Loading...
Media image

Գործարարների քննարկման առանցքում հարկային և օրենսդրական փոփոխություններն են

Ակբա Բիզնես ակումբի տարեսկզբի առաջին հանդիպման կենտրոնում հարկային և օրենսդրական փոփոխություններն են։ Այս կարևոր թեման առաջնային նշանակություն ունի գործարարների համար՝ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն՝ բիզնեսի գործունեությունը արդյունավետ կազմակերպելու և հիմնավորված որոշումներ կայացնելու համար։

Ակբա Բիզնես ակումբը գործարարների հետ հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի հետ համատեղ, որի ընթացքում ներկայացվել են հարկային և օրենսդրական փոփոխությունները, եկամտային հարկի և սոցիալական վճարի հայտարարագրման գործընթացները։

«Ակբա Բիզնես ակումբը բավականին երկար ժամանակ է, ինչ ծավալում է իր գործունեությունը։ Ակումբի հաջողության մասին են փաստում ակումբի անդամների թվաքանակի անընդմեջ աճը։ Սա նաև լավ հնարավորություն է Ակբա Բիզնես ակումբի անդամների համար՝ նոր գործընկերներ գտնելու և գործարար կապերն ամրապնդելու համար»,- նշել է Ակբա բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը։

«Ակբա Բիզնես ակումբը Հաշվապահների Ասոցիացիայի հետ յուրաքանչյուր շաբաթ գործարարներին է ուղարկում հարկային ու օրենսդրական փոփոխությունները։ Մենք գործարարների արձագանքից հասկացել էինք, թե որքան արդիական ու հետաքրքիր է այս թեման իրենց համար, ինչից հետո՝ նրանց իրազեկվացությունը բարձրացնելու համար, նախաձեռնեցինք այս հանդիպումը»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։

«2025-ից ուժի մեջ են մտել հարկային նոր փոփոխություններն ինչպես հարկ վճարողների, այնպես էլ ֆիզիկական անձանց հայտարարագրման համար: Այս փոփոխություններին ծանոթ լինելը կարևոր է ոչ միայն հաշվապահների համար, այլև գործարարների, ովքեր, ծանոթ լինելով արդեն ուժի մեջ մտած փոփոխություններին, կկարողանան համապատասխան որոշումներ կայացնել»,- նշել է Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ 

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։


Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Էջի վերջին թարմացում՝ 17.07.2025