Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ Ակբա բանկի Visa քարտով
2025-11-28

Մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը ներառյալ Ակբա բանկը Visa քարտապանների համար իրականացնում է «Գնում ենք Փարիզի Դիսնեյլենդ» արշավը։

Արշավին կարող են մասնակցել այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում Ակբա բանկի մեկ Visa քարտով կիրականացնեն առնվազն հինգ վճարում, որոնցից յուրաքանչյուրի գումարը կկազմի առնվազն 15000 ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ)։

Արշավի պայմանների կատարման դեպքում քարտապանները հնարավորություն կունենան մասնակցելու գովազդային վիճակախաղին և շահելու Փարիզի Դիսնեյլենդի այցելությամբ հնգօրյա ընտանեկան ճամփորդություն։

Վիճակախաղին պատահականության սկզբունքով՝ առցանց ծրագրի միջոցով, կընտրվի 2 հաղթող, որոնցից յուրաքանչյուրի ընտանիքը (մինչև 4 անձ) կստանա՝

  • Երևան–Փարիզ–Երևան երկկողմանի ավիատոմսեր (էկոնոմ դաս)
  • 2 գիշեր՝ Disneyland® Paris-ի հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
  • 3 գիշեր Փարիզի կենտրոնում գտնվող հինգաստղանի հյուրանոցում (ներառյալ նախաճաշը)
  • Disneyland® Paris Park-ի և Walt Disney Studios-ի 3-օրյա մուտքի տոմսեր
  • VIP շրջայց
  • Disneyland® Paris-ի նվեր քարտեր՝ ընդհանուր 1000 եվրո արժողությամբ
  • Լուսանկարահանման հնարավորություն
  • Բրենդավորված նվերներ
  • Նախապես ամրագրված ճաշ և ընթրիք Փարիզում
  • Փարիզի տեսարժան վայրերի անցատոմս և հասարակական տրանսպորտի քարտ
  • Անհատական տրանսֆերներ օդանավակայանից
  • Տեղափոխում Disneyland® Paris-ից դեպի Փարիզի հյուրանոց

Արշավի մասին մանրամասն՝ այստեղ։

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 28.11.2025 18:04
////