MasterCard Gold քարտը պատրաստ է դառնալ Ձեր հուսալի վճարային գործիքը, քանի որ սպասարկվում է աշխարհի 200-ից ավելի երկրների միլիոնավոր առևտրի և սպասարկման կետերում և բանկոմատներում:
Ունենալով ընթացիկ հաշիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ՝ Դուք ձեռք կբերեք Ձեր ազատ միջոցները արդյունավետ և ապահով կառավարելու, ինչպես նաև շահավետ կերպով փոխանցումներ իրականացնելու և ստանալու հնարավորություն՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Բանկոմատում և Առևտրի/Սպասարկման կետում քարտի անվտանգ օգտագործում
Ինտերնետային կայքում քարտի անվտանգ օգտագործում
Քարտը ստանալուց հետո ստորագրեք քարտի ետնամասում ստորագրության համար նախատեսված հատուկ դաշտում
Մտապահեք Պին կոդը և ոչնչացրեք Պին կոդը պարունակող ստացականը, խուսափեք Պին կոդը քարտի հետ միասին պահելուց
Խուսափեք Պին կոդը քարտի վրա, հեռախոսի կամ համակարգչի մեջ գրելուց և երրորդ անձանց համար հասանելի այլ վայրում պահելուց, քարտը և Պին կոդը մի տրամադրեք այլ անձանց, այդ թվում` Բանկի աշխատակիցներին
Ապահով պահեք Ձեր քարտային տվյալները և մի ուղարկեք դրանք այլ անձանց SMS հաղորդագրության, էլեկտրոնային նամակի կամ ցանկացած այլ եղանակով, ինչպես նաև մի տեղադրեք նկար կամ այլ նյութ սոցիալական ցանցերում, որը կարող է պարունակել քարտի վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝
Քարտի համար
Քարտի PIN կոդ
Բանկային գաղտնաբառ
Քարտի դիմերեսին կամ դարձերեսին գրված եռանիշ կամ քառանիշ թվերը CVV/CVC
Քարտի վրա նշված վավերականության ժամկետ
SMS հաղորդագրության միջոցով Բանկում գրանցված հեռախոսահամարին ուղարկվող մեկանգամյա օգտագործման (3D SECURE) գաղտնաբառ
Էլեկտրոնային նամակի միջոցով Բանկում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող մեկանգամյա օգտագործման (3D SECURE) գաղտնաբառ
Բանկոմատով գործարք կատարելիս վստահ եղեք, որ Ձեզ ոչ ոք չի հետևում: Օգտվ՛եք միայն Ձեզ հայտնի բանկերի բանկոմատներից, հնարավորինս խուսափեք հեռու և ամայի վայրերում տեղադրված բանկոմատներից:
Մի օգտվեք այն բանկոմատից կամ POS տերմինալից, որի քարտը ընթերցող սարքին, ստեղնաշարին կամ կանխիկի տրամադրման պատուհանին միացված են լրացուցիչ սարքավորումներ և/կամ առկա է տեսանկարահանող հավելյալ սարք: Կասկածի դեպքում խնդրում ենք դիմել Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (+374 10) 31 99 99 կամ (+374 10) 31 88 99 հեռախոսահամարներով:
Հիշեք, որ բանկոմատի միջոցով գործարք իրականացնելիս սխալ PIN կոդի մուտքագրման դեպքում երրորդ փորձից հետո քարտը բլոկավորվում է և առգրավվում բանկոմատի կողմից:
Բանկոմատում գործարք կատարելուց հետո մի մոռացեք վերցնել Ձեր քարտը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բանկոմատը 30 վայրկյան հետո կառգրավի այն:
Բանկոմատից օգտվելիս կամ POS տերմինալներով վճարումներ կատարելիս PIN կոդը մուտքագրելու ժամանակ ձեռքով ծածկեք այն՝ այլ անձանցից կամ անօրինական նկարահանող սարքերի կողմից այն պաշտպանելու համար:
Ստուգե՛ք, արդյոք բանկոմատը ճիշտ է տրամադրել Ձեր նշած գումարը: Խնդիրների դեպքում անհապաղ զանգահարե՛ք Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (+374 10) 31 99 99 կամ (+374 10) 31 88 99 հեռախոսահամարներով:
Քարտի կորստի կամ քարտից գումարի անօրինական օգտագործման կասկածի դեպքում անհապաղ զանգահարե'ք Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (+374 10) 31 99 99 կամ (+374 10) 31 88 99 հեռախոսահամարներով:
Զեղծարար կայքերում բրենդային, թանկարժեք ապրանքները սովորաբար ներկայացված են լինում անհամեմատ ցածր գներով, քան այդ ապրանքների պաշտոնական արժեքներն են:
Սովորաբար այցելուներին գրավելու նպատակով օգտագործվում են մեծ զեղչեր (80-90%) կամ դրանց շատ փոքր վերջնաժամկետներ (օրինակ՝ զեղչի ավարտին մնացել է 30 րոպե): Հաճախ զեղծարար կայքերում կարող է օգտագործվել նաև զեղչի ավարտը նշող վայրկյանաչափ, որը զրոյանում է կայքը թարմացնելուց հետո:
Զեղծարար կայքերը օգտագործում են էժան, կոնտեքստային գովազդ՝ հաճախ կասկածելի գրառումներով (այսինքն` հաճախորդը զեղծարար կայք է մտնում այլ կայքում տեղադրված գովազդային հղումով):
Զեղծարար կայքերի դիզայնը, սովորաբար, էժանագին տեսք ունի, հաճախ մի քանի կայքերի դիզայնները կրկնվում են: Բացակայում են իրավաբանական անձի մասին տվյալները, չկան հասցեներ կամ հեռախոսահամարներ, կամ դրանք իրական չեն:
Տարբերակիչ կարող է հանդիսանալ նաև որևէ սոցիալական կայքում էջ չունենալու հանգամանքը:
Զեղծարար կայքերը որոնողական համակարգերում (Google, Yandex, Bing) մուտքագրելիս, որպես կանոն, առաջին էջում հայտնվում է տեղեկատվություն տվյալ կայքի զեղծարար (Fraudulent) լինելու մասին ազդակ (Fraud Alert):
Զեղծարար կայքերի վերաբերյալ գովազդներ հաճախ տեղադրված են լինում սոցիալական կայքերում, օր.՝ Facebook, Instagram, ինչը հաճախ հավատ է ներշնչում զեղծարար կայքից գնում կատարելու համար: Նման կայքերի ակտիվացման մեծ տենդենց նկատվում է «Սև ուրբաթ» (Black Friday) կոչված օրերին, քանի որ մարդկանց համար այն հայտնի է որպես մեծ զեղչերի օր:
Ուշադիր ստուգեք կայքի հասցեն, արդյոք այն ճիշտ է մուտքագրված: Զեղծարար կայքերի հասցեները սովորաբար աննշան տարբերվում են իսկական կայքերի հասցեներից (օր.՝ www.gogle.com այլ ոչ www.google.com):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հորդորում ենք քարտով ցանկացած ինտերնետային գնում կատարելիս լինել շատ ուշադիր:
Ընդհանուր կանոններ

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 26.10.2018 09:55