|
Հարգելի հաճախորդ,
Տեղեկացնում ենք, որ արտերկրից փոխանցում ստանալու համար անհրաժեշտ է գործընկերներին տրամադրել նոր բանկային տվյալներ:
Բանկային վավերապայմանները հասանելի են այստեղ, ինչպես նաև ACBA DIGITAL համակարգում։
Տեղեկացնում ենք նաև, որ ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ-ն հետևյալ բանկերի՝ Сбербанк России, Альфа-банк, Банк ВТБ, ПАО Новикомбанк, Совкомбанк, Промсвязьбанк, Банк Открытие, Внешэкономбанк, СМП банк, АО ГЕНБАНК, Крайинвестбанк, РНКБ Банк (ПАО), Транскапиталбанк և միջազգային սանկցիաների տակ հայտնված այլ բանկերի հաճախորդներին փոխանցումներ չի իրականացնում և այդ բանկերի հաճախորդներից փոխանցումներ չի ընդունում մինչև այդ բանկերի նկատմամբ միջազգային սանկցիաների ամբողջությամբ չեղարկումը կամ համապատասխան մեղմացումը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին կամ այցելել ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:
Հարգանքով՝
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ