Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն է
2022-10-28

Ակբա բանկը 2021 թվականի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ամենախոշոր նվիրատու ընկերությունն է. բանկը հիմնադրամին տրամադրել է ավելի քան 190 միլիոն ՀՀ դրամ:


Կատարած նվիրատվությունների համար Ակբա բանկը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մրցանակ է ստացել «ԱՐՑԱԽ ԱԴԱՄԱՆԴ» անվանակարգում:


Բանկը 2020 թվականին մեկնարկել և 2021 թվականի ամբողջ ընթացքում շարունակել է իր կողմից թողարկված քարտերի միջոցով կատարված յուրաքանչյուր գործառնության 0,3%-ն իր հասույթից ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ ընդհանուր առմամբ տրամադրելով ավելի քան 136 միլիոն ՀՀ դրամ:


Բանկը ևս 50 միլիոն ՀՀ դրամ միանվագ աջակցություն է տրամադրել հիմնադրամին՝ նպաստելով վերջինիս ընթացիկ խնդիրների շուտափույթ լուծմանը:


«Մեկը երկու դարձնենք» նախաձեռնության շրջանակում էլ Ակբան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել է ավելի քան 4 միլիոն ՀՀ դրամ:


Ակբա ֆինանսական խմբի մյուս անդամները՝ Ակբա Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են տրամադրել համապատասխանաբար 10 և 20 միլիոն ՀՀ դրամ:


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ակբա ֆինանսական խմբի աջակցության ընդհանուր չափը 2021-ի վերջի դրությամբ կազմել է ավելի քան 220 միլիոն ՀՀ դրամ:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 28.10.2022 17:58
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am