Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են Էսքրոու հաշվի պայմանագրով պահանջվող փաստաթղթերի ներկայացման դեպքում վճարման ենթակա դրամական միջոցները՝ որպես առքուվաճառքի, ապրանքների ձեռքբերման, ծառայությունների մատուցման և/կամ աշխատանքների կատարման երաշխիք։
էսքրոու հաշիվների բացման հիմնական պայմանները.
- Բանկը բացում է Էսքրոու հաշիվներ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական, իրավաբանական, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց և անհատ ձեռնարկատերերի համար,
- Արժույթը` ՀՀ դրամ, USD, EUR, RUR
- Այն դեպքում, երբ բացվում է արտարժութային Էսքրոու հաշիվ, Էսքրոու հաշվի բացման և սպասարկման միջնորդավճարը գանձվում է տվյալ պահին ՀՀ ԿԲ կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
- Էսքրոու հաշվի գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 90 օրացուցային օր:
- Էսքրոու հաշվից անկանխիկ վճարումները կատարվում են միայն ՀՀ դրամով, եթե՝
- գործարքի առնվազն մի կողմը ֆիզիկական անձ է
- գործարքի երկու կողմերն էլ ռեզիդենտ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր են
-Էսքրոու հաշվից անկանխիկ վճարումները կարող են կատարվել նաև արտարժույթով, եթե՝
- գործարքի առնվազն մի կողմը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ (անհատ ձեռնարկատեր) է
- Էսքրոու հաշվի բացման և սպասարկման միջնորդավճարը ենթակա է նախնական և միանվագ գանձման Էսքրոու հաշվի պայմանագրի կնքման պահին և ենթակա չէ վերահաշվարկման և վերադարձման` անկախ Էսքրոու հաշվի գործողության փաստացի տևողությունից։
- Նվազագույն սկզբնական գումարի սահմանափակում առկա չէ:
Հաշվի փակում
Հաշիվը փակվում է անվճար՝ գործարքի իրականացումից անմիջապես հետո։
Պայմանագրի գործողության ընթացքում ՀՀ օրենսդրությամբ պարտադիր տրամադրման ենթակա հաշվի քաղվածքը և այլ տեղեկությունները տրամադրվում են անվճար։ ՀՀ օրենսդրությամբ ոչ պարտադիր տրամադրման ենթակա քաղվածքը, քաղվածքի կրկնօրինակը, օտարերկրյա դեսպանատներին և վիզա կենտրոններին ներկայացվող քաղվածքը տրամադրվում է.
- մինչև 6 ամիս (ներառյալ) վաղեմության դեպքում – անվճար,
- 6-ից 12 ամիս(ներառյալ) վաղեմության դեպքում – 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը),
- 1 տարուց ավելի վաղեմության դեպքում – 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)։
Տեղեկանքները տրամադրվում են`
- հայտի ներկայացմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը), acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
- նույն աշխատանքային օրը՝ 1 ժամվա ընթացքում 7,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը), acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
- առաքման ծառայության միջոցով՝ 6,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը), acba digital համակարգով դիմելու դեպքում՝ 4,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)
Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում Էսքրոու հաշվին առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել, բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ, եթե այդ միջոցները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույք։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է:
ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։
Հաճախորդը կարող է հաշվին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել յուրաքանչյուր աշխատանքային օր՝ Բանկի գործառնական ժամերին: Հաշվի արժույթից տարբերվող արժույթներով հաշվին դրամական միջոցների մուտքի և ելքի դեպքում փոխարկման համար կիրառվում են Բանկի կողմից սահմանված փոխարժեքներ:
- Բանկը պարտավոր է հաճախորդի Հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստա¬թուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով,
- Բանկը պարտավոր է հաճախորդի կարգա¬դրությամբ Հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապա¬տասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապա¬տասխան սահմանված բանկային կանոն¬ներով կամ բանկային հաշվի պայմանագրով,
- Հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
- Առանց հաշվետիրոջ կարգադրության Հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականցվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա,
- Հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ,
- Դատարանը Բանկի պահանջով կարող է լուծել Հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում`
- երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաu է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեuված նվազագույն չափից,
- եթե նման գումարը չի վերականգնվել այդ մաuին բանկի զգուշացման oրվանից մեկ ամuվա ընթացքում,
- մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում:
- Բանկն իրավունք ունի առանց հաճախորդին ծանուցելու, իր հայեցողությամբ կասեցնել Հաշվի պայմանագրի գործողությունը կամ լուծել այն, եթե`
- Բանկին հայտնի է դառնում, որ ֆիզիկական անձ հաճախորդը մահացել է կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ,
- Բանկը հիմնավոր կասկած ունի, որ հաճախորդը Բանկում իրականացնում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառություն,
- Հաճախորդի կողմից Հաշվի բացման օրվանից մեկ տարվա ընթացքում Հաշվով գործառնություններ չեն իրականացվել,
- Օրենքով կամ Բանկի և հաճախորդի միջև կնքված առանձին պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Սույն կետի համաձայն` Հաշվի պայմանագրի գործողության կասեցման դեպքում Բանկը կասեցնում է հաճախորդի Հաշվի սպասարկումը` մինչև կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումը, իսկ Հաշվի պայմանագրի լուծման դեպքում` Բանկը փակում է հաճախորդի Հաշիվը:
Հաճախորդի դիմումը ստանալու նույն օրը Բանկը պարտավոր է փակել հաճախորդի Հաշիվը, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
- հաճախորդը Բանկի նկատմամբ ունի չմարված պարտավորություններ,
- Հաշվի մնացորդը գրավադրված է, և չկա Հաշիվը փակելու վերաբերյալ գրավառուի համաձայնությունը,
- Հաշվին առկա է մնացորդ,
- օրենքով և կնքված առանձին պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Ակբա բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
|
Ավանդի արժութային կառուցվածքը
|
Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ |
Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ
|
Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, և արտարժույթով ավանդ
|
|
Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից ավել է
|
Եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է
|
|
Ավանդի երաշխավորման առավելագույն չափը
|
16 մլն ՀՀ դրամ
|
7 մլն ՀՀ դրամ
|
մինչև 16 մլն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
|
երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով
|
Ձեր ֆինանսական տեղեկատուն
fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
Էսքրոու հաշվի բացման համար Գնորդի և Վաճառողի կողմից Բանկին ներկայացվող փաստաթղթերն են.
- Էսքրոու հաշվի բացման դիմում
- գործարքը հավաստող փաստաթղթեր (առքուվաճառքի, ապրանքների ձեռքբերման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման կնքված պայմանագրի պատճեն, հաշիվ-ապրանքագիր և այլն)
- առքուվաճառքի օբյեկտի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ
- տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ
- ֆիզիկական անձանց դեպքում` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ
- իրավաբանական անձանց դեպքում` կանոնադրության պատճեն և վերջինիս փոփոխությունները (առկայության դեպքում), իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն բոլոր ներդիրներով, ՀՎՀՀ պատճեն, եթե ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի (E-register) տվյալների շտեմարանում տվյալները կամ փաստաթղթերը բացակայում են կամ սխալ են, բաժնետիրական ընկերությունների դեպքում` ռեեստրի տեղեկանք, տնօրենի, գլխավոր հաշվապահի և հիմնադիրների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, իրավասու մարմնի (ընդհանուր ժողովի) որոշումը գործարքի կատարման վերաբերյալ
- անհատ ձեռնարկատերերի դեպքում` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ, իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն` բոլոր ներդիրներով, ՀՎՀՀ պատճեն
- Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:
- Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know Your Customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին
- Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում: