
Ակբա բանկը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (UEICT) Ակբա Բիզնես ակումբի (Acba⠀Business⠀Club) շրջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել, որով կհամագործակցեն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների թվային հմտությունների զարգացման ուղղությամբ։
Բանկը և ՏՀՏ գործատուների միությունը ՓՄՁ-ների՝ թվային հմտությունների զարգացման նպատակով կհամագործակցեն երեք հիմնական ուղղություններով.
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։