվ թողարկման միջնորդավճարի գանձումը կատարվում է միանվագ` ՓԱ բացման պահին: | |
| Ոչ լրիվ եռամսյակը համարվում է լրիվ եռամսյակ: | |
| Միջնորդ բանկերի միջնորդավճարները և փոստային ծախսերը գանձվում են լրացուցիչ: | |
Տեղեկացեք մանրամասն.
Հնարավոր լրացուցիչ վճարումների չափի և ներկայացված բոլոր կետերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն՝
Առևտրի ֆինանսավորման գործիքներ սակագներ։
Առևտրի ֆինանսավորման գործիքների նախկին պայմաններ։
Բացառված և հաստատման ենթակա գործունեությունների ցանկ։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա վարկային հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակաքաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը տրմադարվում է.
Ըստ անհրաժեշտության վարկի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում տեղեկանքի ձևաչափով՝
Գույքով ապահովված ակրեդիտիվի դեպքում հաճախորդի կողմից կարող են կատարվել հետևյալ վճարները՝
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, Հոդված 941.
1. Կատարող բանկն ակրեդիտիվը փակում է`
1) ակրեդիտիվի ժամկետի ավարտով.
2) ակրեդիտիվը մինչև դրա ժամկետի ավարտն օգտագործելուց հրաժարվելու մասին միջոցներ ստացողի դիմումով, եթե ակրեդիտիվի պայմաններով նախատեսված է հրաժարվելու հնարավորություն.
3) ակրեդիտիվը լրիվ կամ մասնակի հետ կանչելու մասին վճարողի պահանջով, եթե նման հետ կանչելը հնարավոր է ըստ ակրեդիտիվի պայմանների:
Կատարող բանկն ակրեդիտիվը փակելու մասին պետք է տեղյակ պահի էմիտենտ բանկին:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՍՊԱՌՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒՅԺԵՐԻ ՉԱՓԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ.
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 411-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԸ։ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԿԵՏԱՆՑԻ ՕՐՎԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՕՐԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ
ՄԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ.
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՈՒՂՂՎՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԱՆԸ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒԺԱՆՔԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՄՍԱԿԱՆ ՄԻՋՈՆԴԱՎՃԱՐԸ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ) ԺԱՄԿԵՏԱՆՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐԸ, ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ, ԻՍԿ ԵԹԵ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՊԱ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՀԱՏՎԱԾՆ ՈՒՂՂՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆԸ։
ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ.
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ՀԱՃԱԽՈՐԴԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԳՐԱՎԻ ԱՐԺԵՔԻ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ։
ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈԻՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ, ԵՐԱՇԽԻՔ ԵՎ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՈՂ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼ ՊՐՈԴՈՒԿՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ.
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
Տեղեկացեք մանրամասն.
1. Ինչո՞վ է տարբերվում փաստաթղթային ակրեդիտիվը բանկային երաշխիքից.
- Փաստաթղթային ակրեդիտիվը, ի տարբերություն բանկային երաշխիքի, հանդիսանում է վճարային գործիք: Դա նշանակում է, որ Բանկը, թողարկելով ակրեդիտիվ, անմիջականորեն իր վրա է վերցնում վճարման պարտավորությունը: Մինչդեռ, երաշխիքի տրամադրման դեպքում Բանկը պարտավորվում է վճարել բենեֆիցիարի կողմից պահանջված գումարը միայն պարտապանի կողմից իր վճարային պարտավորությունները չկատարելու դեպքում:
2. Արդյո՞ք փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման դեպքում ներմուծվող ապրանքի դիմաց վճարվում է ապրանքը գնորդին հասնելուց հետո.
- Ակրեդիտիվի շրջանակներում վճարումն իրականացվում է պահանջվող փաստաթղթերի դիմաց՝ համաձայն ակրեդիտիվով սահմանված վճարման պայմանների (անմիջական վճարում, հետաձգված վճարում), և անկախ է ապրանքը փաստացի առաքման վայր հասնելուց:
3. Ինչպիսի՞ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել ակրեդիտիվի թողարկման համար.
- Փաստաթղթային ակրեդիտիվը թողարկվում է համաձայն հաճախորդի հրահանգների (դիմումի): Ուստի, ակրեդիտիվն անկախ է առուվաճառքի պայմանագրից, սակայն ակրեդիտիվի թողարկման նախապայման է հանդիսանում առուվաճառքի պայմանագրում փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով գործարքի վճարման պայմանի սահմանումը:
4. Ի՞նչ տեսակի ապրանքների գնման դեպքում կարող է թողարկվել հետֆինանսավորմամբ ակրեդիտիվ.
Հետֆինանսավորմամբ ակրեդիտիվը թողարկվում է հիմնական միջոցների ձեռքբերման համար, սակայն քննարկելի է նաև շրջանառու միջոցների դեպքում։
