
|
|
2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաց բաժանորդագրության միջոցով նախատեսում է տեղաբաշխել սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսեր հետևյալ պայմաններով.
|
Տեսակը |
Սովորական (հասարակ) բաժնետոմս |
|
Բաժնետոմսի ձևը |
Ոչ փաստաթղթային |
|
Անվանական արժեքը |
10 000 ՀՀ դրամ, |
|
Ընդհանուր անվանական ծավալը |
5 000 000 000 ՀՀ դրամ |
|
Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը |
15 000 ՀՀ դրամ, |
|
Բաժնետոմսերի ընդհանուր տեղաբաշխման արժեք |
7 500 000 000 ՀՀ դրամ |
|
Քանակը |
500 000 հատ
|
|
Մեկ ներդրողի համար ներդրման սահմանաչափերը (նվազագույն և առավելագույն քանակ) |
Նվազագույն քանակը ՝ 4 հատ Առավելագույն քանակը՝ 100 000 հատ: |
|
Մեկ ներդրողի կողմից ներկայացվող հայտերի քանակ |
Մեկից ավելի հայտեր |
|
Տեղաբաշխող |
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ |
Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2021թ. հուլիսի 16-ի Թիվ N 1/387Ա որոշմամբ (ուժի մեջ է հուլիսի 17-ից):
Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84), իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` acba.am
Բաժնետոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է պատշաճ կերպով լրացնեն և Բանկ ներկայացնեն Բաժնետոմսերի ձեռքբերման/բաժանորդագրման հայտ Ազդագրով սահմանված կարգով։
Հայտը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Բանկին.
Բաժնետոմսերի ձեռքբերման նպատակով հայտը պետք է ներկայացվի տեղբաշխման՝ սահմանված ժամանակահատվածի ընթացքում՝ 10.09.2021թ. ժամը 10:00-ից մինչև 12.11.2021թ. ժամը 16:30-ն:
Բաժնետոմսերի ձեռքբերման համար կատարվող վճարումը պետք է իրականացվի թողարկման նպատակով Բանկում բացված 220004131649000 ՀՀ դրամով տարանցիկ հաշվեհամարին:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.09.2021 10:47
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





