Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Բանկը կազմակերպում է հերթական բիզնես դասընթացները ՓՄՁ-ների համար
2016-09-27

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդ հանդիսացող ՓՄՁ ղեկավարների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը:

Այսօր արդեն Բանկի կողմից իրականացվող բիզնես դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների համար:


Մինչ օրս Բանկի կողմից իրականացված 36 բիզնես դասընթացներին, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական կառավարման և գործնական մարքեթինգի վերաբերյալ թեմաներ, մասնակցել են ավելի քան 400 ձեռնարկատերեր և մենեջերներ՝ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 250 կազմակերպություններից: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արտադրությունը, գյուղատնտեսությունը և այլն:


Դասընթացների նյութերը Բանկը պատրաստել է՝ սերտորեն համագործակցելով Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ, որի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով:

Առաջիկա բիզնես դասընթացները տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 3-ին և 4-ին: Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010 31 88 88 (81-85, 81-49) հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի՝ Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:


Բիզնես դասընթացները Բանկի կողմից կազմակերպվում են անվճար:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 09.11.2016 16:52
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am