Հարգելի հաճախորդ, տեղեկացնենք, որ այս պահին ԱՐՔԱ պրոցեսինգային կենտրոնում առկա խնդրով պայմանավորված Ձեր քարտային հաշվի մնացորդը acba digital համակարգում հասանելի չէ:
Շուրջօրյա սպասարկում
010 31 88 88
Քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 88 99
American Express քարտերի շուրջօրյա սպասարկում
010 31 99 99
acba digital
Կապ մեզ հետ
Անհատներ
Բիզնես
Ֆերմերներ
Նորություններ
Ազատամարտիկ ֆերմերը
2016-11-07


Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ապրող Վահրամ Հովհաննիսյանի մասին ակնարկի նյութեր հավաքելու ժամանակ պարզվեց, որ իմ դիմաց նստած մարդը քաջ ու հայրենասեր հայորդի է: Չգիտեի` ինչպես ներկայացնել նրան, որպես ազատամարտիկի, թե որպես ֆերմերի, ով հաջողությունների է հասել գյուղատնտեսության բնագավառում: Բոլոր դեպքերում այդ մարդու կյանքի երկու դրսևորումներն էլ արժանի են դրվատանքի:

Վահրամը երկու անգամ վիրավորվել է: Մինչ օրս նրա կրծքավանդակում երկու բեկոր կա: Հասկանալի է, որ դրանք զգացնել են տալիս, և այնքան խիստ, որ Վահրամը մի քանի անգամ «գնացել է էն աշխարհ, ետ եկել»…

Վիրավոր ազատամարտիկը լուրջ բուժման կարիք ուներ, ինչը բավականին թանկ արժեր: Դրա համար Վահրամ Հովհաննիսյանը ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՑ որոշակի գումար է վերցնում, որպեսզի մեկնի Գերմանիա: Բայց այդ գումարը չի բավականացնում, և նա այդ միջոցներով ֆերմա է ստեղծում: Եվ ահա մեկուկես տասնամյակ նա արդեն բանկի օրինակելի վարկառուներից է:

Հողի աշխատանքին Վահրամը ծանոթ էր տակավին 8-րդ դասարանից: Նրա հայրը եղել է գյուղի կոմբայնավարներից մեկը, և, բնական է, որ պատանին մանկուց է սիրել տեխնիկան: Այդ սերը նրան օգնել է հաջողության հասնել:

Ֆերմերն ասում է․ «Հողը պետք է մշակել, հողը սիրում է, երբ իր հետ հաշվի են նստում: Միայն անբան մարդը կարող է դժգոհել կյանքից, երբ հեկտարներով հող ունի»:

Վահրամը լավատես է: Թեև բժիշկները նրան 2-3 ամսվա կյանք էին տվել, նա արդեն հինգ տարուց ավելի ապրում է, ապրում է ոչ իբրև դատապարտված, այլ ամեն դժվարություններից ելք փնտրող ու հաճախ գտնող մարդ: Այդպիսին է ազատամարտիկ-ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանը, ով ապրում է և արարում Գորիսի չքնաղ գյուղերից մեկում՝ Խնձորեսկում:

Վահրամ Հովհաննիսյանի ֆերմայում կա 20 կով (որոնցից 12-13-ը կաթնատու), 13 հորթ և 9 մայր խոզ: Ասենք, որ Վահրամը հավատում է խոզաբուծության արդյունավետությանը: Նա մեկ-մեկ թվարկում է, թե իրեն ինչքան եկամուտ են բերում մայր խոզերը՝ տասնյակ խոճկորներով:

Անասնապահությունից ստացած եկամուտների մասին խոսելուց հետո Վահրամը պատմում է, որ իր ունեցած հողատարածքներից 60 հեկտարի վրա ցորեն է աճեցնում, որը հավաքում է սեփական կոմբայնով: Դա ևս ինչ-որ եկամուտ է:

Ազատամարտիկ ֆերմերն անընդհատ պրպտումների մեջ է: Ընթացքի մեջ է նոր, ավելի ընդարձակ խոզանոցի և գոմի շինարարությունը: Վահրամ Հովհաննիսյանը ինտերնետում կարդացել է, որ գոմաղբից հնարավոր է գազ ստանալ: Կարդացել է և ոգևորվել: Մտադիր է ժամանակակից տեխնիկայի այդ ձեռքբերումը կիրառել իր հայրենի Խնձորեսկում:

Վստահ է, որ այդ նախագիծը կիրականացնի, քանի որ ունի ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ պես վաղեմի գործընկեր:
Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև օտար լեզվով տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով։ Էջը թարմացվել է 09.11.2016 09:37