Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Հայկական ծիրանե երազանքը
2021-03-23

Ոգեշնչմամբ ու մեծ նպատակով… Երեք-չորս տարում քարքարոտ տարածքը ինտենսիվ գյուղատնտեսության համար դարձավ պիտանի և պտղաբեր։


Արտամետ համայնքում հիմնվել է Հայաստանի ինտենսիվ ծիրանի ամենամեծ այգին: Հինգ տարի առաջ որոշեցին, նախագծեցի այգին և իրագործեցին հայկական ծիրանե երազանքը։


Մեկ ժամում տնկվում է 1500-2000 ծիրանենի՝ 150-200-ի փոխարեն։ Երեք տարի անց 40 հեկտար տարածքից կստացվի 1000 տոննա, իսկ 5-րդ տարուց՝ 2000 տոննա հայկական շալախ տեսակի ծիրան։ Այստեղ է կերտվում հայկական ծիրանի ապագան։


«Կիսաանապատային, կիսաքարային վիճակ է եղել։ Անհնարին ոչինչ չկա. քարից կարելի է ջուր քամել, եթե լինի կամք ու ոգեշնչում։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում մեծ հեռանկար ունի։ Այս եղանակով մեծացվում է բերքատվությունը, վերահսկելի են դառնում ռիսկերը, ծախսերն ու եկամտաբերությունը։ Պրոյեկտը ֆինանսավորում է Ակբա բանկը։ Աշխատում ենք Ակբայի գործընկերների հետ, որ ֆինանսական մոդելավորումը ավելի նախագծային դառնա։ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ էլ ձեռք ենք բերել տեխնիկա։ Անընդհատական համագործակցությունը խորանալու է ու պրոյեկտները շատանալու են»,- նշում է ինտենսիվ այգու համասեփականատեր Կարեն Բաղդասարյանը:


Մանրամասն՝ տեսանյութում:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 23.03.2021 17:04
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am