Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Իրավական ակտեր

Բանկի կողմից մատուցվող ծառայությունները կարգավորող հիմնական օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկը

Օրենքներ

  • «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 30.06.96թ., ՀՕ-68-Ն)

  • «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքը (ընդունված 24.11.2004թ., ՀՕ-135-Ն)

  • «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը (ընդունված 20.10.2007թ., ՀՕ-195-Ն)

  • «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքը (ընդունված 04.12.1996թ., ՀՕ-100)

  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքը (ընդունված 24.11.2004թ., ՀՕ-142-Ն)

  • «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը (ընդունված 24.11.2004թ., ՀՕ-150Ն)

  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը (ընդունված 26.05.2008թ., ՀՕ-80-Ն)

  • «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք» (ընդունված 05.05.1998թ., ՀՕ-239-Ն)

  • «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը (ընդունված 04.11.2003թ., ՀՕ-15-Ն)

  • «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքը (ընդունված 17.06.2008թ., ՀՕ-124-Ն)

  • «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը (ընդունված 17.06.2008թ. ՀՕ-122-Ն)

  • «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը (ընդունված 17.06.2008թ., ՀՕ-123-Ն)

Ֆինանսական համակարգի արբիտրաժի կանոնակարգ:

Նորմատիվ իրավական այլ ակտեր

  • «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01 (ԿԲ խորհրդի 16.12.2008 թ. թիվ 363-Ն որոշում)

  • «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» կանոնակարգ 8/02 (ԿԲ խորհրդի 02.06.2009 թ. թիվ 165-Ն որոշում)

  • «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները», կանոնակարգ 9 (ԿԲ խորհրդի 04.05.2005 թ. թիվ 199-Ն որոշումը, որը ներառում է 24.07.2009թ. կատարված փոփոխությունները)

  • «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբի կողմից տեղեկությունների հրապարակում» կանոնակարգ 8/03

  • «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05

Իրավական ակտեր

Կանոնադրություններ

Տեղեկատվական անվտանգության ISO/IEC 27001:2022 սերտիֆիկացում

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը, կարևորելով հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ու պաշտպանությունը, մատուցվող ծառայությունների հուսալիությունը, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության համակարգի մակարդակի բարձրացումը, 2021 թվականին իտալական INTERNATIONAL TECHNICAL ALLIANCE S.R.L. (ITA S.r.l.) ընկերության կողմից հերթական անգամ վերասերտիֆիկացվել է ISO/IEC 27001:2022 տեղեկատվության ապահովման միջազգային ստանդարտին համապատասխան։

Միջազգային ստանդարտին համապատասխանությունը վկայում է Բանկի կողմից որդեգրած սկզբունքների ապահովմանը, որոնք ուղղված են արդյունավետ կառավարման բարելավմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև գործընկերների հետ հարաբերություններում տեղեկատվական անվտանգության սկզբունքների կիրառմանը։
Ի դեպ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը 2012թ․ սեպտեմբերի 11-ին առաջինն է ՀՀ բանկային համակարգում ստացել ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ։

Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) անվտանգության բարձր ստանդարտի հավաստագիր

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը ստացել է միջազգային Payment Card Industry Data Security Standard (PCI DSS) անվտանգության բարձր ստանդարտի հավաստագիր։

Այս հավաստագրումը վկայում է, որ մեր քարտային գործառնությունների շրջանակում օգտագործվող բոլոր տվյալները՝ այդ թվում քարտապանների զգայուն տվյալների պահպանումը, մշակումն ու ոչնչացումը, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր գործողությունները իրականացվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան։

PCI DSS-ը վճարահաշվարկային համակարգում տվյալների անվտանգության միջազգային ամենաբարձր չափանիշներից է, և դրան համապատասխանությունը վկայում է քարտային տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման բարձր մակարդակի, ինչպես նաև ընկերության պատասխանատու և համակարգված մոտեցման մասին տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ոլորտում։

Գաղտնիության քաղաքականություն

Օգտվելով Ակբա բանկի ծառայություններից՝ Դուք համաձայնում եք սույն գաղտնիության քաղաքականության պայմաններին։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.01.2026 16:59
////