Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Բաժնետերեր և սեփականատերեր

Բանկի բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխում

2024 թվականի նոյեմբերի 1-ին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացնում է լրացուցիչ սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում փակ բաժանորդագրությամբ։

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի՝ 16.09.2024թ. ժամը 17։00-ի դրությամբ բաժնետերերի ռեեստրում ընդգրկված բաժնետերերն ունեն լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրացման հնարավորություն սույն թվականի հոկտեմբերի 1-ի ժամը 10։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 16։30-ը ներառյալ։

  • Տեղաբաշխող՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բաժնետոմսի ձևը՝ Ոչ փաստաթղթային
  • Տեսակը՝ Սովորական (հասարակ) բաժնետոմս
  • Տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը՝ 485,000 հատ
  • Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման գին՝ 14,299.4 (տասնչորս հազար երկու հարյուր իննսունինը ՀՀ դրամ քառասուն լումա) ՀՀ դրամ, գինը հաշվարկվել է հիմք ընդունելով 21.08.2024թ. ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքը (1 ԱՄՆ դոլար = 388.36(երեք հարյուր ութսունութ ՀՀ դրամ երեսունվեց լումա) ՀՀ դրամ)։ Գինը ենթակա է ճշգրտման՝ հիմք ընդունելով տեղաբաշխման մեկնարկի օրվան նախորդող երրորդ օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ փոխարժեքը: Մեկ բաժնետոմսի գինը չի կարող գերազանցել 18,000 (տասնութ հազար) ՀՀ դրամը։

Բաժնետոմսի ճշգրտված գինը կհրապարակվի Բանկի կայքէջի «Բաժնետերեր և սեփականատերեր» հատվածում ոչ ուշ, քան տեղաբաշխման մեկնարկի օրվան նախորդող երրորդ օրվա՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ի ժամը 21։00-ն ներառյալ։

  • Ընդհանուր անվանական ծավալը՝ 4,850,000,000 ՀՀ դրամ
  • Տեղաբաշխման ընդհանուր առավելագույն ծավալը՝ 8,730,000,000 ՀՀ դրամ


«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետերերը ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84), իսկ էլեկտրոնային տարբերակը` acba.am կամ invest.acba.am կայքերից։

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիր:

Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձ բաժնետերերի համար

Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձ բաժնետերերի համար

Ծանուցում բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքի իրականացման հնարավորության մասին

Հայտի՝ Ձեր կողմից ուղարկված ավարտական տարբերակ է համարվում Բանկում՝ Ձեր կողմից տրամադրած էլեկտրոնային հասցեից ուղարկված դիմում հայտը՝ invest@acba.am էլ հասցեին։



Բանկի բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում

2021 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ բաց բաժանորդագրության միջոցով իրականացնում է սովորական (հասարակ), անվանական բաժնետոմսերի տեղաբաշխում։

  • Տեղաբաշխող՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
  • Բաժնետոմսի ձևը՝ Ոչ փաստաթղթային
  • Տեսակը՝ Սովորական (հասարակ) բաժնետոմս
  • Ընդհանուր անվանական ծավալը՝ 5 000 000 000 ՀՀ դրամ
  • Տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը՝ 500 000 հատ
  • Մեկ բաժնետոմսի տեղաբաշխման արժեքը՝ 15 000 ՀՀ դրամ
  • Տեղաբաշխման ընդհանուր ծավալը՝ 7 500 000 000 ՀՀ դրամ
  • Մեկ ներդրողի համար ներդրման սահմանաչափերը՝ նվազագույնը՝ 4 հատ, առավելագույնը՝ 100 000 հատ։


Ներդրողները ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0002 Երևան, Արամի 82-84), իսկ էլեկտրոնային տարբերակը` acba.am կամ invest.acba.am կայքերից։

«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիր:
«ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացում

Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար

Թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար



Հայտի՝ Ձեր կողմից ուղարկված ավարտական տարբերակ է համարվում Բանկում՝ Ձեր կողմից տրամադրած էլեկտրոնային հասցեից ուղարկված դիմում հայտը՝ invest@acba.am էլ հասցեին։


Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել invest.acba.am

Հաճախակի տրվող հարցեր



Ընդհանուր տեղեկատվություն

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված տեղեկությունները:


«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸԸ-ի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:

Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է անվճար մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` Բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեներով` acba@acba.am, marketing@acba.am կամ փոստով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ, Արամի 82-84, Երևան, Հայաստան հասցեով:

Բանկի կանոնադրական կապիտալի չափը կազմում է 55 (hիսունհինգ) միլիարդ ՀՀ դրամ։


Կանոնադրական կապիտալի չափը սկզբնապես փոփոխվել է 18.05.2011թ.-ին` կազմելով 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ։


Այնուհետև, Բանկի բաժնետերերի 30/04/2021թ. տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ Բանկի նախորդ տարիների չբաշխված շահույթից 20,000,000,000 (քսան միլիարդ) ՀՀ դրամն ուղղվել է կանոնադրական կապիտալի ավելացմանը` այն դարձնելով 50 (hիսուն) միլիարդ ՀՀ դրամ, իսկ տեղաբաշխված յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը՝ 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ:


Բաժնետերերի 07/12/2021թ.-ի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից հաստատվել է Բանկի կողմից 2021թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին լրացուցիչ թողարկված 500,000 հատ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, որի հիման վրա Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 5 միլիարդ ՀՀ դրամով՝ կազմելով 55 (hիսունհինգ) միլիարդ ՀՀ դրամ։Կանոնադրության նշված փոփոխությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 29/12/2021թ.-ին։

«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» 2021թ. տարեկան հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2022թ. առաջին եռամսյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2022թ. երկրորդ եռամսյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2022թ. երրրորդ եռամսյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2022թ. չորրորդ եռամսյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար առաջին եռամսյակի 2023թ. հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2023թ. առաջին կիսամյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2023թ. երրորդ եռամսյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2023թ. ամփոփիչ հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2024թ. առաջին եռամսյակի հաշվետվություն
«ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ» բաժնետերերի համար 2024թ. առաջին կիսամսյակի հաշվետվություն

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 01.10.2024 09:57