Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը թողարկել է մեծ առավելություններով նոր պրեմիում դասի քարտ
2021-04-20


Ակբա բանկը մեկնարկել է նոր՝ Visa Signature պրեմիում դասի բանկային քարտի թողարկումը: Visa Signature քարտը բացի իր ստանդարտ գործառույթներից, քարտապաններին ընձեռում է նաև լրացուցիչ ծառայությունների լայն փաթեթ:

Քարտապանները հնարավորություն ունեն օգտվելու հետևյալ առավելություններից՝

  • Ճանապարհորդության ընթացքում բժշկական ապահովագրություն.

Ապահովագրության առավելագույն սահմանաչափը 750 հազար ԱՄՆ դոլար է:

  • Գնումների ապահովագրություն.

Գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 365 օրերի ընթացքում ապրանքի կորստի կամ վնասման դեպքում մինչև 20 հազար ԱՄՆ դոլարի փոխհատուցում,

  • Ճանապարհորդական անհարմարավետությունների ապահովագրություն
    • թռիչքի չեղարկում (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
    • թռիչքի բացթողում (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
    • թռիչքի կամ ուղեբեռի ուշացում (300 ԱՄՆ դոլար),
    • ճանապարհորդական պատահար (մինչև 500 հազար ԱՄՆ դոլար),
    • արտասահմանյան իրավաբանական ծախսեր (մինչև 5 հազար ԱՄՆ դոլար),
    • վարձակալված մեքենաների պատահարներից ապահովագրություն (մինչև 10 հազար ԱՄՆ դոլար),
    • անձնական գույքի կորստի կամ վնասման ապահովագրություն (մինչև 1000 ԱՄՆ դոլար),
  • 4 անգամ անվճար մուտք աշխարհի ավելի քան 1 000 օդանավակայաններում գործող VIP սպասասրահներ,

  • Concierge ծառայություն - Ճանապարհորդության ընթացքում աշխարհի ցանկացած կետից հեռախոսով կամ առցանց 24/7 սկզբունքով քարտապաններին անվճար հասանելի են բազմաթիվ ծառայություններ, որոնք իրականացվում են քարտապանի համար՝ քարտապանի փոխարեն սկզբունքով, մասնավորապես՝
    • թռիչքների ամրագրում,
    • հյուրանոցների ամրագրում,
    • ռեստորանների ամրագրում,
    • մեքենաների վարձույթ,
    • միջոցառումների տոմսերի ձեռքբերում,
    • ճանապարհորդության պլանավորում և բազում այլ հնարավորություններ:

Ակբա բանկի և Visa International միջազգային վճարային համակարգի միջև համագործակցությունը մեկնարկել է 2002 թվականին:


Visa Signature քարտի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ հետևյալ հղմամբ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 26.04.2021 11:40
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am