Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկման հեռախոսահամար
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
6,75 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» նախագծերի և ՄՓՄՁ-ների զարգացմանը
2021-11-04

Ակբա բանկը Սիմբիոտիքս ընկերությունից ներգրավել է 6,75 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Ներգրավված ֆինանսական միջոցները բանկը կուղղի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Ներգրավված ֆինանսական միջոցները տրամադրվելու են ՀՀ դրամով։


Բանկի և Սիմբիոտիքս ընկերության համագործակցության արդյունքում ստացված միջոցները կնպաստեն Հայաստանում վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ ծրագրերի և գյուղատնտեսության ոլորտի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության կայուն զարգացմանը:


Ակբա բանկը հիմնադրվել է 1996թ.-ին և այժմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն բանկերից մեկն է: Բանկը ներկայացված է Երևանում և բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ և շուրջ 1500 աշխատակից: Արդեն 25 տարի բանկը ֆինանսավորում է Հայաստանի տնտեսության իրական հատվածն ու նպաստում երկրի զարգացմանը:

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 04.11.2021 14:47
Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Արամի 82-84, Երևան, Հայաստան
Էլ.-փոստ` acba@acba.am