
|
|
Հարգելի հաճախորդ,
Հաշվի առնելով, որ վերջին օրերին կտրուկ աճել են քարտերով կատարվող զեղծարար գործարքները (մասնավորապես առցանց գնումների հարթակներում), հորդորում ենք Ձեզ լինել առավել ուշադիր։
Եթե գումար փոխանցելու նպատակով Ձեզ խնդրում են ուղարկել/մուտքագրել քարտի տվյալներ, մասնավորապես.
ապա հիշեք, որ դա ռիսկային է և փոխանցում կատարելու համար բավարար է միայն տրամադրել բանկային հաշվեհամարը կամ քարտի համարը։
Ապահով պահեք Ձեր քարտային տվյալները և մի ուղարկեք դրանք այլ անձանց SMS հաղորդագրության, նկարի, էլեկտրոնային նամակի կամ ցանկացած այլ եղանակով։
Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։
Քարտի կորստի կամ անօրինական օգտագործման կասկածի դեպքում անհապաղ զանգահարե՛ք Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (+374 10) 31 88 99 հեռախոսահամարով։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 07.06.2022 18:39
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





