
|
|
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-10-29 14:25
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-10-29 14:25
USD
EUR
RUR
GBP
CHF
GEL
վերջին թարմացումը 2025-10-29 14:25
USD
EUR
RUR
վերջին թարմացումը 2025-10-29 14:25
վերջին թարմացումը 2025-10-29 14:25 Մեկ բանկային օրվա ընթացքում 25,000 ԱՄՆ դոլարից ավել կամ դրան համարժեք այլ արտարժույթի փոխարկման դեպքում, գործարքը իրականացվում է պայմանագրային սկզբունքով՝ Բանկի հայեցողությամբ և Բանկի կողմից որոշված փոխարժեքով:
100,000 դրամ (ներառյալ) կամ դրան համարժեք արտարժույթից ավելի փոխարկային գործարքների իրականացման համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Փոխարկային գործարքների իրականացման միջնորդավճարներ սահմանված չեն:
Պատռվածքներով և վնասվածքներով ԱՄՆ դոլարը և Եվրոն, ինչպես նաև մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարի ընդունումը իրականացվում է 5% միջնորդավճարով:
500 Եվրո անվանական արժեքով թղթադրամները Բանկի կողմից չեն ընդունվում, փոխարկվում և փոխարինվում:
Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։
Ալբոմը ներառում է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ռոմանոս Մելիքյանի, ինչպես նաև ժողովրդական երգերի օրորոցային մշակումները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
«Մենք աջակցում ենք դասական երաժշտության տարածմանը։ Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն աշխարհի մանուկների համար է։ Նախագծի իրականացման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ իր ամբողջ նվագախմբի հետ միասին, և «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր շահույթից ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։
«Այսօր ունենք ավարտուն ծրագիր, համատեղ հաջողված արդյունք և հնարավորություն՝ հանրությանը ներկայացնելու այսպիսի շեդևրալ գործեր: Այս ալբոմը կտարածվի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ հանրահայտ դարձնելով հայ ազգային դասական երաժշտությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ապագայում ունենալ ավելի ճաշակով, ավելի հետաքրքրված դասական երաժշտությամբ սերունդ»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը։
«Օրորոցայինն այն միակ ֆորմատն է, որը մեզ թույլ է տալիս երազել։ Եվ այսպես մենք որոշեցինք մեր մեծագույն կոմպոզիտորների մեղեդիները վերաձևակերպել, վերատրանսֆորմացնել՝ դարձնելով օրորոցային։ Օրորոցայիններն այն կոմունիկացիայի եղանակն են, որը մենք ունենք երեխաների հետ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Փոքրիկ ունկնդիրների համար ալբոմն արդեն հասանելի է 40-ից ավելի երաժշտական հարթակներում:
Մանրամասն՝ տեսանյությում։
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 29.10.2025 14:57
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:





