
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-07 15:43
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-07 15:43
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-11-07 15:43
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-11-07 15:43
վերջին թարմացումը 2025-11-07 15:43 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 20-ին ժամը 10:30–ին Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա նախապես հայտարարված խաղարկություն: Խաղարկությանը կարող են մասնակցել այն ուսանողները, ովքերիրենց ուսման վարձերը փոխանցել են Բանկի կողմից տրամադրվող Ուսման վարկի միջոցով ս.թ. օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
Խաղարկությունն իրականացվելու է միայն ներկա գտնվող ուսանողների միջև:
Խաղարկվելու են 6 մրցանակներ, որոնք ըստ ուսանողի ընտրության կարող են լինել կիսամյակային ուսման վարձ, դյուրակիր համակարգիչ կամ Ipad (արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան դյուրակիր համակարգիչ կամ Ipad):
Խաղարկությանն անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Խաղարկության յուրաքանչյուր մասնակցին տրամադրվելու է «Մոսկվա» կ/թ–ում խաղարկությունից անմիջապես հետո ցուցադրվող «Սուպեր ՄԱՄԱ» գեղարվեստական ֆիլմը դիտելու մեկ տոմս:
Նույն օրը կկայանա նաև Visa Student քարտերի քարտապանների միջև անցկացվող ամենամյա խաղարկությունը, որին այս անգամ մասնակցելու են Բանկի Visa Student հիմնական, գործող և գործողության ընթացքում առնվազն մեկ վճարային կամ կանխիկացման գործառնություն կատարած և ներկայումս ուսանող հանդիսացող քարտապանները: Նրանց միջև ևս կխաղարկվի 6 մրցանակ: Հայաստանում սովորող և հաղթող ճանաչված Visa Student քարտապանն իր ընտրությամբ կարող է ստանալ կիսամյակային ուսման վարձ կամ Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս: Արտերկրում սովորող և հաղթող ուսանողները կստանան Samsung Galaxy S 5 Mini Duos բջջային հեռախոս:
Մրցանակները կհանձնվեն շահած այն քարտապաններին, ովքեր մինչև 31.01.2015 կներկայացնեն ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանք:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.03.2015 11:44
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





